կենսաբանություն

Բորբոսասնկեր

Լրացուցիչ աշխատանք․

1. Ո՞ր սննդի վրա սնկեր զարգացան:
2. Ի՞նչ գույն ունեն բորբոսները:

Բորբոսները լինում են կանաչ և սև:
3. Ի՞նչի մասին կարող են վկայել բորբոսների գույնի տարբերությունները:
4. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բորբոսի աճի համար: 

Բորբոսի աճի համար անհրաժեշտ է խոնավ պայման:

Հայոց լեզու

21-րդ դարի մասնագիտությունը ծրագրավորումն է

Ծրագրավորումը շատ հայտնի է դարձել 21-րդ դարում, և օրեցօր ծրագրավորումը զարգանում է: Լավ ծրագրավորող լինելու համար մարդ պետք է գիտենա մաթեմատիկա և անգլերեն: Այդ երկու ճյուղերն էլ են 21-րդ դարում զարգացել:Ծրագրավորումը 21-րդ դարի մասնագիտությունն է, որովհետև ծրագրավորումը մեծ դեր ունի մարդու կյանքում և շատ բաներ արտադրված է ծրագրավորումով: Օրինակ՝ խաղերը,ծրագրերը,ռոբոտները,տեխնոլոգիաները, և նույնիսկ ծրագրավորումը օգտագործում են ռազմական նպատակներով: Նաև ծրագրավորումը մեր դարում հայտնի է, որովհետև ծրագրավորողները լավ են վարձատրվում: Կան ծրագրավորման շատ լեզուներ՝Html,ccd,java,javascript և այլն: Նաև ծրագրավորումը զարգացել է, որովհետև մարդիկ ավելի շատ են ժամանակ անցկացնում հեռախոսի, համակարգչի, նոութբուք/նեթբուքի մեջ, որոնց մեջ կա ծրագրավորում: Այս փաստը հաստատում է այն հանգամանքը, որ ես այս շարադրությունը գրում եմ համակարգչով՝ ծրագրավորման լեզուներով ստեղծված ծրագրի մեջ: Եվ ոչ միայն ես, այլ նաև մեր դպրոցի սովորողները, որովհետև մեր դպրոցում մենք դաս ենք անում համակարգիչով կամ նոութբուք/նեթբուքով: Ծրագրավորումը այնքան հայտնի է մեր դարում, որ մեր դպրոցում կա ծրագրավորման դաս, որտեղ որ ես եմ գնում: Նաև իմ կարծիքով անգլերենը և մաթեմատիկան նույնպես զարգանում են մեր դարում,հենց ծրագրավորման օգնությամբ: Ես ինքս ուզում եմ դառնալ ծրագրավորող, որովհետև ինձ դուր են գալիս այդ կոդերը, ծրագրեը և այլ բաներ,որոնք կապված են ծրագրավորման հետ: Ես անգլերեն սովորելու համար շատ պատճառներ ունեմ և գլխավոր պատճառներից մեկը ծրագրավորումն է: Հույսով եմ ես ձեզ լիարժեք պատկեր ներկայացրեցի ծրագրավորման մասին, և դուք լավ կմտածեք թե ինչ եք ուզում դառնալ,երբ մեծանաք:

Հայոց լեզու

Գրաբար

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։                                          

(Մատթէոս  Զ,  24)

ոք- մեկը, ինչ-որմեկը, միմարդ

ոչկարէ- չիկարող

երկուցտերանց  — երկուտիրոջ

զմին- մեկին

ատիցէ- ատի, կատի,պիտիատի

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Այս բառերն աշխարհաբա՛ր դարձրու (յուրաքանչյուրի դիմաց միայն մեկ բառ գրիր, որը համապատասխանի տեքստին).

սիրիցէ-սիրել, մեծարիցէ-մեծարել, արհամարհիցէ-արհամարհել, զմիւսն-մյուսը։

Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։

Ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել. կամ զմին ատիցէ եւ զմիւսն սիրիցէ, կամ զմին մեծարիցէ եւ զմիւսն արհամարհիցէ։  

Ոչ ոք չի կարող երկու տերերի ծառայել.կամ մեկին կատի և մյուսին կսիրի,կամ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի:     

Երկու տիրոջ ծառա արտահայտությունը բացատրի՛ր։

Չկարողանալ կողմնորոշվել:

Կարդա՛ ,,Թարգմանչաց տոնի,, մասին։ Կարող ես տեղեկություններ փնտրել նաև այլ աղբյուրներում։