Քիմիա

Քիմիա տնային

Տնային

Պատրաստվել բանավոր քննարկման

1-https://emma89ayvazyangmail.wordpress.com/2024/10/13/%d5%bb%d6%80%d5%a1%d5%ae%d5%b6%d5%ab-%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8/

2-https://emma89ayvazyangmail.wordpress.com/2024/10/06/%d5%bb%d6%80%d5%a1%d5%ae%d5%ab%d5%b6-2/

Պատասխանել հարցերին.

1.Ինչո՞ւ ջրածնային վառելիքն էկոլոգիապես մաքուր է համարվում:

Ջրածինը էկոլոգիապես մաքուր է համարվում, որովհետև իրա օգտագործման ժամանակ ստացվում է H2O, որը մթնոլորտի համար անվտանգ է:

2.Թվարկե՛ք իրենց բաղադրությունում ջրածին տարրը պարունակող մի քանի նյութ, որոնց հետ ամեն օր շփվում եք:

H2O-ջուր, H2O2-ջրածնի պերoքսիդ, NaHCO3-կերակրի սոդա, C2H6-էթան, C2H5OH-սպիրտ:

Գրականություն

Ուսումնական աշուն

Ես աշնան արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ռ.Դալի <<Վհուկները>>: Ստեղծագործությունը վհուկների մասին էր, և թե ինչպես են տատիկ և թոռնիկ ապրում և փորձում ոչնչացնել վհուկներին: Գրքի գլխավոր հերոսները տատիկն էին, թոռնիկը, Գերագույն վհուկը: Գերագույն վհուկը բացասական հերոսներից գլխավորն էր, վհուկների առաջնորդն էր: Գիրքը ինձ համար հեշտ էր կարդացվում, բայց չեմ կարող ասել, որ գիրքը ինձ այդպես դուր եկավ: Ինձ թվում է գիրքը մնաց անավարտ: Գրքում ես հետաքրքիր գաղափար տեսա, որը մեր դարի երեխաներին շատ պետք է: Գրքում ներկայացված էր, որ երեխաները վհուկների ձեռքը հիմնականում ընկնում էին հավատալով, որ վհուկները իրենց պետք է լավ բան անեն, կոնֆետ տան և դրա տիպի բաներ: Երեխաները հավատում էին, գնում էին վհուկի հետևից և հավերժ կորում էին: Մեր դարում այդպես շատ է, երբ անծանոթը երեխային գայթագղում է կոնֆետներով, որ առևանգի նրան:

Ռուսաց լեզու

Нравственность — есть правда

Что означает слово «нравственность»? Слово «нравственность» означает правила и принципы поведения, которые помогают различать добро и зло, правильное и неправильное, определяя моральное поведение человека. Фраза «нравственность — есть правда» отражает идею, что моральные принципы основываются на правде и справедливости. Она предполагает, что нравственность подразумевает искренность, честность и следование истине в поведении, как на уровне личных отношений, так и на уровне общественных норм.

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Անցյալի դասերը

Անցյալը, թե՛ անձնական, թե՛ մեր երկրի լի են գիտելիքով, հետաքրքիր պատմություններով, սխալ և ճիշտ որոշումներով, փորձություններից և այլ կարևոր բաներից: Մենք եթե ուզում ենք կառուցել լավ ապագա, պետք է նայենք մեր անցյալին, բայց կախված մեր նպատակներից: Եթե ուզում եք կառուցել ձեր անձի լավ ապագան, ավելի ճիշտ է նայել քո անցյալին, որպեսզի հասկանաք ձեր սխալները և չկրկնեք դրանք, հասկանաք թե ինչն եք ճիշտ արել և այդ ուղղով շարունակեք: Բայց եթե ուզում եք ձեր երկրի ապագան կառուցեք, ձեր անցյալին նայելն անիմաստ է, որովհետև ձեր անցյալից քաղում եք ձեր անձնական դասերը ոչ թե ձեր երկրին պետքական: Երկրի ապագայի համար պետք է նայել հենց իր անցյալը, որպեսզի հասկանաք ինչ սխալներ են արել անցյալում մարդիկ և չկրկնեք դրանք, հասկանաք թե ինչ ճիշտ արարարքներ են արել և փորձեք կրկնեք այն: Ընդհանրապես անցյալին նայելով անհնարին է անսխալ շարժվել առաջ, բայց պետք չէ խուսափել սխալներից, և անիմաստ էլ է, որովհետև բոլորին սխալներ և պարտություններ սպասվում են: Մեկ-մեկ, լինում են նույնիսկ պահեր, երբ սխալվելը և պարտվելը քո ապագայի համար ավելի շատ օգուտ կտա քան հաղթանակը: Անցյալից այնքան դասեր է կարելի քաղել, որ ես տասներեք տարեկան տղա լինելով կարող եմ հարյուրից ավել օրինակներ բերեմ իմ անձնական փորձից, երբ ես հենվել եմ անցյալին և ճիշտ եմ դուրս եկել, սկսած սպորտային իրավիճակներից ավարտված կյանքի իրավիճակներից: Անցյալին նայելով շատ բան կսովորեք, քաղեք անցյալի դասերը և դժվար վատ իրավիճակում հայտնվեք:

Ուսումնական ճամփորդություններ

Պատում. Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան

Մենք հոկտեմբերի 11-13 գնացել ենք եռօրյա ճամփորոդության դեպի Իջևան՝ ընկեր Տաթևի և ընկեր Նառայի հետ։

Առաջին օր
Ճանապարհին կանգնեցինք Հրազդան գետի և Սևանի լճի մոտ: Առաջին կանգառից հետո գնացինք Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական դպրոց: Մեզ այնտեղ պատմեցին այդ դպրոցի մասին, ցույց տվեցին դպրոցը, ցույց տվեցին, որ սովորողները մնում են դպրոցում: Նաև խախացինք նրանց հետ բասկետբոլ: Դպրոցից հետո գնացինք Գոշավանք և լսեցինք վանքի պատմությունը: Գոշ գյուղից հետո գնացինք Իջևանի «Մուշ» հյուրատուն: Իրերը դասավորեցինք, խաղացինք խաղեր, նայեցինք ֆուտբոլ և քնեցինք։

Երկրորդ օր
Առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք և գնացինք Ճռվիզի վանք, այնտեղ լսեցինք վանքի պատմությունը, իսկ հետո խաղացինք վանքի այգում։ Վանքից հետո եկանք ետ հյուրանոց, իսկ երեկոյան գնացինք Դենդրոպարկ։ Օրվա վերջում զբոսնեցինք Իջևանով և խաղացինք խաղեր: Երբ զբոսանքից հետո վերադարցանք հյուրանոց, խաղացինք խաղեր, նորից ֆուտբոլ նայեցինք և քնեցինք

Երրորդ օր
Արթնանալուց հետո նախաճաշեցինք, իրերը հավաքեցինք, հյուրանոցը հանձնեցինք և գնացինք Հաղարծին որտեղ նունպես լսեցինք նրա պատմությունը: Հետո գնացինք Թաքնված ջրվեժ, որտեղ տեսանք ուղղաի հիանալի բնության վայրեր: Եվ վերադարցանք հետ Երևան:

Ինձ դուր եկավ այս ճամփորդությունը: Ես ինձ համար նոր վայրերում եղա և ընկերներիս հետ լավ ժամանակ անցկացրեցի:

Գրականություն

Զարմանալի աշուն

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

1.Բացատրի՛ր բառերը՝

Կորովի – ֆիզիկական կամ հոգևոր ուժ
Մարտակոչ – կոչ կամ հրավեր՝ զինվորական գործողություններին մասնակցելու համար, մարտի կանչ
Շեփոր – փողային երաժշտական գործիք, որը սովորաբար օգտագործվում է ազդանշաններ հնչեցնելու կամ կարևոր հայտարարություններ անելու համար:
Մուժ – մառախուղ, թանձր մշուշ, որը խանգարում է տեսանելիությանը
Գուժել – լուր տալ, սովորաբար վատ լուրի մասին տեղեկացնել

2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունն արտահայտում է մարտական և պատերազմական տրամադրություն:

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:

Զարմանալի:

4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…

Այս քառյակում հեղինակը անձրևի թելերը պատկերացնում է որպես կյանքն ու աշխարհները կապող թելեր: Ծառերը պայքարում են, որպեսզի թարմանան և վերափոխվեն: Աշունն այստեղ պայքարելու և նորացման շրջանով է ներկայացված, որտեղ հեղինակը զգում է ներքին թարմություն, վերափոխման շրջան և նոր կյանքի սկիզբ։

5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի: 

Այս աշունը եկավ, բացահայտվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը մատուցեց իմաստության երգեր

Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ բացվեց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եւ անձրևի շնչով, փչեց երեսիս։

6.Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝

Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:

Այս տողերը նշանակում են, որ աշունը նոր գիտելիքներ և իմաստություն է բերել, որոնք օգնում են ստեղծագործել: «Կորովի գրեր» ասելով, Տերյանը նկատի ունի ուժեղ և ոգևորող ստեղծագործություններ, որոնք կարևոր են նրա երգի համար։

Գրականություն

ՇՇՈՒԿԻՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ

ՇՇՈՒԿԻՆ ՈՒ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Հեղինակ՝ Տերյան

Առաջադրանքներ
1. Ի՞նչ զգացում է արտահայտում բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը արտահայտում է կարոտ, տխրություն, մենակություն և սեր:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում:
Բանաստեղծությունը արտահայտում է հուզիչ, քնքուշ և երազային տրամադրություն:
3. Դուրս բեր անհասկանալի բառերը բացատրի՛ր:
4. Մեկնաբանի՛ր բանաստեղծությունը:
Բանաստեղծությունը ցույց է տալիս բանաստեղծի սերը իր սիրելիի հանդեպ բնության երևույթներով: Բանաստեղծը փորձում է ներկայացնել իր թախիծը և սիրո անհրաժեշտությունը իր կյանքում նույնպես բնության երևույթներով:
5. Ընդգծի՛ր բաղաձայնների կուտակումներով /բաղաձայնույթ պարունակող/  տողերը:

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն
Եվ շշնջում ես, և անուշ շրշում
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Եվ շշնջում ես, և շրշում անուշ
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում

Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Եկեք ծաղիկներով գեղեցկացնենք մեր բակը:

Երբ նրանք, բոլորով միանան իրար հետ նրանք անհաղթելի կլինեն:

Ոչ մեկով չկարողացանք խոսել:

Մենք հասնելով այգուն, նկատեցինք նրանց:

Նրանք հեռանալով հասկացան, որ մեզ հետ խնդիրներ պետք չէ ունենալ:

2. Տրված հարցական դերանունները չորս խմբի բաժանի՛ր ըստ նրա, թե ո՛ր խոսքի մասին են վերաբերում:

Ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր, քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ, որտե՞ղ, ո՞ւր, ե՞րբ:

Գոյական-ո՞վ, ի՞նչ

Ածական-ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր

Թվական-քանի՞, ո՞րերորդ, ինչքա՞ն, որքա՞ն, որչա՞փ

Տարածական-որտե՞ղ, ո՞ւր

Ժամանակային-ե՞րբ

3.Փորձի՛ր բացատրել դերբայների նման խմբավորումը:

Ա. Անկատար`ընկնում (եմ), մեծանում (եմ): Վաղակատար` ընկել (եմ), մեծացել (եմ): Ապակատար` ընկնելու (եմ), մեծանալու (եմ): Ժխտական (չեմ) ընկնի, (չեմ) մեծանա:

Բ. Անորոշ` ընկնել, մեծանալ: Համակատար` ընկնելիս, մեծանալիս: Ենթակայական` ընկնող,մեծացող: Հարակատար` ընկած, մեծացած:

Ա շարքում գտնվում են ժամանակային և կատարողական դերբայերը: