Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Պարզապես ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են 

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են 

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնում, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:

2. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

Բավական է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

Հերիք է՝նայել գլոբուսին, որ տեսնեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը ինչքան լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի ենթադրություն առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մի ամբողջական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հաստատում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների
համընկություններ կան:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը կոպիտ (մեղմ) անձրևի տակ ընկավ:Թռչելու(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց:Խախուտ (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան` գողը(ոստիկանը), զարմանքից խոսաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը տվեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն տարավ (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեց (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրչվեի (չորանալ),- տխրելով (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Գրականություն

Աբրահամ լինկոլնի նամակը իր տղայի ուսուցչին

linkoln

Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր:

Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի,  ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը:

Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝  վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝  նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը:  Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաներին հաճոյանալը ամենահեշտ բանն է:

Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերի մեջ երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին:

Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…

Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է…

Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ  և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…

Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը:

Եթե կարող եք՝  սովորեցրեք  ժպտալ տխրության պահերին: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից:

Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ հոգին:

Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է:

Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն որակները:

Թույլ տվեք, որպեսզի նա քաջ լինի, որպեսզի դառնա անհանդուրժող վատ բաների հանդեպ: Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ:

Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ:

Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…Նա այնպիսի սիրուն տղուկ է՝  իմ որդին…

Աբրահամ Լինքոլն

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ: 

Աբրահամ Լինկոլնը եղել է քաղաքական գործիչ,իրավաբան և ԱՄՆ-ի 16-րդ նախագահն:

Ներկայացրեք ձեր մտորումները՝ Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը: / 10 նախադասություն և ավել/։ 

Գրականություն

Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը

Իմ կարծիքով ուսուցիչը պետք է անպիսի մեծ դեր ունենա սովորողի կյանքում,որ եթե հետագայում այդ սովորողն ինչ- որ բանի հասնի, բոլորը իմանան,որ իր ուսուցիչը դեր ունի արդյունքների մեջ:Իսկ որ այդպես լինի,ամենաքիչը նա պետք է լիարժեք սովորեցնի իր դասը,հետո նոր ուրիշ բաներ՝  այն,ինչ  գիտի:Օրինակ՝ գիտի հետաքրքիր փաստեր հեծանիվի մասին, պետք է ներկայացնի այդ փաստերը:Այո,այդ փաստերը չկան դասի համակարգի մեջ,բայց դասատուն այդ փաստերով ավելի հետաքրքիր է դարձնում իր դասերը,և նույնիսկ վատ սովորողները, հնարավոր է հետաքրքությամբ կմասնակցեն այդ ուսուցիչի դասերին:Այսինքն համակարգից դուրս բաներ սովորեցնելը հետաքրքիր է դարձնում ձանձրալի դասերը: Իմ կարծիքով,այդպես անելը նաև կնավազեցնի դասերից փախչելու հանգամանքը:Նաև դասատուն պետք է փոքրիկ դեր ունենա երեխայի դաստիրակության մեջ:Ինչու փոքրիկ,որովհետև դաստիրակության հիմնական դերը կատարում են ծնողները:

Հայոց լեզու

Գրաբար

1. Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, 

բախեցէք՛ եւ բացցի ձեզ։Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` 

գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։

տացի               — տրվի, կտրվի, պիտիտրվի, տրվելուէ

հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել

զի                         — որովհետև, քանիոր, թե

բացցի              — բացվի, կբացվի, պիտիբացվի, բացվելուէ

գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտիգտնեք, գտնելուեք

առնու              — առնումէ, վերցնումէ

ՀԱՐՑԵՎԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Աշխարհաբա՛ր դարձրու`

ա) խնդրէ-խնդրել, հայցէ-հայցել, գտանէ-գտնել

բ) բացցի նմա-կբացվի նրա առաջ։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ, հայցեցէ´ք՝ եւ գտջիք, 

բախեցէք՛ եւ բացցի ձեզ։Զի ամենայն որ խնդրէ՝ առնու, եւ որ հայցէ` 

գտանէ, եւ որ բախէ` բացցի նմա։

Խնդրեք և կտրվի ձեզ, խնդրեք և կգտնեք, բախեք և կբացվի ձեր առաջ: Որ ամենմեկը որ խնդրի՝ կստանա, և որ խնդրի՝ կգտնի, և որ բախի՝ կբացվի նրա առաջ: