- Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում (եփվել)էր, բայց նա չէր նկատում:
Բարկությունից արյունը եռում(բորբոքվել) էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել(ընկերություն անել) է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ:
Ընկերացան(միանալ), որ միասին անեն իրենց ուժերից վեր այդ գործը:
Մինչև քաղաք ընկերանամ(ուղեկցեմ) քեզ, որ մենակ չգնաս:
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել(գանահարել) խեղճին, որ ձին թողել ու փախել էր:
Այնպես համառորեն է ծեծում(թակել) դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում(կռել):
Այդ հարցն այնքան ծեծեցին(քննել), որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց(ավարտել) հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել(վերջը տալ) էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:
- Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Նա ուզում է դառնալ մարզիկ:
Նա իմ կանչից հետո ետ դարձավ: - Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Մեր տունը շատ հարմարավետ է:
Տուն եմ վաճառում, կգնե՞ս:
Տունդ շինվի: - Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր: Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել հողագնդի ջրային ծածկոցի վրա երկնային մարմինների ձգողության պատճառը: Դա եղել է այն նույն տարին, երբ հայտնի էր դարձել տիեզերական ազդեցության մասին օրենքը:



