կենսաբանություն

Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները

Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Դրանք կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևեր:

Ամռան վերջին և աշնան սկզբնական շրջանում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան, անտառներում և դաշտերում կարելի է հանդիպել գլխարկավոր սնկերին:

Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:

zontik-pestryj.jpg

Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:

Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:

Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

1-19.png

Պտղամարմինը կազմված է գլխարկից և ոտիկիցՈտիկում առկա են միատեսակ հիֆեր, իսկ գլխարկը կարող է տարբերվել այն կազմող սնկաթելերով: Համաձայն դրա` գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:

hribpeprherb2.jpg

Սնկերը հիմնականում բազմանում են անսեռ կամ վեգետատիվ եղանակով, այսինքն՝ սնկամարմնի մասերով կամ սպորներովՍպորները ձևավորվում են գլխարկի խողովակներում կամ թիթեղիկների վրա: Դրանք տարածվում են քամու, տարբեր կենդանիների կամ մարդու միջոցով: Հողի բարենպաստ պայմաններում սպորները ծլում են և առաջացնում սնկամարմնի թելիկներ, որոնցից ձևավորվում է սնկամարմինը կամ միցելը, իսկ հետո նաև՝ պտղամարմինը:

Գլխարկավոր սնկերը կլանում են անհրաժեշտ սննդանյութերը՝ ջուրը, հանքային աղերը և օրգանական նյութերը, սնկամարմնի հիֆերի միջոցով: Հիֆերը բույսի արմատների նման օժտված են ներծծող ուժով և հողից ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը:

Այնուհանդերձ սնկերի մի մասն ունի հատուկ պահանջներ ապրելավայրի նկատմամբ և աճում է որոշակի ծառերի հարևանությամբ: Այդ սնկերը հաճախ անվանվում են համապատասխան ծառի անունով, օրինակ՝ կեչասունկ: Այդպիսի սնկերի միցելը սերտ կապի մեջ է ծառի արմատների հետ:

1-20.png

Սնկամարմինը կլանում է հողից ջուր և հանքային աղեր ու փոխանցում է դրանք ծառի արմատներին: Ծառն իր հերթին սնկին ապահովում է անհրաժեշտ օրգանական միացություններով, որոնք անհրաժեշտ են նրան սնվելու և պտղամարմին առաջացնելու համար: 

Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ

original.jpg

Սնկի միցելի և ծառի արմատների սիմբիոզը կոչվում է միկորիզա:

Գլխարկավոր սնկերը մարդու համար լինում են ուտելի և թունավոր:

Ուշադրություն

Որոշ թունավոր սնկերը նման են ուտելիներին, ուստի եթե կասկածում եք, ապա ավելի լավ է սունկը չքաղել կամ չօգտագործել:

Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնըկարմրագլուխ սունկըյուղասունկըկեչասունկը, և այլն:

Նկար22.png

Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկանկեղծ կոճղասունկըկարմիր ճանճասպանը,  կեղծ աղվեսասունկը և այլն:

սնկեր.png
  1. Ի՞նչ կառուցվածք ունեն  գլխարկավոր սնկերը 

Գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից, ոտիկից, պտղամարմնից և գլխարկից:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնում սիմբիոզը

Սիմբիոզը,սնկի և ծառի փոխշահավետ կապն է տարբեր օգանիզմների միջև: 

  1. Գտնել 5 հետաքրքիր փաստ գլխարկավոր սնկերի 

1. Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:

2. Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջաներ են որսում: Կան նաև տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները և ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:

3. Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:

4. Միջինում յուրաքանչյուր սունկ 90%-ով կազմված է ջրից:

5. Աշխարհի երբևէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:

Իմանալ․

  • Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկան, կեղծ կոճղասունկը, կարմիր ճանճասպանը,  կեղծ աղվեսասունկը և այլն:
  • Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնը, կարմրագլուխ սունկը, յուղասունկը, կեչասունկը, և այլն: