Գրականություն

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

1. Ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Հեղինակը ասում է, որ իր մահից հետո կյանքը կշարունակվի ինչպես առաջ։ Մարդիկ կզգան իր բացակայությունը, բայց աշխարհը կշարունակի ապրել ինչպես ապրում էր առաջ։ Սահյանը ուզում էր ասել, որ մարդը փոքր մասնիկ է այս մեծ աշխարհում։

2. Գրի՛ր քո կարծիքը ,,Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է,, ասույթի վերաբերյալ։ 

Ես կարծում եմ, որ սա ճիշտ միտք է։ Ամեն օր, ամեն պահ կարող է տալ նոր բան սովորելու, փորձելու կամ փոխվելու հնարավորություն։ Երբ պահերը ճիշտ ենք օգտագործում, կարող ենք հասնել մեր նպատակներին։

Գրականություն

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

Հանցանք-օրենքներից դուրս արարք։

Կարեկցանք-կարոտ, սեր ինչ-որ մեկի հանդեպ

Նախատում-վիրավորել

Անողոք-անխիղճ

Խայթել-կծել

Հողմ-ուժեղ քամի

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Սկզբում հեղինակը տխուր է ու վիրավորված։
Ապա նկատում է, որ խիստ խոսքերի մեջ կա մի քիչ սեր ու նրբություն։
Վերջում հարց է տալիս՝ եթե կարող ես շոյել, ինչու ես ինձ ցավ տալիս։

Գրականություն

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Հեղինակը ասում է, որ ինքը լավ է վերաբերվում մարդկանց, ներում է, շատ բան է տանում, բայց մարդիկ այդ ամենից դժգոհ են։ Ինքը խաղաղ մարդ է, իսկ նրան չեն գնահատում։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Նրան նեղացնում է, որ իրեն ցավ են տալիս, իրենից բան են վերցնում, չեն վերադարձնում, իր հանդեպ անարդար են։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ես նեղվում եմ, երբ ինձ չեն հասկանում, չեն գնահատում, իմ հանդեպ անարդար բաներ են անում։

Գրականություն

Կգամ 

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Եթե մինչև անգամ
Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես
Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ,
Եթե մինչև անգամ հողս մաղած լինես,
Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես,
Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես,
Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:

Եթե մինչև անգամ հազար սարի ետև
Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ,
Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ,
Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ,
Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ
Անակնկալ դարձիս իրողությամբ—
Քո տան ու քո հոգու տարողությամբ,
Երազներիդ, կյանքիդ տևողությամբ:
Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա:

Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի,
Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի,
Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի,
Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ:
Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ,
Կգամ ու թափ կտամ
Հարդագողի փոշին շեմքիդ վրա:

1. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը։ 

Հեղինակը խոսում է անսահման սիրո, հավատարմության և նվիրվածության մասին։ Նա ասում է, որ ինչ էլ որ լինի, ինչ փորձությունների ու դժվարությունների միջով էլ անցնի՝ նա կգա։ Անգամ եթե իրեն մոռանան, չհավատան նրան, վտարեն, կամ նույնիսկ եթե նա մահացած լինի, միևնույն է՝ կգա։ Այս ամենը խորհրդանշում է հոգևոր կապ, հավերժ սեր կամ խոր անձնական նվիրվածություն։ Դա կարող է վերաբերվել սերակից մեկին, ծնողին, եղբորը, քրոջը կամ ընկերոջը — ամեն մեկն իր սրտով կարող է ընկալել։

2. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր։ 

Վերհուշեր – Հիշողություններ։

Հարդագողի – Ծիլ կաթիլ

3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը։

«Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից…
Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք,
Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա»

«Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ
Եվ հավատի ժպիտ՝ տառապանքից մաշված,
Արտասուքից խաշված դեմքիդ վրա»

«Գետնի տակից կգամ,
Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ»

Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ դասարանական 16․04․2025

Դասարանական առաջադրանքներ՝  237-ա,գ,ե,է; 238-ա,գ,ե,է;239-ա,գ,ե,է; 240-ա,գ,ե; 241-ա,գ

Ա․x=2  դեպքում իմաստ չունի

Գ․a=0, a=2 դեպքում իմաստ չունի

Ե․c=+-արմատ7 դեպքում իմաստ չունի

Է․m=-4, m=0 դեպքում իմաստ չունի

Ա․5-3/2*5+5=2/15

Գ․16-1/3*4=15/12

Ե․8-3/8-5=8-1=7

Ա․-1/2-4-8/-4+5=-1/2+4/1=-1+8/2=7/2

Գ․1+2b/a+b^2/a^2-2ab=1+6+9-12=4

Без рубрики

Մոլեկուլներ և նրանց շարժումը

Գայանե Մխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

I.Կարո՞ղ է բուսական յուղի կաթիլը անսահմանափակ տարածվեւ օրի
մակերևույթով. կարող է: Նրան ոչինչ չի խանգարում։
Պատ․՝ 2

II. Փոքրագույն մասնիկները, որոնցից կազմված են տարբեր
նյութերը, կոչվում են
Պատ․՝

III. նյութի փոքրագույն մասնիկների բաղկացուցիչ
մասերը կոչվում են
Պատ․՝

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Տրված նախադասությունների ընդգծված անդամները համեմատի՛ր. Բ խմբի լրացումներն ինչո՞վ են տարբերվում Ա խմբի որոշիչներից: Փորձի՛ր բացատրել, թե ինչո՛ւ են դրանք բացահայտիչ կոչվում:

Ա. Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
 Բ. Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Ա. Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:
Բ. Մի օր նրա դուռը թակեց էդմունդ Հալեյր` նախկին ծովագնացը:

Ա. «Թագավորական աստղագետ» Հալեյը հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:
Բ.Հալեյը` «Թագավորական աստղագետը», հիմնականում պարզեց գիսավորների շարժման գաղտնիքները:

Ա շարքի նախադասությունները որոշիչ են, իսկ Բ-ում՝ բացահայտիչ։

Բացահայտիչ 

Նախադասության՝ առարկա ցույց տվող անդամի ով կամ ինչ լինելը արտահայտող լրացումը կոչվում է բացահայտիչ: 

Նախադասության այն անդամը, որն ունի բացահայտիչ, կոչվում է բացահայտյալ: 

1.    Գտիր բացահայտիչ- բացահայտյալները և կետադրի՛ր:

Արփինեն ընկերուհիս դասի չէր եկել:Արփինեն՝ ընկերուհիս, դասի չէր եկել:

Արամը որպես օրինակելի սովորող ստացավ մրցանակ:Արամը՝ որպես օրինակելի սովորող, ստացավ մրցանակ:

Սարերում վրանների տակ ապրում են հովիվները:Սարերում՝ վրանների տակ, ապրում են հովիվները:

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն, մասնական, 

մասնավորող պարագայական:

Բուն բացահայտիչ

Բուն բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը և 

պահանջում է նույն հարցը:

1.Առաջին առաջադրանքի մեջ ո՞ր նախադասությնում է առկա բուն բացահայտիչ:
Առաջին նախադասությունում։

2.Կետադրի՛ր նախադասությունները.

Ա. Խալդ աստծո զորությամբ ես՝ Տուշպա մայրաքաղաքի և համայն Բիայնայի  տիրակալս, մեծն Մենուայի որդին, ասում եմ:

Բ. Իր ապրած կյանքի ընթացքում նա տեսել էր ամեն ինչ՝ սեր ատելություն, խաբեություն, քծնանք :

Գ. Նա սև մազերով ու գունատ դեմքով  մի գեղեցիկ տղա էր` պահապանի ավագ որդին:

Բացահայտիչի կետադրությունը:

Բացահայտիչից հետո չի դրվում ստորակետ հետևյալ դեպքերում .

Ա. Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով: Օրինակ՝ Դպրոցի պահակի՝ ծեր 

Մամիկոնի հոգում թաքուն մի վախ կար:

Բ. Եթե բացահայտիչին հաջորդում է կապ . օրինակ՝ Վերգինեի՝ կրտսեր 

մորաքրոջս մոտ ինձ վատ էի զգում:

Գ. Եթե բացհայտիչից հետո դրվում է եմ, ես է… օժ.  բայը կամ հագույցը. Օրինակ՝  Սայաթ-Նովան՝ մեծ գուսանն էր ժողովրդի միակ ուրախությունը:

Դ. Եթե բացահայտիչից հետո ընկնում է էլ շաղկապը. Օրինակ՝ Արամը՝ ընկերս էլ 

մասնակցեց այդ միջոցառմանը:

3. Կազմիր բուն բացահայտիչով նախադասություններ՝ իբրև բացահայտյալ 

օգտագործելով բոլորը, Գյումրի, հարևանուհի բառերը:

Բոլորը՝ մարդիկ, կենդանիները, փախան այդ վայրից։
Գյումրին՝ հին քաղաքը, գտնվում է Շիրակի մարզում։
Հարևանուհին՝

Անգլերեն

The Nature of Curiosity

Curiosity is a driving force behind human progress. From the earliest civilizations to the modern world, it is curiosity that has propelled us to seek new knowledge, explore unknown realms, and challenge our understanding of reality. At its core, curiosity is not just a desire to learn but an intrinsic motivation to understand the world around us. It sparks innovation, fosters creativity, and encourages the pursuit of truth.

However, curiosity is not always straightforward. Sometimes it leads us down paths that are uncertain or even uncomfortable. It can provoke questions that don’t have easy answers, forcing us to confront our own limitations and biases. But it is through this process of exploration and questioning that we expand the boundaries of our understanding.

Curiosity is, in many ways, a paradox. The more we know, the more we realize how much there is to learn. This endless cycle of seeking and discovering is what keeps us intellectually engaged and open to new ideas. It is a fundamental part of what it means to be human. As the philosopher Socrates once said, “The only true wisdom is in knowing you know nothing.” This humility in the face of knowledge is what makes curiosity not just an intellectual pursuit but a deeply philosophical one.

In our increasingly interconnected world, curiosity also encourages empathy. When we seek to understand others’ perspectives and experiences, we break down barriers and build bridges between different cultures, ideologies, and traditions. This global curiosity fosters not just intellectual growth, but also emotional and social understanding.

Therefore, curiosity should be nurtured and celebrated. It is the foundation upon which learning, innovation, and human connection are built. In a world that is often complex and confusing, it is curiosity that provides us with the tools to navigate it.

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Հատկացուցիչ

Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:


 Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Մեր աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է պապիկի խոսքը:
Սարերի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ծառի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

2. Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են պատկանում կամ վերաբերում:

Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Երեկոն
 շատ խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Հրամանները շատ արագ էին կատարվում:

Ծովի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր Թումանյանի բանաստեղծությունները:
Այս երեկոն
 շատ խաղաղ էր:
Նրա խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Գլխավորի հրամանները շատ արագ էին կատարվում:

3. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:

Օրինակ`

Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)-Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:
Նոբելի կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)-Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)-Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը:
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):-Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունը ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում:
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)-Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու: