Գրականություն

Դաշնամուր,Ուիլյամ Սարոյան

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ: 
  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում: 

Իմ կարծիքով,եթե ինչ որ մարդ մի բան շատ է ուզում,ինչպես Բենը,նա դա կանի:

  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը: 

Ինչքան էլ դու մարդուն իմանաս,դու կարող է նրա մասին շատ բան չգիտենաս:

  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:

Որ նա կարող է դշնամուր նվագել:

  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ 

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին,

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որև երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

Այո:Ես փորձել եմ նվագել դաշնամուր և կիթառ,բայց բոլոր փորձերը ավարտվեցին անհաջողությամբ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորում է ու կպչում գործի:

2.   Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց.«Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

– Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

– Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Արքայի դեմքը նայելու համար էր այդպես ընդարձակ ճանապարհ անցել։

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Մանուկները իրենց համար պարում էին, միքիչ հետո պտտվում, իրենք իրենց ծափահարում և զվարճանում,տիեզերքով մեկ պատահում ։

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Շողում է․ ձորի մեջքից ելնում է արևը։

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

Մի գարնան երեկո էր մուտքին պառկած զրույցում էինք։

– Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս:

-Եթե ուզում եք, որ չմահանամ-ասաց արքան-գնացեք ու աննկարագրելի ջուր բերեք, որ ըմպեմ ու զարթնեմ

Պատմություն

Պատմություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
1․Վանի թագավորության ստեղծում-մ․թ․ա 9-6րդ դարեր
2․Հայերի քրիստոնեության ընդունումը-301 թ․
3․Եգիպտական բուրգեր-մ.թ.ա. 2560-2540 թվականներ
4․Տիգրան մեծի վերադարձը հայրենիք-մ․թ․ա 95թ․
5․Քրիստոնեության ընդունումը 301 թվական
6.Մագնեսիայի ճակատամարտը 190 թվականներ
7.Հիսուս Քրիստոսի ծնունդը 1 թվական
8.Հռանդեայի ճակատամարտը 62 թվական
9.Եռապետության կառուցումը 60 թվական Մենուայի ջրանցքը մ.թ.ա. IX դ. վերջ –  VIII դ. սկզբին

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:
Տիգրան Մեծ

Արգիշտի 1

Վաղարշ 1

Սարդուրի 1

Շամ Երվանդականը

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

Տիգարն մեծի գահկալությունը 95-55 թվականներ
Մակեդոնացու արևելյան արշավանքը մոտ 325 թվական
Էրեբունու հիմնադրումը 782 թվական
Հռոմի հիմնադրումը մթա 753 թվական
Քեոփսի բուրգի կառուցումը 2600 թվական

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը։

Սեպագրի ստեղծումը։

Քարանձավներում նկարներ նկարելու կարողություն

գորխիքներ ստեղծելու կարողությունը

Հայոց լեզու

Ապագան սկսվում է այսօր

Դուք կարող է մտածեք ինչպես է ապագան սկսվում այսօր,եթե այսօր մեր ներկան է,իսկ ապագան վաղը։Եթե դուք ուզում եք ունենալ լավ և կայուն ապագա,դուք այդ ապագան պետք է հիմա սկսեք կառուցել,որպեսզի արդյունքը լինի ապագայում։Ձեր ապագան որոշվում է նրանից՝ինչ եք անում դուք այսօր:Եթե դուք այսօր զարգանաք, ապա ավելի լավ ապագա կունենաք,եթե դուք այսօր ամբողջ օրը բազմոցին պարկեք՝դուք լավ ապագա չեք կարող ունենալ:Բայց դա չի նշանակում,որ դուք պետք է գրքից այն կողմ չգնաք, չէ,ամենինչ պետք է չափի մեջ լինի՝թե հանգիստը,թե կրթվելը:Հավատացեք,այդ բազմոցին պարկելն էլ է պետք,եթե դուք սովորելուց չհանգստանաք, ինչպիսի կամքի ուժ էլ չունենաք,դուք երկար այդ ռեժիմին չեք դիմանա:Վերջիվերջո դուք ապագայում,ոչ թե հիշելու եք սովորելու պահը,այլ հանգստանալու,որովհետև դուք կարող է հանգստանում եք երկրից դուրս,հարազատների հետ:Կարճ ասած ամեն մի հաճույքը միշտ էլ հիշվում է:Այս տեքստով ես բացատրեցի ՙ<<Ապագան սկսվում է այսօր>>:

Հայոց լեզու

Մեր թաղը

Ես ապրում եմ Աջափնյակում`Բաշինջաղյան փողոցում։Մեր թաղում հիմնականում շենքեր են,ընդհամենը կան մի քանի սեփական տներ։Մեր թաղը առանձնապես ուրիշ թաղերից չի տարբերվում։Այսինքն յուրահատուկ առանձնահատկություն մեր թաղը չունի։ Ինչպես բոլոր թաղերում,այնպես ել մեր թաղում կան նստարանին նստած ասող-խոսող տատիները,<<ֆուտբոլիստները>>,մեծ խմբերով տղաները և աղջիկները,նարդի խաղացող պապիները։Եթե այս դերերին չգումարվեին կռվարարները բոլոր թաղերը խաղաղ կլինեին։Ես ինձ լավ եմ զգում մեր թաղում,և ինչքան էլ այն նման լինի ուրիշ թաղերին,նա իմ համար յուրահատուկ է։

Ռուսաց լեզու

Русский язык

Слова-паразиты представляют собой короткие, бессмысленные слова (или звуки), которые люди используют, чтобы заполнить небольшие паузы в речи. Они возникают, когда мы решаем, что будем говорить дальше. Слова-паразиты есть в большинстве языков мира, так как они выполняют полезную функцию — заполняют паузы, с ними речь кажется более естественной. Без слов-паразитов разговорное общение вряд ли возможно, потому что речь будет «неживой». Однако слишком частое использование таких слов приводит к замусориванию речи, делая ее некрасивой и тяжеловесной. Слова-паразиты делают речь несерьезной, нечеткой и неинтересной, создавая плохое впечатление у собеседника. Окружающих они вовсе раздражают. 
Вот список распространенных слов-паразитов: 

  • как бы;
  • так вот;
  • короче;
  • типа;
  • в принципе;
  • ну;
  • значит;
  • понимаешь;
  • допустим;
  • фактически.

В письменной речи «слова-паразиты» выделяются запятыми.

Вопросы по тексту:

  1. Как вы поняли, что такое «слова-паразиты»?

Слова-паразиты это слова которые делают паузы в разговоре.

  1. Какие «слова-паразиты» вам известны»?

Типа,короче,жесть.

  1. Какие «слова-паразиты» вы употребляете в своей речи?

Типа,короче.

  1. Что такое «чистота речи»?

Это речь в которой не используется «слова-паразиты».

  1. Почему необходимо избавляться от «слов-паразитов»?

Не нужно на 100% избавлятся,но не нужно их всё время использовать потому что такая речь не будет красивой.

Найдите в тексте «слова-паразиты».

Пожар.

Видит как-то гражданин,
Что сарай пылает.

Он звонит по «01»,
Срочно сообщает:

— Я не знаю, как начать…
Но, как говорится,

Я звоню вам, так сказать,
Чтобы поделиться..

В общем, значит, стало быть,
Ну такое дело…

Можно трубку положить:
Всё уже сгорело!

В общем, значит, стало быть,
Ну такое дело…

Но, как говорится,Я звоню вам, так сказать,

Кот.

Кот нахально влез на стол,
Тянется к котлете.

Тут хозяин подошёл
И коту заметил:

— Вы, Василий, не того,
Знаете ли, бросьте!

Не для вас для одного…
Будут, значит, гости.

В общем, я хотел сказать,
Что терпеть не стану…

Кот давно котлету съел,
Взялся за сметану.

Знаете ли,бросьте.

Составьте кластер «Человек, который употребляет слова-паразиты»

Дополнительное задание:

Дать определение следующим «словам-паразитам» и привести пример использования.

1корочеРезкость, желание быстрее закончить речьКороче, дело было так…
2Как быНеуверенность в том, что говорит; приблизительность сужденияЯ вчера как бы ждал тебя…; мы уже как бы видели этот фильм…
3Евпат-коловратудивлениеЭто что?Евпат-коловрат
4Печки-лавочкиделаНу такие вот у нас печки-лавочки
5ТипаОн думает,что он типа хороший
6ЧёСлова что,но покороче Чё ты сказал?
7Щас (последняя модификация Интернета щаз-з)СкороМам,я щас подойду
8ЭтоэтотЭто же ты.
9По фактуВ действительностиПо факту это может быть так.
10Жесть, жесткач,  жесткоЖестокоНу,он и жесткач
11Елки-палки, елы-палыой ой ой Елки-палки я телефон дома забыл.
12Понимаешь, понимашьпониматьНу ты понимаешь сейчас?
13Вообще, ващеВо общемЗнаешь,вообще ты хорошый человек.
14В принципе Собственно говорятот же вообщеВ принципе,мы можем так сделать
15Как его, как это, ну как егоКогда что-то забылКак его там…. Аааа,его Давид зовут,вспомниль

Подобрать синонимы к «словам-паразитам» из таблицы.

Քիմիա

Քիմիա դասարանական

 1.Թվարկի՛ր բնության մեջ հանդիպող քեզ հայտնի 3 նյութ: 

Ջուր,փայտ,երկաթ:

 2.Թվարկի՛ր տանը, դպրոցում, տրանսպորտում, հանդիպող 3 նյութ: 

Փայտ,պլաստիկ,ջուր:

 3• Թվարկի՛ր այդ նյութերի որոշ ֆիզիկական հատկություններ(համ, հոտ, գույն, ագրեգատային վիճակ, լուծելիություն)  

Փայտ-համ-ոչ, հոտ-ոչ, գույն-շականակագույն, ագրեգատային վիճակ-պինդ,լուծելիություն-ոչ:

Պլաստիկ-համ-ոչ, հոտ-ոչ, գույն-թափանցիկ, ագրեգատային վիճակ-պինդ, լուծելիություն-ոչ:

Ջուր-համ-ոչ, հոտ-ոչ, գույն-ոչ, ագրեգատային վիճակ-հեղուկ, լուծելիություն-այո

4. Քո թվարկած նյութերից ընտրի՛ր մեկը, որը հանդիպում է բնության մեջ և կարող է ստեղծվել նաև մարդու ձեռքով: Համեմատի՛ր դրանք օրգանիզմի վրա թողած իրենց ազդեցությամբ:

Ջուր-ջուրը մարդկանց համար ամենակարևոր ռեսուրներից է:Ջուրը մենք խմում ենք,լվացվում ենք,և այլ կարևոր բաներ:Առանձ ջրի կյանքի հնարին չէ պատկերացնել: