1.Նոր ժամանակների շեմին տեղի ունեցան իրադարձություններ և ընթացան
երևույթներ, որոնք արմատապես փոխեցին մարդկային քաղաքակրթությունը։ Դրանցից էին Աշխարհագրական մեծ հայտնագործությունները։
Ներկայացրե՛ք Աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախադրյալները։ Թվարկե՛ք նշանավոր ծովագնացների և նրանց հայտնագործությունները: Ի՞նչ
հետևանքներ ունեցան Աշխարհագրական մեծ հայտնագործությունները:
Հիմնական նախադրյալը այն էր, որ գունավոր մետաղի պահանջարկ կար, իսկ Հնդկաստանի ոսկու հանքերի մասին առասպելները բոլորը գիտեին: Ամերիգո Վեսպուչին և Քրիստոբոր Կալոմբուսը հայտնաբերել էին Ամերիկա մայրաքաղաքները, դեպի Հնդկաստան ամենակարճ ծովային ճանապարհը գտավ Վասկո Դա Գաման: Եվրոպացիները սկսեցին օգտագործել հայտնագործած երկրներում ապրող մարդկանց որպես ստրուկ, իսկ տարածքները գաղութացրեցին և սկսեցին օգտագործել իրենց օգտին:
2.Վաղ միջնադարում անտիկ հունահռոմեական մշակույթը հիմնականում մոռացության էր մատնվել: Սակայն XIV դ. սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու և օգտագործելու այն: Այսպես սկսվեց Վերածննդի դարաշրջանը:
Ի՞նչ է Վերածնունդը: Փորձե՛ք պարզաբանել դրա նախադրյալները: Թվարկե՛ք Վերածննդի հայտնի ներկայացուցիչների: Վերհանե՛ք Վերածննդի նշանակությունը:
Վերածնունդը հասարակական և քաղաքական շարժում էր: Հայտնի ներկայացուցիչներ էին Լեոնարդո Դավինչին, Միկելանջելոն, Ռաֆայել Սանտին, Դոնաատելոն, Շեքսպիրը և այլն: Հենց վերածննդի օգնությամբ սկսեցին ուշադրություն դարնել գիտությանը և արվեստին: Նաև այդ ժամանակ սկսեցին փորձել ամեն ինչ մեքենացնել:
3.Եվրոպայում տեղի ունեցած հասարակական տեղաշարժերը պահանջում էին
փոփոխություններ կատարել նաև քրիստոնեական եկեղեցու ներսում: Պապականությունը, ընդհակառակը, խստացրեց հալածանքները փոփոխությունների կողմնակիցների նկատմամբ: Սակայն դա արդյունք չտվեց: Սկսվեց Ռեֆորմացիայի դարաշրջանը:
Ի՞նչ է Ռեֆորմացիան, նշե՛ք հայտնի գործիչների։ Ո՞ւմ էին անվանում «Ժնևի պապ»:
Ի՞նչ է Հակառեֆորմացիան: Ե՞րբ է հրատարակվել «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Ի՞նչ արդյունքներ տվեց Ռեֆորմացիան:
Ռեֆորմացիան XVI դարում տեղի ունեցած կրոնական շարժում էր, որի նպատակը Քրիստոնեական Եկեղեցու բարեփոխումն էր, հայտնի գործիչներն էն Մարտին Լյութեր, Ժան Կալվին, Հենրի 8-րդ։ Ժնևի պապ ասում էին Ժան Կալվինին: Հակառեֆորմացիան դա շարժում էր, որը անում էին մարդիկ ովքեր դեմ էին ռեֆորմացիան: «Արգելված գրքերի» առաջին ցուցակը հրատարակվել է 1559 թվականին։ Եկեղեցիների բաժանում և նոր հավատների ձևավորում։Կաթոլիկ եկեղեցու բարեփոխումներ և նոր ուսմունքներ։
4.Վերածնունդը, Ռեֆորմացիան, Աշխարհագրական մեծ հայտնագործությունները,
նոր գիտության ձևավորումը շաղկապող կամուրջ էին միջնադարի Եվրոպայի և նոր դարերի Եվրոպայի միջև: Սակայն միջնադարը իր տեղը դժվարությամբ էր զիջում նոր ժամանակներին, ինչի արդյունքում էլ տեղի էին ունենում բախումներ հնի և նորի միջև:
Ե՞րբ է տեղի ունեցել Նիդերլանդական հեղափոխությունը և ի՞նչ նշանակություն է ունեցել:
Նիդերլանդական հեղափոխությունը տեղի է ունեցել 1568-1648 թվականներին։
Հեղափոխությունը եղել է պայքար Իսպանիայի դեմ, որն այդ ժամանակ վերահսկում էր Նիդերլանդները։ Հեղափոխության արդյունքում Նիդերլանդները ստացան անկախություն՝ բաժանվելով երկու մասի՝ Հյուսիսային (հոլանդական պետություն) և Հարավային (Ֆլանդրիա և Բելգիա)։
Նշանակությունը
- Նիդերլանդների անկախությունը և հանրապետության ձևավորումը։
- Կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ պայքար։
- Առաջին մեծ բողոքական պետությունների ստեղծում։
- Եվրոպայում առևտրի և տնտեսական ուժերի աճ։
5.Միջնադարի ավարտին ավելի աճեց ճշգրիտ գիտելիքների պահանջարկը: Նման
գիտելիքներ կարող էին ձեռք բերվել փորձի ու գիտական հայտնագործությունների միջոցով: Առաջին գիտական հեղափոխությունը Վերածննդի և Ռեֆորմացիայի հետ նախապատրաստեց նոր Եվրոպայի ծնունդը:
Բացատրե՛ք Առաջին գիտական հեղափոխություն հասկացությունը: Թվարկե՛ք նոր գիտության հայտնի ներկայացուցիչների և գնահատե՛ք նրանց ներդրումը գիտության զարգացման գործում: Ի՞նչ նշանակություն է ունեցել Առաջին գիտական հեղափոխությունը:
XVI-XVII դարերի շարժում, որը հիմնված էր փորձի և դիտարկման վրա՝ հակադրելով ավանդական եկեղեցական տեսություններին։ Նիկոլայ Կոպեռնիկոս – Երկրի պտտումը Արևի շուրջ։ Գալիլեո Գալիլեյ – Մշակեց աստղագիտական դիտարկումներ։ Իսահակ Նյուտոն – Շարժման և գրավիտացիայի օրենքներ։ Փոխեց գիտության ու աշխարհայացքի մոտեցումները, խթանեց տեխնոլոգիական և գիտական զարգացումները։
6.XVII դարից մինչև XIX դարի կեսերը արդյունաբերական հասարակության պատմության առաջին շրջափուլն է: Արևմտյան Եվրոպայի երկրներում աստիճանաբար
ձևավորվեց նոր հասարակությունը, արմատական փոփոխությունների ենթարկվեց
մարդկանց հասարակական և անձնական կյանքը։
Ի՞նչ է արդյունաբերական հեղաշրջումը: Որո՞նք էին դրա նախադրյալները: Տնտեսական և սոցիալական ի՞նչ հետևանքներ ունեցավ այն:
XVII-XIX դարերում տեղի ունեցած անցում ձեռքի աշխատանքից դեպի մեքենայացված արտադրություն։
Նախադրյալներ
- Գյուղատնտեսության զարգացում։
- Նոր տեխնոլոգիաներ և էներգիայի աղբյուրներ։
- Քաղաքների աճ և առևտրի ընդլայնում։
Հետևանքներ
Տնտեսական – Արտադրության և առևտրի աճ, նոր շուկաներ։
Սոցիալական – Քաղաքների ընդլայնում, աշխատավոր դասի ձևավորում, սոցիալական փոփոխություններ։
7.XVII–XVIII դարերում Եվրոպայում և Ամերիկայում ծավալվեց մի հուժկու գաղափարական շարժում, որը պատմության մեջ հայտնի է «լուսավորություն» անունով։
Ինչո՞ւ է շարժումն այդպես կոչվել: Թվարկե՛ք նշանավոր լուսավորական գործիչների:
Որո՞նք են լուսավորականների հիմնական գաղափարները: Արժևորե՛ք շարժումը։
XVII-XVIII դարերի գաղափարական շարժում, որը կոչվում է «Լուսավորություն», քանի որ այն տարածում էր գիտելիք և բանականություն՝ ընդդեմ տգիտության։
Նշանավոր գործիչներ էին Վոլտեր, Ժան-Ժակ Ռուսո, Մոնտեսքյո, Դիդրո, Ջոն Լոկ։
Հիմնական գաղափարներ
- Բանականություն, գիտություն, ազատություն։
- Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն։
- Կրոնական հանդուրժողականություն։
Նշանակություն
Խթանեց Ֆրանսիական հեղափոխությունը, ժողովրդավարության և գիտության զարգացումը։
8.XVII-XVIII դարերում մի քանի երկրներում տեղի ունեցան հեղափոխություններ։
Հեղափոխությունը ձերբազատեց ազգերի ստեղծագործ ներուժը և մղեց կենսական
խնդիրների լուծման նպատակին։
Ի՞նչ է հեղափոխությունը: XVII -XVIII դարերում ո՞ր երկրներում և ե՞րբ են տեղի ունեցե
հեղափոխություններ: Նշե՛ք հայտնի գործիչներին, ներկայացրե՛ք այդ հեղափոխությունների արդյունքները՝ ըստ երկրների: Կազմե՛ք համապատասխան աղյուսակ: Դրանցից
ո՞րը և ինչո՞ւ է պատմության մեջ մտել Մեծ հեղափոխություն անունով:
Հեղափոխությունը արմատական քաղաքական, սոցիալական կամ տնտեսական փոփոխություն է։ Անգլիական հեղափոխությունը սահմանադրական միապետություն հաստատեց (Օլիվեր Կրոմվել, Չարլզ I)։ Ամերիկյան հեղափոխությունը բերեց ԱՄՆ անկախությանը (Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն)։ Ֆրանսիական հեղափոխությունը տապալեց թագավորությունը, հաստատեց հանրապետություն (Ռոբեսպիեր, Լուի XVI)։ Այն կոչվում է Մեծ հեղափոխություն, քանի որ փոխեց Եվրոպայի քաղաքական ու սոցիալական համակարգը։
9.Նոր դարերում ավանդական հասարակական հարաբերությունները խոչընդոտում էին Արևելքի երկրների առաջընթացը։ Բացառությամբ Ճապոնիայի՝ մյուս
երկրները չարդիականացան։
Պարզաբանե՛ք ավանդական հասարակության բնորոշ կողմերը: Թվարկե՛ք ավանդական համարվող երկրներ: Ի՞նչ է Արևելյան հարցը: Ձեր կարծիքով ո՞րն էր Իրանի հետամնացության գլխավոր պատճառը:
Ավանդական հասարակությունը հիմնված էր ֆեոդալական կարգերի, գյուղատնտեսության և կրոնական ազդեցության վրա։ Ավանդական երկրներ էին Չինաստանը, Օսմանյան կայսրությունը, Պարսկաստանը, Հնդկաստանը։ Արևելյան հարցը Օսմանյան կայսրության անկման ու եվրոպական պետությունների տարածքային պայքարի խնդիրն էր։ Իրանի հետամնացության պատճառը քաղաքական անկայունությունն ու եվրոպական նորարարությունների մերժումն էին։
Նոր դարերում ինչո՞ւ Հնդկաստանն ու Չինաստանը հետադիմեցին: Ովքե՞ր էին
մրցակցում Հնդկաստանին տիրանալու համար:
Հնդկաստանն ու Չինաստանը հետադիմեցին, քանի որ պահպանեցին ավանդական կառավարման համակարգերը, խուսափեցին եվրոպական տեխնոլոգիաներից և թույլ տվեցին արևմտյան երկրների տնտեսական ու ռազմական ազդեցությունը։ Հնդկաստանին տիրանալու համար մրցակցում էին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, սակայն ի վերջո Բրիտանիան հաստատեց իր տիրապետությունը։
Ո՞ր իրադարձությունների արդյունքում Ճապոնիայում հաստատվեց սահմանադրական միապետություն: Վերհանե՛ք նրա արդիականացման հիմնական արդյունքները:
Ճապոնիայում սահմանադրական միապետություն հաստատվեց Մեյջի վերափոխման արդյունքում, երբ Մեյջի միապետը իրականացրեց հեղափոխական բարեփոխումներ: Տնտեսական բարեփոխումներ՝ արդյունաբերություն, երկաթուղիներ, նավարկություն, գիտատեխնոլոգիական առաջընթաց՝ նոր տեխնոլոգիաների ընդունում, կրթության և հասարակական բարեփոխումներ, ազգային բանակի ձևավորում, սահմանադրության ընդունում:
10.Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում զարգացած երկրներում ձևավորվեց ժամանակի պահանջներին համապատասխան կրթական համակարգ, իսկ գիտությունը բռնեց բուռն վերելքի ուղին։
Որո՞նք էին կրթության և գիտության զարգացման պատճառները: Ներկայացրե՛ք գիտության գլխավոր նվաճումներն այս փուլում: Այս ժամանակաշրջանի ի՞նչ նշանավոր
հեղինակների գիտեք գրականության և արվեստի բնագավառներում: Նրանց ստեղծագործություններից որո՞նք են ձեզ հայտնի:
Կրթության և գիտության զարգացման պատճառները արդյունաբերական հեղաշրջում, գիտական մտածելակերպի ընդլայնում, հասարակական փոփոխություններ և նոր գիտական ու տեխնոլոգիական հայտնագործություններ էին։ Գիտության գլխավոր նվաճումները Իսահակ Նյուտոնի ֆիզիկայի օրենքներն, Լուի Պաստերի մանրէաբանությունը, Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, Ալեքսանդր Գրամ Բելլի հեռախոսն էին։ Գրականությունից ու արվեստից նշանավոր հեղինակներ էին Չարլզ Դիկենսը, Վիկտոր Հյուգոն, Լև Տոլստոյը, Վիլյամ Շեքսպիրը։
11.Աստիճանաբար բարելավվում էին մարդկանց կենսապայմանները, փոխվում էիննրանց մտածելակերպը և պահանջարկը։
Փորձե՛ք նկարագրել Նոր դարերի մարդուն. նրա առօրյան, հագուստը, ապրելու պայմանները, զբաղմունքները, աշխարհայացքը և այլն:
Նոր դարերի մարդը ապրում էր կազմակերպված կյանքով՝ մշտապես աշխատելով և ավելի մեծ ուշադրություն դարձնելով կրթությանը։ Հագուստը պաշտոնական էր, իսկ ապրելու պայմանները բարելավվում էին, հատկապես քաղաքներում։ Ժամանակը անցնում էր սպորտով, արվեստով կամ ընտանիքով։ Նրա աշխարհայացքը փոխվում էր՝ գիտության, ազատության և իրավունքի գաղափարներով ազդված, մտահոգվելով հասարակության խնդիրներով։