Գրականություն

Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ։ Երրորդ երգ

Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության  Երրորդ երգը։

1. Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

գավազան-մահակ

կուսակալ-նահնագապետ

շղարշ-թափանցիկ

մժել-մշուշապատել

հակինթ-շափյուղա

2.  Ինչպե՞ս էին հյուրերին ընդունում հսկաները։

Հսկաները հյուրերին ընդունում էին, ինչպես սուրբ մարդկանց։

3. Մեկնաբանի՛ր միտքը՝ Ինչ որ կարող է մարդ անել սիրով,Նույնն անել կարող չէ նա իր ուժով:

Սիրով արված գործը ավելի ուժեղ է, քան ուժով արվածը։

Քիմիա

Քիմիա տնային

  1. 10-ական գ զանգվածով հետևյալ նյութերից` H2O, NH3, H2, CH4 որի նյութաքանակը կլինի առավել՝ ա) մեծ-H2, բ) փոքր-H2O:

n=m/M

H2O
M=18
10/18=0.56

NH3
M=17
10/17=0.59

H2
M=2
10/2=5

CH4
M=16
10/16=0.625

2.Մեկական մոլ  քանակներով հետևյալ նյութերից՝ H2O, HCI,  NH3′ որում ջրածնի ատոմների թիվը կլինի առավել՝ ա) մեծ NH3, բ) փոքր HCl:

3.Նյութերի հետևյալ զույգից՝ 

    RbCl,

    CO2

    որի՞ լուծելիությունն է ջրում էականորեն փոքրանում ջերմաստիճանը բարձրացնելիս: 

    CO2

    4.Ինչքա՞ն աղ է պետք վերցնել, որ ստանաք  NaCl 7%լուծույթ:

    ML=MLթ + MLն=7+93

    Աշխարհագրություն

    Ճապոնիա

    1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

    Ճապոնիան կղզեխումբ է, որը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Ունի մեծամասամբ լեռնոտ ռելիեֆ և սահմանափակ հարթավայրեր։ Բնական պայմանները բարդ են, բայց կան նաև դրական կողմեր՝ ծովային ռեսուրսների առկայություն, բազմազան կլիմա և աշխարհագրական նպաստավոր դիրք։ Սրանք հնարավորություն են տվել զարգացնել ծովային առևտուր և տնտեսական կապեր։ Չնայած բնական սահմանափակումներին, ճապոնացիները արդյունավետ օգտագործել են տարածքն ու տեխնոլոգիաները և հասել են զարգացած արդյունաբերության ու տնտեսության։

    2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

    Ճապոնիան բնական ռեսուրսներով աղքատ երկիր է։ Չունի բավարար քանակությամբ նավթ, գազ կամ մետաղներ։ Հիմնական ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ բարձր կրթվածություն, կարգապահություն և տեխնոլոգիական զարգացում։ Հումքը հիմնականում ներմուծվում է ու վերամշակվում՝ բարձր արժեք ունեցող արտադրանքի մեջ։ Ճապոնիան զարգացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, մեքենաշինություն, էլեկտրոնիկա և ավտոմոբիլաշինություն։

    3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

    Ճապոնիայի բնակչությունն ունի ցածր ծնելիության մակարդակ և բարձր ծերացման տեմպեր։ Բնակչության մեծ մասը տարեցներ են, իսկ երիտասարդների թիվը գնալով նվազում է, ինչը առաջացնում է սոցիալ–տնտեսական խնդիրներ՝ աշխատուժի պակաս, կենսաթոշակային բեռ։ Բնակչությունը խտացված է քաղաքներում, և քաղաքային կյանքը արտահայտված է բարձր մակարդակով։

    4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

    Ճապոնիան ունի բազմազան կլիմա։ Հյուսիսում եղանակը սառն է, ձմռանը՝ ձյունառատ։ Կենտրոնում կլիման բարեխառն է՝ չորս արտահայտված եղանակներով։ Հարավում կլիման մերձարևադարձային է՝ տաք և խոնավ։ Ամռանը մուսոններ են լինում, աշնանը՝ ցիկլոններ։ Տեղումները առատ են, իսկ կլիման նպաստում է գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ բրնձի մշակությանը։

    5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

    Ճապոնիայի խոշորագույն քաղաքներն են՝ Տոկիո, Օսակա, Յոկոհամա, Նագոյա, Կոբե, Կիոտո, Սապորո և Ֆուկուոկա։
    Տոկիոն Ճապոնիայի մայրաքաղաքն է և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկը։ Գտնվում է Հոնշու կղզու արևելյան ափին։ Քաղաքը հանդիսանում է երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային և տեխնոլոգիական կենտրոնը։ Այստեղ զարգացած են ենթակառուցվածքները, մետրոն, ժամանակակից տեխնոլոգիաները և նաև պահպանված են ավանդական մշակութային արժեքները։ Տոկիոն համատեղում է հնագույն ճարտարապետությունը և ժամանակակից գերզարգացած քաղաքային կյանքը։

    Հանրահաշիվ 8

    Հանրահաշիվ դասարանական 14․04․2025

    Դասարանական առաջադրանքներ՝  229-ա,գ; 230-ա,գ;231-ա,գ; 232-ա,գ,ե

    ա․
    {4=1-3 սխալ
    {4=5-7 սխալ
    Պատ․՝ (1,4) թվազույգը սխալ է
    {33=-7-3 սխալ
    {33=5+49 սխալ
    Պատ․՝ (-7, 33) թվազույգը սխալ է
    {-2=1-3 ճիշտ
    {-2=5-7 ճիշտ
    Պատ․՝ (1, -2) թվազույգը սխալ է

    գ․Ոչ մեկ

    ա․(-1, 1)

    գ․(0, -1)

    ա․

    (1, 1)

    գ․

    (1, 4)

    ա․7-5x=3x-1
    -8x=-8
    x=1
    y=7-5=2
    (1, 2)

    գ․2y=6-2x
    y=(6-2x)/2
    -3x-7=(6-2x)/2
    -6x-14=6-2x
    -4x=20
    x=-5
    y=15-7=8
    (-5, 8)

    Քիմիա

    Քիմիա տնային

    Տնային

    Սովորել.

    Լուծույթներ թեման

    1.Տրված են NaNO3, Cu (OH)2 , FeSO4, H3PO4, բանաձևերով նյութերի հավասար զանգվածներով նմուշներ(1գ):

    NaNO3
    n=m/M
    M=23+14+48=85
    1/85

    Cu (OH)2
    n=m/M
    M=64+32+2=98
    1/98

    FeSO4
    n=m/M
    M=56+32+64=152
    1/152

    H3PO4
    n=m/M
    M=3+31+64=98
    1/98

    Որոշիր ա) որի նյութաքանակն է առավել մեծ
    NaNO3=1/85

    բ) որի նյութաքանակն է առավել փոքր.
    FeSO4=1/152

    գ) որոնց նյութաքանակներն են հավասար:
    Cu(OH)2=H3PO4=1/98

    2.

    Հայոց լեզու

    Սիրել կյանքը

    Կյանքը լի է անակնկալներով, որոնք հաճախ գալիս են անսպասելի պահերին: Սիրել կյանքը նշանակում է ընդունել այն՝ առանց պնդելու, որ ամեն բան կատարյալ պետք է լինի: Երբ հասկանում ենք, որ կյանքի դժվարությունները նաև կյանքի մաս են կազմում, սկսում ենք գնահատել ամեն մի փոքրիկ պահը: Գեղեցկությունն ու երջանկությունը հաճախ թաքնված են ամենաթեթև բաներում՝ բնության մեջ, մարդկանց ժպիտում և այլն: Սիրելը կյանքը՝ դա ուղղակի ապրելն է, բայց բաց սրտով ու բաց աչքերով: Հնարավոր է, որ ճանապարհին լինեն ցավեր ու անհանգստություններ, բայց դրանք են մեզ ուժեղացնում: Միայն երբ սիրենք կյանքը, մենք կարող ենք գտնել իրական խաղաղություն ու երջանկություն: Կյանքը երբեք անխուսափելի չէ, բայց կարող ենք ընտրել՝ ինչպես ենք դիմավորելու այն: Սիրելով կյանքը, մենք կարող ենք գտնել այդ կարևոր հավասարակշռությունը՝ ուրախության ու ցավի միջև: Կյանքը միայն ապրելու արվեստը չէ, այլ այն սիրելու ուժն է, որը մեզ տանում է առաջ:

    Հայոց լեզու

    Գործնական քերականություն

    Աշխատանք դասարանում 

    1.Կետադրի՛ր:

    Ընկերս զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
    Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով, վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:
     Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր
    ` ծաղկազգեստ ու բուրող:
    Մայրամուտին, ծովը շառագույն ու հանդարտ հանկարծ ալեկոծվեց:

    2. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:

    Հեռագիրը` ո՞ր, բերել էին գիշերը:
    Ծաղիկը` ինչպիսի՞, դաշտում կարծես միակն էր:
    Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
    Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞:
    Մի ժպիտ` ինչպիսի՞, թառել էր դեմքին:

    Հեռագիրը` , բերել էին գիշերը:
    Ծաղիկը` գույնզգույն և բուրավետ, դաշտում կարծես միակն էր:
    Աշունը շուկան լցրել է մրգերով` համեղ և թարմ:
    Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` հիասթափված:
    Մի ժպիտ` անբնական, թառել էր դեմքին:

    Գրականություն

    ,,Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության  Երկրորդ երգը։ 

    Կարդա՛ Ղ․ Աղայանի ,, Տորք Անգեղ և Հայկանուշ Գեղեցիկ,, ստեղծագործության  Երկրորդ երգը։ 

    1. Դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

    Կոկել-Հարդարել

    դյուցազնական-հերոսական, քաջ

    1. Ըստ ստեղծագործության նկարագրի՛ր և բնութագրի՛ր Հայկանուշին։

    Ըստ ստեղծագործության Հայկանուշը գեղեցիկ խելացի և անկախ աղջիկ է նա ուժեղ է ոչ միայն ֆիզիկապես այլև բնավորությամբ։

    Հայկանուշը գեղեցիկ, խելացի և անկախ աղջիկ է։ Նա ուժեղ էր, բայց ոչ միայն ֆիզիկապես այլ նաև հոգեպես։

    1. Առանձնացրո՛ւ Տորքի սիրո նկարագրության հատվածները։ 

    Սիրում էր Տորքը, սիրում էր անկեղծ,
    Սիրում էր սիրով անբիծ, անտխեղծ.
    Եվ կոպտատարազ իր դեմքը մթին
    Դառել էր սիրո ցոլացող լուսին.

    Այն կերպարանքը և հայացքն ահեղ,
    Որ քարացնում էր մարդկանց տեղնուտեղ,
    Այժմ դառել է մի վճիտ աղբյուր,
    Որից բխում է սեր հեզահամբյուր

    1. Ի՞նչ պահանջ առաջադրում Հայկանուշը։ 

    Հայկանուշը Տորքից պահանջում որպեսզի նա բերի քսան հսկա աժդահա և կռվի նրանց հետ, որպես ապացույց իր սիրո ուժիը։

    Եթե այդպես է, ուրեմն գնա՛
    Եվ բեր ինձ համար քսան աժդահա։
    Կերթաս Ձորոփոր, ուր քարայրերում
    Քեզ պես հաղթանդամ մարդիկ են կենում,
    Եթե նրանցից քսանին գերես,
    Դրանով իմ անվան պատիվ կբերես

    Հասարակագիտություն

    Առաջնորդություն

    Առաջնորդությունը նշանակում է մարդկանց ուղղություն տալ, ոգեշնչել և աջակցել, որպեսզի նրանք կարողանան միասին աշխատել ու հասնել ընդհանուր, կարևոր նպատակի։ Առաջնորդը այն անձն է, ով գնում է առաջինը՝ խիզախություն և վստահություն փոխանցելով ուրիշներին, օգնում է դժվարությունները հաղթահարել և թիմին ուղղորդում է ճիշտ ուղով։ Լավ առաջնորդը միշտ ուշադիր է թիմի անդամների հանդեպ, լսում է նրանց կարծիքները, աջակցում է և խրախուսում։ Նա ընդունում է որոշումներ, որոնք լավագույնն են ամբողջ թիմի համար։ Առաջնորդ լինելը միայն հրահանգներ տալ չէ։ Դա նշանակում է վստահություն ստեղծել, օրինակ ծառայել և մյուսների հետ միասին ձգտել հաջողության։ Ճշմարիտ առաջնորդն ունի մի շարք կարևոր որակներ՝ ազնվություն, համբերատարություն, պատասխանատվություն և հավատ՝ թե՛ սեփական ուժերի, թե՛ ուրիշների նկատմամբ։ Ցանկացած մարդ կարող է առաջնորդ լինել՝ անկախ նրանից՝ քանի տարեկան է։ Թիմում դա կարող է լինել այն խաղացողը, ով կարողանում է ոգևորել բոլորին։ Մեծերի կյանքում առաջնորդ կարող են լինել ղեկավարը, ուսուցիչը, մարզիչը կամ ծնողը։

    ֆիզիկա 8

    Ֆիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:Մոլեկուլների քաոսային շարժման արագությունևմարմնիջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

    Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները:

    Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութերից։

    2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը։

    Նյութը բաղկացած է առանձին մասնիկներից որոնց միջև կան ազատ տարածություններ։

    3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները։

    Նյութը մասնիկները կոչվում են ատոմներ։

    4.Ո՞ր նյութն են անվանում տարր։

    Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութը կոչվում է տարր։

    5.Ի՞նչ է մոլեկուլը։

    Մոլեկուլը նյութի այն փոքրագույն մասնիկն է, որը ստեղծում են երկու կամ ավելի ատոմները միանալով։

    6.ի՞նչ է դիֆուզիան

    Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։

    7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում։

    Դիֆուզիան ավելի արագ է տեղի ունենում գազերում, քան հեղուկներում, քանի որ գազերում մոլեկուլների միջև հեռավորությունները շատ ավելի մեծ են քան հեղուկներում։ Պինդ մարմիններում դիֆուզիան ընթհանում  է շատ ավելի դանդաղ քան հեղուկներուն

    8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

    Ջերմաստիճանը բարձրացնելիս նյութերի դիֆուզիան ավելի արագ է կատարվում և գազերում և հեղուկներում և պինդ մարմիններում։Рубрика: