Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ դասարանական 09.12.2024

Դասարանական առաջադրանքներ՝  97-ա,գ,ե,է,ժա; 98-ա,գ,ե,է,թ,ժբ;99-ա,գ,ե,է,թ,ժբ; 100-ա,գ,ե,է,թ,ժբ

ա.a=1, b=-3, c=1
D=b^2-4ac=-3^2-4*1*1=9-4=5
5>0
Պատ.՝ 2 հատ արմատ ունի

գ.a=3, b=-2, c=-2
D=b^2-4ac=-2^2-4*3*(-2)=4+24=28
Պատ.՝ 2 հատ արմատ ունի

ե.a=8, b=-24, c=18
D=b^2-4ac=-24^2-4*8*18=576-576=0
Պատ.՝ 1 հատ արմատ ունի

է.a=2, b=3, c=1
D=b^2-4ac=3^2-4*2*1=9-8=1
Պատ.՝ 2 հատ արմատ ունի

ժա.a=1/3, b=-2, c=3
D=b^2-4ac=-2^2-4*1/3*3=4-4=0
Պատ.՝ 1 հատ արմատ ունի

ա.a=1, b=6, c=5
D=b^2-4ac=6^2-4*1*5=36-20=16
x1=-b+√D/2a=-6+√16/2*1=-6+4/2=-2/2=-1
x2=-b-√D/2a=-6-√16/2*1=-6-4/2=-10/2=-5

գ.a=1, b=7, c=-18
D=b^2-4ac=7^2-4*1*(-18)=49+72=121
x1=-b+√D/2a=-7+√121/2*1=-7+11/2=4/2=2
x2=-b-√D/2a=-7-√121/2*1=-7-11/2=-18/2=-9

ե.a=4, b=1, c=-3
D=b^2-4ac=1^2-4*4*(-3)=1+48=49
x1=-b+√D/2a=-1+√49/2*4=-1+7/8=6/8=3/4
x2=-b-√D/2a=-1-√49/2*4=-1-7/8=-8/8=-1

է.a=3, b=-5, c=-2
D=b^2-4ac=-5^2-4*3*(-2)=25+24=49
x1=-b+√D/2a=5+√49/2*3=5+7/6=12/6=2
x2=-b-√D/2a=5-√49/2*3=5-7/6=-2/6=-1/3

թ.a=1, b=-8, c=16
D=b^2-4ac=-8^2-4*1*16=64-64=0
x1=-b+√D/2a=8+0/2*1=8/2=4
x2=-b-√D/2a=8-0/2*1=8/2=4

ժբ.a=7, b=-13, c=-20
D=b^2-4ac=-13^2-4*7*(-20)=169+560=729
x1=-b+√D/2a=13+√729/2*7=13+27/14=40/14=20/7
x2=-b-√D/2a=13-27/2*7=-14/14=-1

ա.4x^2=36
x^2=9
x=3, -3

գ.9x^2=-36
Դատարկ բազմություն

ե.-z^2=-3
z^2=3
z=√3, -√3

է.y^2=1/9

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է (անկատար ներկա)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին(անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր(անկատար անցյալ) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն(ենթադրական), որ երկրագնդի բնակչությունը խոսում է(անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ֆրանսիացի գիտնականները պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է (ապակատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանաին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել-ապրեմ, ապրես, ապրեի, ապրենք, ապրեք, ապրեն, ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին:
անցնել-անցնեմ, անցնես, անցնեի, անցնենք, անցեք, անցնեն, անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին:
խաղալ-խաղամ, խաղաս, խաղայի, խաղանք, խաղաք, խաղան, խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային:
հեռանալ-հեռանամ, հեռանաս, հեռանայի, հեռանանք, հեռանաք, հեռանան, հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանայիք, հեռանային:

4. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): 

Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
հիանալ — հիանա՛, հիանացե՛ք, մի՛ հիանա, մի՛ հիանացեք
կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
թռչել — թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք
անցնել — անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք


Բ. վազել-վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
կարդալ-կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
հասնել-հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
կպչել-կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք
միանալ-միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
հիացնել-հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

Աշխարհագրություն

Հարավարևմտյան Ասիայի բնակչություն

Բնակչությունը

Հարցեր.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Որո՞նք են Հարավարևմտյան Ասիայի բնակչության բարձր աճի պատճառները:

Պատճառը բարձր ծնելիությունն է և բժշկության զարգացումը:

2. Բնութագրե՛ք Հարավարևմտյան Ասիայի բնակչության ազգային և կրոնական կազմը:

Հիմնականում ապրում են արաբներ, մուսուլմաններ, հայեր և վրացիներ: Կրոններն են իսլամը և քրիստոնեությունը:

3. Նկարագրե՛ք տարածաշրջանի բնակչության տեղաբաշխումը:

Խիտ բնակեցված վայրեր: Մեծ քաղաքները, օրինակ՝ Ստամբուլ, Թեհրան, Բաղդադ, Երուսաղեմ, ունեն խիտ բնակչություն:

Օազիսներ և գետահովիտներ: Եփրատ և Տիգրիս գետերի հովիտներում բնակչությունը խիտ է՝ շնորհիվ բերրի հողերի:

Անապատներ: Սաուդյան Արաբիայի և մյուս անապատային շրջաններում բնակչությունը սակավ է՝ պայմանավորված կլիմայական պայմաններով:

Փախստականներ և միգրանտներ: Պատերազմները և տնտեսական պատճառները հանգեցրել են զանգվածային միգրացիաների:

4. Որո՞նք են տարածաշրջանի հակամարտությունների պատճառները: Բացատրե՛ք:

Կրոնական տարբերությունը և նավթի ու ջրի պայքարները

5. Գնահատե՛ք հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների ավանդը մարդկային քաղաքակրթության մեջ:

Հայ ճարտարապետությունը, գրականությունը, և արվեստը հարստացրել են քաղաքակրթությունը: Մեսրոպ Մաշտոցի ստեղծած գրերը նույնպես ազդեցություն են ունեցել մշակույթի զարգացման վրա:

6. Պատրաստե՛ք փոքրիկ հաղորդում տարածաշրջանի հայության մասին:

Հայերը ապրում են Իրանում, Լիբանանում, Սիրիայում՝ պահպանելով մշակույթը և կարևոր դեր խաղալով տնտեսության ու կրթության ոլորտներում:

Անգլերեն

Strangest New Year traditions of Germany

1. Bleigießen (Lead Pouring)

Traditionally, Germans melt small pieces of lead or tin over a flame, then pour the liquid into cold water. The resulting shape is believed to predict the future for the coming year. For example, a heart might mean love, while a circle could symbolize good fortune. Modern kits now use wax for safety, but the tradition remains quirky.

2. Watching «Dinner for One»

This British black-and-white comedy sketch has become a New Year’s Eve staple in Germany. The 18-minute skit, which features an elderly woman and her butler repeating the same dinner routine for her absent guests, is aired on multiple TV channels and is watched by millions every year.

3. Feuerzangenbowle (Fire Tong Punch)

This is a festive drink made with mulled wine and a rum-soaked sugar loaf set on fire. The flaming sugar drips into the wine, creating a sweet, potent drink. It’s a dramatic and traditional way to celebrate the New Year.

4. Carb-Laden Meals

Germans believe eating hearty meals like sauerkraut, pork, or lentil soup on New Year’s Eve brings luck and prosperity. Lentils, in particular, are thought to symbolize coins and wealth.

5. Breaking Plates (Regional)

While not as widespread, in some parts of Germany, breaking old plates or pottery is seen as a way to rid oneself of bad luck and make a fresh start for the New Year.

6. Fireworks and Noise

Germans are big fans of fireworks to welcome the New Year, but the tradition has roots in the belief that loud noises would scare away evil spirits. The cacophony around midnight is thought to ensure a safe and lucky start.

7. Herring for Good Luck

Eating pickled herring is considered good luck for the new year, as the silver color of the fish is thought to symbolize prosperity and wealth.

Պատմություն

ԱՄՆ

1.Վիրջինա
2.Ուխտավոր հայրերը պուրիտաններ էին, որոնք եկան Անգլիայից և հիմնեցին Նոր Պլիմութ ավանը։ Նրանք որոշեցին նոր երկիր ստեղծել՝ արդար օրենքներով ու միասին աշխատելով։
3.Առաջին գաղութները կոչվեցին Նոր Անգլիա, քանի որ դրանք կապված էին Անգլիայի հետ։
4.Ընդհանուր ստեղծվեց 13 գաղութ՝ մոտ 1 միլիոն 760 հազար բնակչությամբ։
5.Աֆրիկայից բերված սևամորդ ստրուկները

6.Անգլիան փորձում էր ավելի շատ վերահսկել գաղութները՝ նոր հարկեր սահմանելով և սահմանափակելով նրանց ինքնուրույնությունը։
7.Գաղութների ներկայացուցիչները որոշեցին համագործակցության առաջարկ անել Անգլիային՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Սակայն թագավորը նրանց խռովարարներ անվանեց, ինչը հանգեցրեց պատերազմի։
8.Ջորջ Վաշինգտոնը գաղութների բանակի հրամանատարն էր:

9.1776 թ. հուլիսի 4–ին
10.Բոլոր գաղութներն իրենց հայտարարեցին անկախ նահանգներ և խզեցին կապերը Անգլիայի հետ:
11.Հռչակագիրը կազմված էր Լուսավորության շարժման գաղափարների հիման վրա։ Դրանում արտացոլված էին մարդկանց բնական իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը և սեփականության իրավունքը։

12.1787 թ.
13.Սահմանադրությունը ունի 7 հոդված, և դրանում մինչ այժմ կատարվել է 27 փոփոխություն։
14.Կոնգրեսը դարձավ բարձրագույն օրենսդիր մարմին։ Այն բաղկացած է երկու ատյաններից՝ Սենատ և Ներկայացուցիչների պալատ:

1.Գաղութները ցանկանում էին ազատվել Անգլիայի խիստ հարկերից և վերահսկողությունից։ Նրանք ձգտում էին ինքնուրույն կառավարել իրենց և ապրել իրենց օրենքներով։
2.Պատերազմը տևեց ութ տարի, որի արդյունքում Անգլիան ընդունեց ԱՄՆ-ն որպես անկախ երկիր:
3.Ֆրանսիան, Իսպանիան և Նիդերլանդները:
4.Վերսալի պայմանագրով ԱՄՆ-ն դարձավ անկախ պետություն։
5.Ամերիկացիները աշխատասեր, խիզախ, չհանձնով ժողովուրդ էին ովքեր ուղղակի ուզում էին ունենալ իրենց երկիրը և վերոնիշյալ չափանիշների օգնությամբ նրանք հասան իրենց նպատակին:

Գրականություն

Կաղանդի գիշեր

Զահրատ

Կաղանդի գիշեր

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,
Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……
Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…
Պահ մը ամէն ինչ վերջացնելու
Ամէն ինչ ծայրէն վերսկսելու-
Տօնն է այս գիշեր…
Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…
Երգել փորձեցէք – եթէ չէք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանութեան-
Տօն է այս գիշեր…
Զուր տեղ վատնուած օրերն յիշելու-
Գոյութեան տխուր հաշուեկշիռին
Տօնն է այս գիշեր…
Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…
Գոյատեւելո՛ւ տօնն է այս գիշեր…

1. Մեկնաբանի՛ր տողերը և գրի՛ր քո կարծիքը ասվածի վերաբերյալ։ 

Ամէն ինչ ծայրէն վերսկսելու,Ի վերջոյ նորէն այդպէս ըլլալու-
Տօնն է այս գիշեր……

Տողում գրված է, որ պետք է վերսկսել կյանքը, երբ գալիս է Նոր Տարին:

2. Բառերը գրի՛ր արևելահայերեն՝ նորէն, չի բաւեր, ըլլալու, յոյսեր, հինէն , գոյն գոյն։

նորէն-նորից

չի բաւեր-չի բավարարում

ըլլալու-լինելու

յոյսեր-հույսեր

հինէն-հին

գոյն գոյն-գույն գույն

3. Համառոտ ներկայացրո՛ւ, թե բանաստեղծությունն ինչի մասին է, ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Բանաստեղծությունը նոր տարվա հրաշքների մասին է, թե ինչպես կարող ես մոռանալ անցյալի ցավերը և կյանքը վերսկսել: Հեղինակը ուզում է ասել, որ մոռանանք անցյալի ցավերը և Նոր Տարին բարությամբ դիմավորենք:

4. Գրի՛ր շարադրություն ,,Կաղանդի գիշեր,, վերնագրով։ 

Գրականություն

Կաղանդի գիշեր

Կաղանդի գիշերը տոն է, երբ շեղվում ես ամեն ինչից և ուղղակի վայելում ես պահը հարազատներիդ և ընկերներիդ հետ: Կաղանդի գիշերը ժամանակն է, երբ կյանքը վերսկսվում է և անցած տարին թողնում ես անցյալում՝ վերցնելով քեզ հետ դասերը, փորձառությունը և բարի հիշողությունները: Կաղանդի գիշերը այն գիշերն է, երբ նույնիսկ տարիքով մարդիկ հավատում են մանկական հրաշքներին: Կաղանդի գիշերը բոլորիս ամենասիրված գիշերն է, երբ խոսում ենք անցյալի միայն լավ կողմերի մասին, ծիծաղում ենք, զվարճանում ենք, երգում-պարում ենք, ուտում ենք մայրիկի համեղ և հոտավետ պատրաստած ուտելիքները: Կաղանդի գիշերին նվերներով ենք փոխանակվում, իսկ երեխաները ստանում են իրենցը Ձմեռ Պապից: Կաղանդի գիշերը ինձ համար պարզապես մի գիշեր չէ, այն հիշողություն է, որը անվերջ տպված է մնալու իմ կյանքի էջերի մեջ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և  ընդգծիր վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 

Ա. Վկայել-վկայեցի, հուսալ-հուսացի: Բ. Հեռանալ-հեռացա, մոտենալ-մոտեցա, տեսնել-տեսա: Գ. Հասկացնել-հասկացա, արթնացնել-արթնացա:

2. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որ նրան բռնի և ուտի: Այծյամը նրա միտքն իմացել էր ու չքնեց օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

Ես որոշեցի ընտրել անցյալ կատարյալը:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Աշնանային անտառ

Անտառը մի խաղաղ վայր է, որտեղ մարդու ձայն ընդհանրապես չկա, լսվում է միայն թռչունների ծլվլոցը, գետի հոսումը, քամու ձայնը: Բարձր ծառերը կիսով չափ փակում են արևը, և անտառ մտնում են միայն մի քանի ճառագայթներ: Անտառի գետնին փռված է բույսերից և կանաչ խոտից սարքած գորգը: Իսկ տերևների խշխշոցը ոտքի տակ և քամու սառը օդը միայն հանգստություն են ներշնչում: Այդ զարմանալի և անսովոր հանգստության մեջ կարծես բնության հետ դեմ դիմաց կանգնած լինես և բարի բաների մասին խոսես: Քայլում ես և չես տեսնում անտառի ծայրը, կարծես անվերջ ծառերով շրջապատված լինես: Ծառերի արանքում կարող ես տեսնել միայն հեռվում գտնվող բարձր սարերը, որոնք նույնպես հանգստություն են ներշնչում: Քամուց, ծառերի ճյուղերը շարժվում են, կարծես իրար հետ զրուցելիս լինեն: Անտառում ոչ ոք չի շտապում, կարծես ժամանակը այստեղ կանգնած է: Թեև անտառը կարող է խիտ լինել և ծառերը իրար մոտիկ շարված լինեն, բայց դու քեզ ոչ մի տեղ այդքան ազատ չես զգա, ինչքան կզգաս անտառում: Անտառում մեն-մենակ հայտնվելը բոլորի երազանքն է, որովհետև միայն այստեղ կարող ես զգալ այն, ինչի կարիքը իսկապես զգում ես՝ հանգստություն, ազատություն, լռություն և մաքուր օդ:

Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 06.12.2024

Դասարանական առաջադրանքներ՝163;165;167;169;171

S=12*7=84

S=6*9=54

10x=54

x=5,4

Պատ.՝5,4

ABC եռանկյան մակերեսը (3,5*18)/2=31,5
ACD եռանկյան մակերեսը (3,5*18)/2=31,5

SABCD=31,5+31,5=63

Զուգահեռագծի մակերեսը գտնելու համար պետք է կողմը բազմապատկենք նրան տարած բարձրությանը, իսկ ուղղանկյան մակերեսը գտնելու համար պետք է լայնությունը բազմապատկել երկարությանը: Զուգահեռագծի բարձրությունը ավելի փոքր է քան ուղանկյան լայնությունը, հետևաբար նրա մակերեսը ավելի փոքր է քան ուղղանկյանը:

AC=8

SABC=(8*3):2=12

SADC=(8:3):2=12

SABCD=12+12=24