Գրականություն

Վելվետե շալվարը

Կարդա՛ Սարոյանի ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը։ 

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Կարծում եմ, որ ստեղծագործությունը ունի փոխաբերական իմաստ։ Յուրաքանչյուրը իր սեփակա՛ն տեղը պետք է ունենա աշխարհում, որին նա հասել է իր ուժերով, այլ ոչ թե ձեռք է բերել ուրիշների բարեգործության շնորհիվ։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Այստեղ հեղինաը չի ուզում ոչ ոքի խղճանքը կամ օգնությունը, այլ ուզում է ինքը աշխատել և հասնել իր նպատակին՝ սեփական ուժերով։

Քիմիա

Քիմիա տնային

Տնային.
Սովորի՛ր
Էջ 67 — 69 Թթվածին

Պատասխանի՛ր հարցերին
1.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
ա) Նատրիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ, Na2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ: CO

2.

Ջրում եւ ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է.
ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0
3.

Քրոմի ու թթվածնի միացություններից մեկում քրոմը +3 օքսիդացման աստիճան է ցուցաբերում: Ո՞րն է այդ միացության քիմիական բանաձեւը.
1)CrO 

2) Cr2O3 

3) CrO2 

4) CrO3

Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 16.09.2024

Դասարանական առաջադրանքներ՝14; 16;18; 20;22;24

Ըստ սահմանման, եթե հանդիպակած կողմերը իրար զուգահեռ են ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

P=6+6+10+10=32սմ

Քանի որ, AD=BC, AB=DC և BMPOD-ը պատկանում է երկու մասերին, ապա պարագծերը նույնպես հավասար են:

<A=x
<B=2x
<C=x
<D=2x

x+2x+x+2x=360
6x=360
x=60o
<A=<C=60o
<B=<D=120o

AO-ն ABD եռանկյան միջնագիծ է:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Մեծ քայլերը սկսվում են փոքրից

<<Մեծ քայլերը սկսվում են փոքրից>> ասացվածքի հետ ես համաձայն եմ: Շատ բազում օրինակներ կարող եմ բերել որպեսզի ձեզ ապացուցեմ այս ասացվածքի ճշմարտացի լինելը: Օրինակ՝ ծով կամ օվկիանոս: Այդ տարածքները ամենասկզբից հսկայական տարծքներ չէին, սկզբից մեկ կաթիլ էր, հետո տասը, հետո հարյուր, հետո գետ, հետո լիճ և հետո ծով: Այսինքն ինչ-որ լուրջ բանի միանգամից մեծ քայլերով չես հասնի: Սկզբից փոքր քայլերը շատ բավական են, բայց աստիճանաբար քայլերի չափսը պետք է ավելացնել: Ձեզ կարող է թվալ.
-Ես այնգան կամքի ուժ ունեմ, որ կարող եմ միանգամից մեծ քայլերով հասնել իմ ուզածին:
Ես այսպես մտածողների վրա կարող եմ ծիծաղել, որովհետև այս աշխարհում դեռ մարդ չի եղել և վստահ եմ, որ չի լինի, որը մի որ բան չի անում բայց մյուս օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում միանգամից մեծ քայլեր սկսի անի և այդ դիսցիպլինան երկար և ստաբիլ կարողանա պահի: Այնպես որ, ավելի լավ է սկսել փոքր քայլերով, բայց իմանալ, որ այդ քայլերը ստաբիլ երկար ժամանակ կպահես, քան առաջին մի շաբաթը մեծ և անիմաստ դժվար քայլեր անես և հետո թողես:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) պարգևվում են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) մեծահարուստ գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել) կտակել, որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) բաժանվում են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) բնագավառներում խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) հայտնագործություններ անող (անող, կատարող) գիտնականներին ամենախոշոր (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ընթացքում ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման) համախմբման, ստրկության (վերացման, ոչնչացման) ոչնչացման կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) պակասեցման ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) պահպանելու գործում:

3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Տղան լուռ մոտեցավ մորը:

Տղան անձայն մոտեցավ մորը:

Տղան անլսելի մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Նա դեռ նստած ուտում էր:

Նա դեռ նստած խժռում էր:

Նա դեռ նստած լափում էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել:

Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր:

Մտնողը դուրեկան մի աղջիկ էր:

Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:

Գրականություն

Արևմտահայերեն ընթերցումներ 

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։ 

Ցանկություն

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

անշեջ-միշտ վար

ծավի-երկնագույն

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։

ըլլար-լինել
ան-նա
զայն-զայն
հեռուեն-հեռվից
անոր-նրա

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Այս բանաստեղծությունը արտահայտում է սիրո տրամադրություն, սիրո մասին:

Լուսավորչի կանթեղը

Երկնի անթիվ աստղերեն մերն է միայն անիկա՛ …
Ամեն գիշեր վերը, հո՛ն, Արագածի գլխուն վրա
Ան կշողա առանձին, այնքան անջատ մյուսներեն,
Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնորեն:
Զանի վառեց ու կախեց հո՛ն, մեզ համար, հավիտյան…
Ան կանթեղն է՝ լույս առած Լուսավորչեն Հայության,
Անկե լցված, անոր ջինջ արտասուքեն՝ յուղի տեղ,
Պլպլացող քաղցրությամբ, պլպլալիք միշտ կանթեղ…
Այդպես հավտաց ու այդպես դեռ կհավտա հայ հոգին,
Որ միշտ դարձավ, նայեցավ և հառեցավ անձկագին
Առտուն ձյունոտ Մասիսին և գիշերներն ալ անոր…
Այդպես և ե՛ս, ո՛վ մեծ սուրբ, հավատարծարծ կանթեղիդ
Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ
Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

1. Բառերը դարձրո՛ւ արևելահայերեն՝ անիկա, հոն, ան, զանի, անկե, անոր։ 

անիկա-դա
հոն-այնտեղ
ան-նա
զանի-այն
անկե-այնտեղից
անոր-նրա

2. Բացատրի՛ տողերը՝ 

Զգացի, որ հոգվույս մեջ կծագեր շողը վճիտ

Եվ կմեծնա՜ր, կմեծնա՜ր, մինչև կըլլա՜ր Այգ մը նոր…

3. Համացանցից գտի՛ր և կարդա՛ Լուսավորչի կանթեղի մասին ավանդազրույցը։ Համառոտ պատմիր։

Լուսավորչի կանթեղ, Սուրբ գերեզմանի լապտերներից մեկը, որ պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և օգտագործվում է հատուկ ժամերգության ընթացքում Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Զատիկի նախօրեին, երբ նրանից վառում են Սուրբ լույսը, այնուհետև դրանից լույսը բաժանում բոլոր ներկաներին։ Կոչվել է ի պատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հայաստանի լուսավորչի և համայն հայության առաջին կաթողիկոսի, որը հատկապես մեծարվում է ժամերգության ընթացքում՝ Սուրբ լույսի ստացման ժամանակ։

Կանձրևե, տղա՛ս

Կանձրևե, տղա՛ս… Աշունը թաց է,
Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…:
Պատուհանն ու դուռը գնա գոցե
Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն
Լռության մը մեջ…: Կանձրևե տղա՛ս…:
Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ,
Կմըսի՞ սիրտըդ, և կդողդըղա՞ս`
Խորհելով պայծառ արևին անցյալ,
Դռան մը ներքև գո՜ց ճակատագրին…:
Բայց կուլաս, տըղա’ս… Մութին մեջ հանկարծ
Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…:
Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,
Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,
Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…:

1. Բացատրի՛ր միտքը՝ Կանձրևե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ։

2. Ցույց տուր անձրևի և արտահայտված հոգեվիճակի կապը։ 

3. Ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիք, միտքը։ 

Թեքեյանի բանաստեղծություններից կարդա՛ քո ընտրությամբ։