- Որքան է 0,1 մոլ քանակով հելիումի ատոմների թիվը:
0.1*6.022*1023=0,6022*1023
- Որքան է 2,03* 10 23 թվով արծաթի մոլեկուլների քանակը (մոլ):
n=N/NA=2.03*1023/6.022*1023
n≈0,37 մոլ
3. Հաշվել N2O5 ում տարրերի զանգվածների բաժինները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան
0.1*6.022*1023=0,6022*1023
n=N/NA=2.03*1023/6.022*1023
n≈0,37 մոլ
3. Հաշվել N2O5 ում տարրերի զանգվածների բաժինները:
Մարդու ուժը ասելով նկատի չունենք ուղղակի ֆիզիկական պատրաստվածությունը, այլ հոգեպես թե նա ինչքան ուժեղ է՝ ինչպես է հաղթահարում դժվարությունները, դիսցիպլինան, ինչպես է նա նայում աշխահին, իր հոգևոր արժեքները և այլն: Չնայած, որ ես չեմ խոսելու ուղղակի ֆիզիկական ուժի մասին, այն շատ կարևոր է հոգևոր ուժը ձեռք բերելու: Որպեսզի հոգով ուժեղ լինես, պետք է հաղթահարես դժվարության, սպորտում դա նիհարելն է կամ ուժեղանալն է, դիսցիպլինան սպորտում շատ կարևոր է, եթե սպորտում դիսցիպլինա ունեցար, այն բաներում էլ կունենաս: Սպորտով զբաղվելը քեզ տալիս է ներքին ինքնավստահություն կյանքի բոլոր գավառներում, ինչը նույնպես շատ կարևոր է հոգեպես ուժեղ լինելու համար: Սպորտով զբաղվելը, շատ թերագնահատված ձև է, որպեսզի կոպես քեզ ներսից, չնայած որ այն ամենալավ ձևն է, բայց միաժամանակ այն ամենադժվարներից է: Բայց սպորտը միակ ձևը չէ, կան ուրիշ ձևեր, բայց ոչ այդքան էֆֆեկտիվ: Սպորտից հետո ամենաէֆֆեկտիվ ձևը իմ կարծիքով, տարբեր մարդկանց հետ շփվելն է: Անպայման չէ, որ դու նրանց հետ շատ շփվես, կամ նրանք քո ընկերները լինեն, ուղղակի գիտենալով, որ տարբեր տեղերից տարբեր մարդկանց գիտես արդեն է քեզ ինքնավստահություն տալիս: Նաև, նոր մարդկանց հետ ծանոթանալը ոչ միշտ է հեշտ, բայց եթե անես դա, դու կսովորես հաղթահարել դժվարություն: Դիսցիպլինան կարելի է ձեռք բերել ոչ միայն սպորտից: Դրա համար կարելի է փորձել տարբեր բաներ, որպեսզի գտնես քո ուզածը և դրանով վերաբերվես լուրջ, ոչ թե որպես հոբբի (հոբբիով դիսցիպլինա ձեռք բերել չի լինում, որպեսզի դիսցիպլինա ձեռք բերես պետք է վերաբերվես դրան լուրջ, ոչ թե զվարճանալու կամ ցրվելու համար): Բայց հոբբին նույնպես շատ կարևոր է, քանի որ իրակական կյանքից կտրվել էներգիա ստանալու համար ավելի լավ աղբյուր չկա:
Դասարանական առաջադրանքներ՝283;285;287;289;291


<BKP=<A, <B=<B, <BPK=<C, հետևաբար եռանկյունները նման են:


Քանի որ BC||AD, <BCO=<OAD, <CBO=<ODA քանի որ նրանք խաչադիր են: Եռանկյունները նման են եռանկյունների նմանության առաջին հայտանիշով:


<C=<K, <BH=<MH1, հետևաբար եռանկյունները իրար նման են եռանկյունների նմանության առաջին հայտանիշով, հետևաբար BH կողմը նման է MH1 կողմին:


Չինաստանը մոտավորապես ունի 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք՝ Չինաստանը ըստ տարածքի աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունն է: Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ են և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում։ Իսկ Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից։ Նաև Չինաստանում կա Յանցզի և Հուանհե գետերը, որոնք աշխարհի երրորդ և վեցերորդ ամենաերկար գետերն են:
Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքեր և անկումներ: Օրինակ՝ Չինաստանն ատոմային զենք ունեցող երկիր է, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով: Նաև Չինաստանն անհամեմատելի ազդեցություն ունի տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մեջ:
Չինաստանի զարգացման հիմնական նախադրյալներն են՝ Տնտեսական ռեսուրսներ Չինաստանը ունի մեծ բնական ռեսուրսներ, ածուխ, երկաթ, ոսկի և հողագործական հսկայական տարածքներ: Կամ Տեխնոլոգիական զարգացում՝ Չինաստանը մեծ ներդրումներ է կատարում գիտական և տեխնոլոգիական ոլորտում, հատկապես՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նաև Չինաստանը ունի ուժեղ առևտրային կապեր աշխարհի տարբեր երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը և այլ երկրներ:
Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝
Արտադրություն՝ Չինաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արդյունաբերության ծավալներով:
ինարարություն՝ Շինարարության ոլորտը ակտիվորեն զարգանում է, Չինաստանը ունի բազմաթիվ տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծեր, ներառյալ երկաթուղիներ, թռիչքուղիներ և մեծ քաղաքների շինարարություն:
Անվտանգության տեխնոլոգիաներ՝ Չինաստանը զարգացնում է իր պաշտպանական արդյունաբերությունը, արտադրելով զինամթերք, ռազմական տեխնիկաներ և այլն:
1.Տեղադրել նախընտրած հոդվածի հղումը :





2.Ներկայացնել հոդվածի հեղինակին/հակիրճ/:
Տիգրան Հայրապետյան
Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։ Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։ 1999 թվականի մարտի 9-ին Տիգրան Հայրապետյանը մահացել է ավտովթարի պատճառով:
3.Հոդվածի վերնագիրը. հարկավոր է ուշադիր կարդալ հոդվածը, անգամ մեկից ավելի անգամ: Առաջին հերթին ուսումնասիրեք վերնագիրը ՝ որքանով է այն ճշգրիտ արտացոլում հոդվածում բարձրացված թեման: Եվ նաև, թե որքանով է նշանակալից թեման ինքնին: Ինչպես է հեղինակը հասկանում ու բացահայտում : Խնդիրը նորույթի տեսանկյունից վերլուծելու նրա մոտեցումը:
«Երբ պետականության կառուցումը համազգային խնդիր է» վերնագիրը ճշգրիտ արտացոլում է հոդվածի հիմնական թեման՝ պետության զարգացման ու կայացման խնդիրները: Այն ընդգծում է, որ սխալ քաղաքականություններն ու կառավարման սխալ մեթոդները խանգարում են պետության կայացման գործընթացին: Պետության կայացումը կարճ ժամանակահատվածում շատ կարևոր է, քանի որ այն ազդում է երկրի ընդհանուր բարեկեցության, ժողովրդի կյանքի որակի և միջազգային դիրքի վրա:
4.Անդրադառնալ հետազոտական թեմայի արդիականությանը:
Հոդվածի թեման կիսով չափ արդիական է (խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության երկու խոշոր շրջանները ձևափոխել ֆեդերալ տարածքների), քանի որ ինչպես տեղյակ եք աղետի գոտի հասկացողությունը փորձում են այլևս չոգտագործել, նույնիսկ դեկտեմբերի 7-ը այլևս չի համարվում սգո օր, այլ ուղղակի հիշատակում են անմեղ զոհերին: Ինչ վերաբերվում է Զանգեզուրը դիտարկել որպես առանձին ֆեդերալ տարածք, իմ կարծիքով հիմա շատ ցավոտ ու նուրբ թեմա կարող է լինեն բոլորիս համար (թեև ես կարծում եմ հատկապես Զանգեզուրի համար հիմա շատ ճիշտ որոշում կլիներ): Ընդհանուր գաղափարը շատ ողջունելի կլիներ, եթե իրականացվեր 20-րդ դարի վերջերին: Հեղինակը բացահայտում է պետության կայացման խնդիրը, որը մտահոգիչ է ոչ միայն այս պահին, այլ նաև ցանկացած ժամանակահատվածում: Տիգրան Հայրապետյանի վերլուծությունները կարևոր են, քանի որ դրանք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպիսի քաղաքական մոտեցումներ և բարեփոխումներ են անհրաժեշտ պետության կայացման համար։ Այս հարցը արդիական է նաև այսօր՝ նկատի ունենալով գլոբալ փոփոխությունները և պետությունների միջև մրցակցությունը՝ թե ինչպիսի կառավարման համակարգեր կարող են ավելի հաջողակ լինել։
5.Հիմնավորել փաստական նյութի նորությունը, հուսալիությունը, ճշմարտացիությունը:
Օր.՝ Բացահայտելով իր դիրքն ու տեսակետները ՝ հեղինակը ապավինում է միայն իր ապրած դարաշրջանի փաստերին: Ներկայացվում է միայն փաստական նյութ `անուղղակիորեն հաստատելով արված եզրակացությունների և առաջարկությունների ճիշտությունը: Այնպես որ, իմ կարծիքով, բավարար տվյալներ չկան, որոնք հաստատում են օգտագործված փաստերի իսկությունը:
Հեղինակը իր դիրքն ու տեսակետները հիմնավորում է միայն այն փաստերով, որոնք վերաբերում են նրա դարաշրջանին։ Նա ներկայացնում է փաստական նյութ, որը մի կողմից հաստատում է իր մտքերը, բայց մյուս կողմից՝ չի տրամադրում բավարար ապացույցներ, որոնք լիովին հաստատում են այդ փաստերի ճիշտ կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։ Չենք կարող հաստատել կամ հերքել, թե այս գաղափարը իրագործելիս, ներկայիս Հայաստանը ինչպիսին կլիներ:
6. Հոդվածում կոնկրետացնել ուսումնասիրվող թեմաները: Հաճախ հոդվածում մի քանի թեմաներ են արծարծվում, և պատահում է, որ հեղինակը մեկից մյուսը ցատկում է, և ի վերջո երկուսն էլ ավարտվուն չեն: Նյութի բոլոր թեմաները պետք է բացահայտվեն հաջորդաբար `վերջում դրանցից յուրաքանչյուրի տրամաբանական եզրակացությամբ:
Պետության կայացում – Հեղինակը սկսում է խոսել պետության կայացման կարևորությունից ու դրա հիմնախնդիրներից: Նշվում են սխալ քաղաքականությունները, որոնք խանգարում են պետության կայացմանը։ Այս թեման ավարտված է, քանի որ հեղինակը տրամադրում է իր տեսակետները և ենթադրությունները, որոնք վերաբերում են այս խնդրին։
Հայաստանի ներսում ստեղծել ֆեդերալ տարածքներ, որոնք հնարավորություն կտան և իշխող կուսակցությանը և ընդդիմադիր կուսակցություններին հատկապես իրականացնել այն ծրագրերը որոնք իրենք չեն կարող իրագործել կենտրոնում: Իմ կարծիքով հեղինակը այս հոդվածում շատ հակիրճ կարողանում է ներկայացնել իր տեսլականը պետության կայունության հարցում:
7. Վերոնշյալ չափանիշներին համապատասխան այս կարևոր կետերը վերանայելուց հետո դուք պետք է որոշեք թեման ամբողջությամբ բացահայտվա՞ծ է: Պատահում է, որ հեղինակը հատուկ չի բացահայտում ամեն ինչ մինչև վերջ ՝ թողնելով հարցը բարձրացված ՝ ընթերցողին ստիպելու մտածել և վերլուծել ինքն իրեն: Սրանք որոշակի նյութեր են, որոնք իրենց առջև խնդիր են դնում չբացահայտել և լիովին չվերլուծել նկարագրված խնդիրները, այդպիսով, հետաքրքրում են ընթերցողին ՝ հնարավորություն տալով ինքնուրույն եզրակացնել: Եթե նման հոդվածի եք հանդիպում, ապա այն պետք է նշել նյութը ուսումնասիրելիս:
Ըստ ինձ, հեղինակի կողմից թեման ամբողջությամբ բացահայտված է, հեղինակը նույնիսկ նշել է, որ ֆեդերալ տարածքները պետք է լինեն ինքնիշխան և կկարողան ինքնուրույն գործունեություն ծավալել այլ երկրների հետ, որը հնարավորություն կտա ապահովել ավելի բարձր տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակ:
8. Դուրս գրել ձեզ համար կարևոր հատվածները, ձեր տեսակետը հիմնավորել:
Ահա մի քանի հատված հոդվածից, որոնց մասին կուզեի առանձին խոսել՝
1.Բայց այն, ինչ առաջարկում ենք, նպատակ չունի սահմանափակելու ներկայիս վարչակարգի իշխանությունը, կամ՝ կասկածի ենթարկելու հայկական կուսակցությունների ունակությունները: Խնդիրը հայկական պետականության կառուցման առավելագույն արդյունվետությունն ապահովելն է և նրա զարգացման լավագույն մոսելի ընտրությունը ամենակարճ ժամկետներում:
Այս հոդվածով, Հայրապետյանը ուզում է ասել, որ նա չի բողոքում իշխանությունից՝ նա ուղղակի առաջարկում է մի ձև, որի օգնությամբ Հայաստանը կարող է հզորանալ հնարավորինս կարճ ժամանակում:
2.Ինչպես նշել էի նախորդ պարբերությունում, կարևորում եմ նաև այս հատվածը՝ անհրաժեշտ ինքնավարության պայմաններում՝ ֆեդերալ տարածքները կարող են տնտեսական ինտեգրացիայի ինքնուրույն ուղիներ փնտրել իրենց ծրագրերի իրականացման համար Արևմուտքում, Արևելքում կամ Հյուսիսում:
Գարնան հմայքը մի ամբողջ աշխարհ է, որը մեզ տանում է դեպի նոր սկսվող կյանք։ Երբ գարունը գալիս է, ամեն բան վերածվում է նորության։ Թագավորում են ծառերը, և նրանց վրա հայտնվում են կանաչ տերևներ, որոնք արդեն թարմացնում են շրջապատը։ Զարգանում են նաև ծաղիկները՝ տարբեր գույներով։ Անթիվ գույնզգույն թռչուններ վերադառնում են մեր երկիր և ուրախությամբ երգում են։ Գարնանը ամեն ինչ կարծես արթնանում է ձմեռից և սկսում շարժվել։ Մթնշաղը մի քիչ ավելի երկար է, բայց արևը շատ ավելի շուտ է դուրս գալիս։ Հողը թարմանում է անձրևներից, և մարդիկ սկսում են այգիներում աշխատանքներ անել։ Գարունը մեզ տալիս է ապրելու համար նոր էներգիա։ Այն մեզ է կոչում լինել ուրախ ու լավ տրամադրությամբ։
Դասագիրքը՝տես այստեղ:
Մարտի 10-19
Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
Լրացուցիչ աշխատանք․
1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:
Օրգանիզմի դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ բարձացնելու համար պետք է շատ ուտել վիտամին C:
2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:
Պետք է բացել պատուհան, որպեսզի մաքուր օդի հոսք լինի, վարել անձնական հիգենիա և ցանկալի է շատ մարդկանց հետ փոքր վայրում չմնալ, որովհետև այն նույնպես կխանգարի մաքուր օդի հոսքը դեպի ձեր օրգանիզմ:
3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:
Պետք է քթի մեկ անցքը փակել և մյուսով արտաշնչել:
Աշխատանք դասարանում
Վերաբերական՝ վերաբերմունքային իմաստ
Եղանակավորում կամ երանգավորում են նախադասությունը կամ նրա որևէ անդամ:
Օրինակ՝ Բարեբախտաբար, ամեն ինչ հրաշալի անցավ:
Ո՞րն է ,,բարեբախտաբարի,, դերը այս նախադասության մեջ:
Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային կամ երանգային իմաստի՝ վերաբերականները բաժանվում են հետևյալ տեսակների՝
· հաստատական
· ժխտական
· երկբայական
· գնահատողական
· սաստկական
· սահմանափակման
Ըստ կազմության վերաբերականները լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ-գոնե, իբր, ահա
բարդ-նույնիսկ, իբրև թե, կարծես թե
ածանացավոր-անպատճառ
բարդածանցավոր-բարեբախտար
Իրոք, նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել:
Ո՛չ, դա միայն ինձ է վերաբերում:
Ընկերս, անշուշտ, միշտ ինձ հետ է:
Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:
Իմ ուզածի պես էլ եղավ: -էլ, սաստկական
Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: -իհարկե, հաստատական
Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր:-գեթ, սահմանփակային
Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր:-ցավոք, գնահատողական
Թերևս այս մասին նորից խոսենք:-թերևս, երկբայական
Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ: -ոչ, ժխտական
Կարդա՛ Չարենցի ,,Ռուբայիները,,
1. Առանաձնացրու քեզ դուր եկածները, յուրաքանչյուրը մեկ նախադասությամբ մեկնաբանիր։
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Բանաստեղծությունը արտահայտում է մարդու փոփոխականությունը, որտեղ ամեն վայրկյան անցյալը դարձնում է ներկան և յուրաքանչյուր նոր պահում մարդը նոր է դառնում։
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Բանաստեղծությունը բնության դարաշրջանների շարունակականության մասին է, որտեղ նույնիսկ անտառի հովանավորությունը, անցած ժամանակի վշտերը և կորուստները չեն խանգարում նրան վառ ու նոր դրսևորումներ գտնել՝ ցուցադրելով իր կյանքի անընդհատ առաջընթացը։
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Բանաստեղծությունը խոսում է այն մասին, որ կյանքում ամեն նոր պահ, ամեն փոփոխություն եզակի է, և անցյալը չի կարող կրկնվել՝ նույնիսկ եթե ինչ-որ բան վերադառնա, այն այլևս չի լինի նույնը, քանի որ ամեն պահ փոփոխություն է, և մենք միշտ տարբեր ենք։
Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։
Բանաստեղծությունում ասվում է, որ շատերը գերագնահատում են իրենց, և մտածում են, որ հասել են իրենց պոտենցիալի մաքսիմումին, չնայած նրանք առանձնահատոուկ ոչ մի բանի չեն հասել:
Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։
Բանաստեղծությունը խրախուսում է ինքնավերլուծություն և փոփոխություն՝ հիշեցնելով, որ միայն մենք ենք պատասխանատու մեր ազատության և ուղղության համար։ Այն նաև կոչ է անում ընտրել ճիշտ ճանապարհ՝ դեպի տուն և իրականություն, որի մեջ երևում է սեփական իմաստությունը։
Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։
Բանաստեղծությունը արտահայտում է կյանքի անընդհատ փոփոխությունը և պայքարի անհրաժեշտությունը՝ թե ծնվելու, թե մահանալու գործընթացում։ Կյանքում ամեն վայրկյան բաներ ծնվում ու մեռնում են, բայց հենց այդ պայքարը դառնում է ապագայի ձևավորման հզոր ուժը՝ ի տարբերություն իր անշարժ ընթացքի։
2. Համացանցից պարզի՛ր՝ ինչ է ռուբայաթը։
Ռուբայաթը արաբերեն բառ է, որը նշանակում է «քառապատկված»։ Այն բանաստեղծության մի տեսակ է՝ արևելյան ոճի քառյակներ, որոնք բնորոշ են աշուղական քնարերգությանը։ Ռուբայաթները բաղկացած են երկու բեյթից և երկու հանգից։
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն
– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
Անքնություն
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ
ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ
Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…
Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …
Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար
չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար
չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան
հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար
չթվաց։
Ելե՜լ են նորից…
Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…
Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։
Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…
Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…
Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..
1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
ղողանջ-Մետաղյա կամ ապակյա առարկայի թրթռուն ձայն՝ հնչյուն:
պայտ-ձիու ոտքերի տակ երկաթե կտոր, որպեսզի ոտքերի ցավը քչանա
հար-կից, կողքին
2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։
3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։
Ինձ ամենաշատը դուր եկավ <<Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս >> բանաստեղծությունը, քանի որ այնտեղ շատ գեղեցիկ և միառժամանակ բնութագրված էր, թե ինչպես է պետք մոտենալ կյանքին:
4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:
1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր։
2. Ի՞նչ կրկնություններ կան բանաստեղծության մեջ՝ բառերի, բառակապակցությունների, հնչյունների։ Կրկնությունները ի՞նչ են տալիս բանաստեղծությանը։
Բանաստեղծության մեջ շատ է կրկնվում «կմնա» բառը։
Կրկնվում են նաև բառակապակցություններ՝ «հազար վարդ կբացվի», «ուրիշ բլբուլ կգա»։
Կրկնությունները ուժեղացնում են ասելիքը և ստեղծում գեղեցիկ հնչողություն։
3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը արտահայտում է՝ տխուր մի կողմից զվարթ տրամադրություն։ Այն արտահայտում է կյանքի անցողիկությունը, բայց նաև ցույց է տալիս, որ որոշ բաներ օրինակ՝ սերը, արվեստը, բնությունը միշտ մնում են։
4. Ի՞նչ բովանդակություն է արտահայտում բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը պատմում է կյանքի ու ժամանակի մասին։ Այն ասում է, որ մարդիկ ու զգացմունքները փոխվում են, բայց կյանքը շարունակվում է։ Նոր սերեր, նոր մարդիկ ու նոր երգեր կգան, բայց հիշողությունը, ցավը և գեղեցկությունը միշտ կմնան։