Հայոց լեզու, Գրականություն

1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն; Հայոց լեզու և Գրականություն

Ես այս կիսամյակի ընթացքում ունեցել եմ մեծ առաջընթաց: Ես սկսել եմ իմ մտքերը ավելի գրագետ շարադրել քան անցած կիսամյակ: Ուրիշ զգալի հաջողություն կամ դժվարություն չեմ ունեցել: Այս կիսամյակի ընթացքում իմ նախագիծը ունեցել է ստեղծագործական բնույթ: Ես շարադրել եմ իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ: Այս նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ հենց այս նախագծի օգնությամբ եմ սովորել իմ մտքերը ավելի գեղեցիկ և գրագետ շարադրել: Այս կիսամյակի ամենահետաքրքիր գիրքը, որ կարդացել եմ գեղարվեստական չէ՝ <<Մեսսին ընդեմ Ռոնալդուի; Դարվա կռիվը>>: Այս գիրքը ինձ շատ է հետաքրքել, քանի որ ես շատ եմ սիրում ֆուտբոլ և ինձ շատ հետաքրքիր էր իմանալ իմ սիրելի սպորտաձևի ամենալավ մարզիկների կյանքի մանրամասները, որը և գրված էր այս գրքում:

Պատմություն

Պատմություն

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Գոլորշու էներգիայի կիրառումը, մանուֆակտուրաներից մեքենայական արտադրության անցում: Օրինակ՝ գոլորշային շարժիչ, տեքստիլ արդյունաբերության զարգացում:

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Էլեկտրաէներգիայի, քիմիական և ինժեներական տեխնոլոգիաների զարգացում: Երկաթուղիներ, էլեկտրական սարքեր, զանգվածային արտադրություն:

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Նոր գաղափարախոսություններ և աշխատավորների իրավունքների համար պայքար:

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Պատմականորեն միավորված մարդկանց խումբ, որն ունի ընդհանուր մշակույթ, լեզու:
Ազգ-Պատմականորեն կազմավորված, միասնական լեզու, մշակույթ, տարածք ունեցող մարդկանց խումբ:

3.Սահմանել ինչ է նշանակում «հեղաշրջում»՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-Աշխարհագրական, սոցիալական կամ տեխնոլոգիական արագ փոփոխություն:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Փոփոխություններ;

  1. Մեքենաների կիրառություն:
  2. Ավելի մեծ արտադրողականություն:
  3. Գյուղատնտեսական արտադրանքի ավտոմատացում:
  4. Աշխատուժի կրճատում:
  5. Աղքատության նվազում որոշ երկրներում:

Դրական կողմեր-Արդյունավետություն, արագություն:

Բացասական կողմեր-Բնապահպանական խնդիրներ, գյուղական բնակավայրերի անկում:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Քաղաքների աճին նպաստեց այն փաստը, որ ինչքան ուժեղ և զարգացած է երկրի գյուղատնտեսությունը այդքան զարգացած են նրա մեծ քաղաքները, իսկ գյուղատնտեսությունը մեծ զարգացում է ապրել բոլոր ժամանակաշրջաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Մտավորականները նպաստեցին գիտական նորարարություններին և <<ազատ միտք>> հասկացությանը:

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ընտրության ուժը

Ամեն օր մենք անում ենք հազարից ավել ընտրություններ՝ ինչ ուտել, ինչ հագնել, ինչով զբաղվել ազատ ժամանակի ընթացքում և այլն: Միգուցե ձեզ ծիծաղելի և փոքր թվան այս ընտրությունները, բայց հենց այս ընտրությունների վրա է կառուցվում մեր կյանքը: Ամեն մի ընտրություն միանշանակ ազդեցություն ունեն մեր ապագայի վրա: Փոքր ընտրությունները կարևոր են մեզ համար, քանի որ կա <<մեծ քայլերը սկսվում են փոքրից>> ասածվացք, որի հետ բոլորը պետք է համաձայնվեն: Այսօր զբաղվածի արդյունքը կտենաս ապագայում, անես անպետք բաներ, կտենաս անպետք ապագա, անես պետքական բաներ, կունենաս լավ ապագա: Կարևորը ընտրելն է, թե դու որն ես ուզում տեսնել: Ուղղակի ընտրիր, հետևիր ընտրությանդ և դու կհասնես քո ուզածին: Կարևորը ուղղակի ընտրելն է, իսկ մնացածը ինքն իրեն կկառուցվի:

Հայոց լեզու

Ի՞նչ կնվիրեի Ձմեռ պապին

Ձմեռ Պապն ամբողջ տարի աշխատում է, որպեսզի բոլոր երեխաները ստանան իրենց երազանքների նվերները: Նա չի հոգնում, երբեք չի բողոքում և միշտ ուրախացնում է բոլորին: Բայց մտածել ենք, որ մենք պետք է ինչ-որ բան նվիրենք նրան: Ի վերջո, նա էլ է արժանի մի քիչ ուրախություն ստանալու: Նրան երևի կնվիրեի բաներ, որոնք կոգեշնչեն նրան: Օրինակ՝ բացիկ կնվիրեի, որի մեջ կգովայի նրա աշխատանքը և կգրեի, որ այս բացիկ բոլոր մարդկանց կողմից է: Այդպես նա կհասկանար, որ մենք բոլորս հարգում ենք նրան և իր գործը: Նաև, կնվիրեի ինչ-որ բան, որը կկարենար վայելեր բուխարու դեմ ցուրտ և դժվար օրից հետո: Հույսով եմ, որ այսքանը հերիք է նրան առանձ ավելորդ խոսքերի ցույց տալ մեր հարգանքը և շնորհակալությունը նրա հանդեպ:

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:-Աղջիկը մի ժպիտով սիրտը գերեց:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:-Այս ծառի տակ ինչ-որ մեկը գանձ է թաղել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:-Քամին քարը մաշել ու հարթել էր:
Արտերը խանձվել էին բարկ արևից:-Բարկ արևը արտերը խանձել էր:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:-Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը:
Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:-Իտալական դատարանը նրան ազատազրման է դատապարտել ու տուգանել է:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-Ալիքների ու քամու երգը դյութել էր:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էին աղջկան:
Ընկերս համերգի է հրավիրված:-Ընկերոջս համերգի են հրավիրել:

  1. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:
Երգվել, ցրվել, կոտրվել, դրվել, թրջվել, հեռացվել, ներվել, թխվել, մաքրվել, սրբվել, կարվել, հավաքվել, սիրվել, խոսվել, հուզվել:

  1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:-Բավական հուսալի զրահը պաշտպանում է ձվի մեջ զարգացող էակին:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:-Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:-Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը:
Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:-Գիտնականները փնտրում էին համարձակ գաղափարն իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:-Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

Պատմություն

Ֆրանսիա

1.Ֆրանսիան գտնվում էր ֆինանսական ճգնաժամի, ծանր հարկային բեռի և սոցիալական անհավասարության պայմաններում։ Գյուղացիությունը տուժում էր սովից ու բարձր հարկերից, իսկ ազնվականներն ու հոգևորականները ազատված էին դրանցից։
2.Առաջարկվեց, որ հարկերը վճարեն բոլոր դասերը՝ ներառյալ ազնվականությունն ու հոգևորականությունը, և ստեղծվի արդար հարկային համակարգ։
3.Ազնվականությունը և հոգևորականությունը՝ քանի որ չէին ցանկանում կորցնել իրենց հարկային արտոնությունները։

4.Երրորդ դասը՝ քաղաքաբնակները, գյուղացիները և բանվորները։
5.Հռչակեցին իրենց որպես Ազգային ժողով՝ ներկայացնելով ողջ ազգը։
6.1789 թվականի հուլիսի 14-ին։
7.1789 թվականի օգոստոսի 26-ին։
8.1791 թվականին։

9.1792 թվականի սեպտեմբերի 21-ին։
10.Ազգային կոնվենտ։
11.1792-1804 թթ։
12.Յակոբինյաններ:
13.1793 թվականին, տևեց մոտ մեկ տարի։
14.1795 թվականին, կոչվում էր Դիրեկտորիայի սահմանադրություն։

1.Ֆինանսական ճգնաժամ՝ պետական մեծ պարտքեր, անհավասար հարկային բեռ, գյուղատնտեսական խնդիրներ և սով։
2.Տնտեսական ճգնաժամը լուծելու և նոր հարկային բարեփոխումներ իրականացնելու համար։
3.Բաստիլի գրավումով, որը դարձավ հեղափոխության սկիզբ։
4.Սահմանադրական միապետություն (1789-1792)
Հանրապետություն (1792-1795)
Յակոբինյան բռնապետություն (1793-1794)
Դիրեկտորիա (1795-1799)
5.Ֆեոդալական իրավունքների վերացում, «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի» ընդունում, սահմանադրական միապետության հաստատում։
6.Նրանք թագավորին տեսնում էին որպես հեղափոխության թշնամի և հին ռեժիմի խորհրդանիշ։
7.Հեղափոխության ձեռքբերումները պաշտպանել ներքին և արտաքին թշնամիներից։