Ուսումնական ճամփորդություններ

Բարձունքի Հաղթահարում․ Մայրավանք

Մենք սեպտեմբերի մեկին ընկեր Տաթևի,ընկեր Ստելլաի և ընկեր Նարեկի հետ գնացել էինք Ծաղկունյաց լեռներ՝բարձունքը հաղթահարելու համար։Բարձրունքը հաղթահարելուց առաջ կանգառ արեցինք Հրազդան գետի ափին։
Ահա և նա

Պետք է հասնեինք Մայրավանք,որի ճանապարհը դժվար և մեկ-մեկ նույնիսկ վտանգավոր էր։
Մայրավանքը՝

Մայրավանքը հին վանք էր,որը մեկ-մեկ ու կես տարի առաջ էին վերանորոգել,այսինք,եթե դուք գնայիք այդտեղ մեկ տարի առաջ դուք կտեսնեյիք այս նկարը՝

Ոչ թե՝գեղեցիկ,վերանորոգված և աչքին հաճելի եկեղեցի։

Ամբողջ ճանապարհին մենք հոգնել էինք և շատ ծարավ էինք,և այդպիսի դժվար,բայց հավես ճանապարհից հետո ամենալավ նվերև երևի դա՝սառը աղբյուրի ջուրն է և հանգիստը գեղեցիկ տեսարանով դեպի անտառային սարերը։

Քիմիա

Դասարանական աշխատանք

  1. Բնագիտության դասընթացից ձեռք բերած գի­տելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ների, ինչպես նաեւ մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:

Ապակու կոտրվելը,փայտի վառվելը,ջրի գոլորշացումը,սառույցի հալումը և այլն։

2. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական.

ա) երկաթի ժանգոտումը-քիմիական
բ) ջրի սառչումը-ֆիզիկական
գ) բենզինի այրումը-Քիմիական

դ) ալումինի հալումը-ֆիզիկական

Բացատրե՛ք:

3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:

Այրվել-վառվելը,հոտի փոփոխություն,գազի անջատվելը,համի փոփոխություն,գույնի փոփոխում,նստվածքի առաջացում։Փայտի վառվելը։