Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 25․04․2025

Դասարանական առաջադրանքներ՝402; 404; 406; ; 410;411

dAB=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√4+64=√68
dBC=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√9+9=√18
dAC=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√25+25=√50

Ուղղանկյուն եռանկյան ապացուցում

AB^2=AC^2+BC^2
AB=√AC^2+BC^2
AB=√18+50=√68

√68=√4*17=2√17
Միջնագիծ=2√17/2=√17

1/2

ֆիզիկա 8

Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:Տեսակարար ջերմունակություն:

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները։

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։   Մարմնի ներքին էներգիան կարելի է փոխանակել երկու եղանակով առաջինը՝ մեխանիկական աշխատանք կատարելով երկրորդն էլ՝ ջերմահաղորդման։

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Օրինակ՝ երբ տաք թեյի մեջ դնում ենք սառը գդալ, մի քանի րոպե հետո սառը գդալը տաքանում է մեծանում է ներքին էներգիան, իսկ թեյը սառում է փոքրանում է ներքին էներգիան

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Թեյի տաք մոլեկուլները փոխազդելով սառը մարմնի մոլեկուլների հետ իրենց կինետիկ էներգիան հաղորդում են սառը մոլեկուլների։

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Օրինակ՝ մետաղները, իսկ վատ հաղորդիչներ են հեղուկները, իսկ շատ ավելի վատ հաղորդիչներ են գազերը։

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ։

Օդը վատ ջերմահաղորդիչ է, քանի որ գազ է և կախված է մոլեկուլների դասավորությունից։

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները։

Ցածր ջերմահաղորդականությամբ նյութերը օգտագործում են, որպես ջերմամեկուսիչ։

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա։

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հո սանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման։

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվենցիայի ժամանակ տեղի է ունենում նյութի տեղափոխություն, իսկ ջերմահաղորդականության ժամանակ ջերմության հաղորդումը չի ուղեկցվում նյութի տեղափոխման։

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Վեր բարձրացող օդն սկսում է սառչել, և եթե նաև բավականաչափ խոնավ է, ապա, որոշ բարձրությունից սկսած, գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ. գոյանում է ամպ։

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Ցերեկն Արեգակի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի ջուրը, այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ջրինը: Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը: Իսկ տաք օդն էլ, ընդարձակվելով, բարձրանում է վեր Նրա տեղը զբաղեցնում է ծովից եկող սառն օդային զանգվածը: Այսպես առաջանում է քամի։

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Հեղուկները և գազերը տաքացնելուց դառնում են ավելի թեթև և բարձրանում են վերև։

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում: Ինչու՞։

Պինդ մարմիններում կոնվեկցիա չի լինում, քանի որ լավ հաղորդիչներ են։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դա մատերիաի տեսակ է օրինակ՝ լույսը։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում կամ նյութից առանձին։

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Նյութից առանձնացված էլեկտրամագնիսական դաշտը անվանում են էլեկտրամագնիսական ալիքը։

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում, օրինակ՝ կրակի առաջ ձեռքերի տաքացնելը։

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, քան սպիտակ մարմինները, օրինակ՝ սև շորերը։

Գրականություն

Առավոտ է, արև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Այս բանաստեղծության մեջ առավոտը լուսավոր է, արևով լցված։ Ամեն ինչ կանաչ է՝ ծառեր, խոտեր, ծաղիկներ։ Գարնան առուները վազում են, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները ձգվում են դեպի արևը։ Ամեն ինչ կենդանի ու շարժուն է։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային, արևոտ, տաք և ուրախ տրամադրություն։

Գրականություն

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

թիապարտ-ազատությունից զրկված

անդուլ-անդադար

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Բանաստեղծը ասում է, որ մարդուն ճանաչելը հեշտ չէ։ Մարդը միաժամանակ կարող է լինել ուժեղ և թույլ, ուրախ և տխուր։ Երբեմն մարդը կարծես ազատ է, բայց երբեմն էլ զգում է, որ սահմանափակված է։ Արտաքինից թվում է հանգիստ են, բայց ներսում կարող է փոթորիկներ լինեն։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Մարդ և հասարակություն

Մարդը ծնվում և մեծանում է մարդկանց շրջապատում՝ ընտանիքում, դպրոցում, բարեկամների և ընկերների մեջ։ Հասարակությունը սովորեցնում է մեզ, թե ինչպես խոսել, ինչպես վարվել ուրիշների հետ, ինչպես հասկանալ լավն ու վատը։
Փոքր տարիքից մենք սովորում ենք լսել մեծերին, պահել կանոնները, սովորել նոր բաներ։ Այդ ամենը օգնում է մեզ դառնալ կրթված և հոգատար մարդ։ Հասարակության շնորհիվ մարդը ստանում է իր լեզուն, մշակույթը, սովորույթները և նույնիսկ իր երազանքները։ Օրինակ՝ ինչ աշխատանք ընտրել, ինչպես ապրել, ինչի հասնելու ձգտել՝ հաճախ ազդում է այն միջավայրը, որում մարդը մեծանում է։
Բայց միայն հասարակությունը չի փոխում մարդուն. մարդը նույնպես կարող է ազդել իր շրջապատի վրա։ Եթե մարդը բարի է, խելացի և լավ գաղափարներ ունի, նա կարող է օգնել հասարակությանը ավելի լավը դառնալ։ Այսպես, մարդը և հասարակությունը միշտ փոխադարձ կապի մեջ են՝ մեկը ձևավորում է մյուսին։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Մասնական բացահայտիչ

Մասնական բացահայտիչը բացահայտում է բացահայտյալի միայն մի կողմը, մի հատկանիշը և ձևավորվում է որպես, իբրև կապերով։

Մասնական բացահայտիչը հոլովով և թվով համաձայնում է բացահայտյալին։

Մասնական բացահայտիչը որոշիչ հոդ չի ստանում։

Ունի ազատ շարադասություն և կարող է ընկնել բացահայտյալից առաջ և հետո։

1.       Կետադրի՛ր նախադասությունները։

Որպես փորձառու որսորդ՝ միայն քեռի Համոն ճիշտ կողմնորոշվեց։

Միայն քեռի Համոն՝ որպես փորձառու որսորդ, ճիշտ կողմնորոշվեց։

Մարտինին՝ որպես օրինապահ զինվորի, հայտնեցին շնորհակալություն։

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։

Այսօր՝  19:00-ին, սկսվում է մայրենիի ֆլեշմոբը:

Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:

Այստեղ՝ մեր կրթահամալիրում, նախագծային կրթություն է իրականացվում:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:

3.Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Ձորի երկու կողմում՝ թավուտ անտառների մեջ, արջեր շատ են լինում:

Պապս արթնանում է վաղ առավոտյան՝ ուղիղ ժամը վեցին:

Երևանում՝ Աբովյան փողոցում, աշխույժ եռուզեռ է:

Հաջորդ օրը՝ շոգ կեսօրին, նա տուն վերադարձավ:

Դրսում՝ մայթերին, տների անկյուններում, կուտակվել էին չորացած տերևներ:

Ձմռանը առաջին ձյան գալուն պես հովիվներն իջնում են սարերից:

Նա բոլորովին որբ եկել էր Բաթում իր ազգականի մոտ:

4.Կետերի փոխարեն գրի՛ր պարագայական բացահայտիչներ:

Մարինեն լուռ նստել էր տանը՝ ․․․․․․․․․․․․։

Առավոտյան՝ ․․․․․․․․․․․․, Արամը սպասում էր ընկերներին:

Այս գիրքը վերցրել եմ գրադարանից՝ ․․․․․․․․․․․․․․․․:

Մայրս որոշել է անպայման վերադառնալ հայրենիք՝ ․․․․․․․․․․․․․․․․․․:

Երեկ՝ ․․․․․․․․․․․․․․․․․․, ձիով վերադառնում էի վերին գյուղերից:

Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր/ էջ 38-42

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
    Նապալեոնը տարածեց Ֆրանսիական հեղափոխության գաղափարները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Շատ երկրներում Նապոլեոնն անցկացրեց փոփոխություններ՝ օրենքներ, նոր կարգեր, կրթական բարեփոխումներ։ Հետնապոլեոնյան դարաշրջանը (1815-ից հետո) սկսվեց Նապոլեոնի պարտությունից հետո։ Եվրոպական ղեկավարները հավաքվեցին Վիեննայում և որոշեցին վերականգնել հին կարգը՝ միապետություններ, ազնվականներ, եկեղեցու ուժեղ դիրք։ Նրանք չէին ուզում նոր հեղափոխություններ։ Այս ժամանակաշրջանը ավելի խաղաղ էր, բայց նաև ավելի պահպանողական։
  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
    Հեղափոխությունը հաճախ բերում է մեծ փոփոխությունների, բայց նաև՝ պատերազմների, ավերածությունների և արյունահեղության։ Բարենորոգումները տեղի են ունենում աստիճանաբար, առանց մեծ ցնցումների։ Դրանք ավելի անվտանգ են երկրի ու ժողովրդի համար։ Օրինակ՝ Նապոլեոնը շատ բան փոխեց հեղափոխությամբ, բայց հետո շատ բան վերադարձավ նախկին վիճակին։ Մինչդեռ բարենորոգումների միջոցով երկրները հասան փոփոխությունների՝ առանց քաոսի։ Դրա համար ավելի լավ է փոփոխությունները անել բարենորոգումների միջոցով, ոչ թե հեղափոխությամբ։
  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
    1815 թվականին, Նապոլեոնի պարտությունից հետո, Եվրոպայի առաջնորդները հավաքվեցին Վիեննայի վեհաժողովում։ Նրանք որոշեցին վերականգնել խաղաղությունն ու հին կարգերը։ Ֆրանսիան վերադարձավ իր հին սահմաններին։ Նիդեռլանդները միացան Բելգիային, Ռուսաստանը ստացավ Լեհաստանի մի մասը, իսկ Ավստրիան՝ Հյուսիսային Իտալիայի տարածքներ։ Պրուսիան ևս ընդլայնվեց։ Գերմանիայում ստեղծվեց Գերմանական միություն՝ մի քանի փոքր պետությունների համագործակցությամբ։
  • Europe_1815_map_en

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։

Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։

Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։

Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։

Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

Վիեննայի վեհաժողովը (1814-1815թթ.) տեղի է ունեցել Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ Եվրոպայում նոր քաղաքական սահմանների ձևավորման համար։ Կոնգրեսին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։ Գլխավոր դերակատարներն էին Ռուսաստանը, Ավստրիան, Անգլիան և Պրուսիան։
Վեհաժողովի նպատակները էին՝

  • վերականգնել արքայատոհմերի իշխանությունը,
  • կանխել հեղափոխական շարժումները,
  • սահմանել նոր քարտեզ՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
    Այն ամրապնդեց ավատատիրական կարգերը և միապետությունը՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հարցեր

  1. Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել Վիեննայի վեհաժողովը։
    Վիեննայի վեհաժողովը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 1814 թվականի սեպտեմբերից մինչև 1815 թվականի հունիսը։
  2. Որքա՞ն պետությունների ներկայացուցիչներ են մասնակցել վեհաժողովին։
    Մասնակցել են 216 ներկայացուցիչներ՝ եվրոպական գրեթե բոլոր պետություններից (բացառությամբ Օսմանյան կայսրության)։
  3. Ինչո՞ւ է Վիեննայի վեհաժողովը անվանվում «պարող վեհաժողով»։
    Քանի որ բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով և որսով, ինչի պատճառով այն հիշվել է որպես «պարող վեհաժողով»։
  4. Ի՞նչ էր վեհաժողովի գլխավոր նպատակը Նապոլեոնի պարտությունից հետո։
    Վերականգնել տապալված միապետական կարգերը, ամրապնդել հին իշխանությունները, կանխել հեղափոխությունները և սահմանել նոր քարտեզ՝ ըստ հաղթողների շահերի։
  5. Ինչպե՞ս վերաբերվեցին վեհաժողովում Լեհաստանի հարցին։ Ո՞ր պետություններն էին մասնակից։
    Լեհաստանը կրկին մասնատվեց՝ անցնելով Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Մասնակիցներն էին՝ Ռուսաստանը, Ավստրիան և Պրուսիան։
  6. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը։
    Ռուսաստանը ստացավ Վարշավայի դքսության մեծ մասը (Լեհական թագավորություն անվամբ), Բեսարաբիան և Ֆինլանդիան։
  7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անգլիան Միջերկրական ծովում և գաղութային տարածքներում։
    Անգլիան ամրապնդեց իր ծովային գերիշխանությունը։ Ստացավ Մալթան, Հոնիական կղզիները, Կապի գաղութը և Ցեյլոնը։
  8. Ինչպե՞ս ձևավորվեց Գերմանական միությունը, և ո՞ր պետության ազդեցության տակ։
    Գերմանական միությունը կազմվեց 38 պետություններից՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։
  9. Ի՞նչ էր Սրբազան դաշինքը, և ե՞րբ այն կազմվեց։
    Սրբազան դաշինքը ստեղծվեց 1815 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի կողմից՝ հեղափոխությունների դեմ պայքարելու համար։
  10. Ի՞նչ հետևանքներ ունեցավ վեհաժողովը Իտալիայի համար։
    Իտալիան մնաց քաղաքականապես մասնատված։ Նրա հողերի մեծ մասը անցավ Ավստրիային կամ հպատակվեց նրան։ Միայն Սարդինական թագավորությունը մնաց անկախ։
Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 22․04․2025

Դասարանական առաջադրանքներ՝392; 394; 396; 398; 400

(-3, 4)

(-7, 2)

ա․dAB=√(x2-x1)^2+(y2-y1)^2=√0+25=√25=5

բ․dAB=√(x2-x1)^2+(y2-y1)^2=√1+16=√17

գ․dAB=√(x2-x1)^2+(y2-y1)^2=√16+9=√25=5

(x, 0), (5,3)

√(5-x)^2+(3-0)^2=5
(5-x)^2+9=25
(5-x)^2=16
5-x=4
1=x
5-x=-4
9=x
Պատ․՝ (1, 0) և (9, 0)

AB=CD=√9+16=5
BC=AD=√36=6
P=5*2+6*2=25+36=61

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը` սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Հայաստանի ամենամեծ լիճ  Սևանից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Սևանից՝ Հայաստանի ամենամեծ լճից, սկիզբ է առնում միայն Հրազդանը։
Տղան մոտեցավ չարաճճի գեղեցկուհի  արքայադստերը:
Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի գեղեցկուհուն:
Զորքր պաշարում է երկրի մայրաքաղաք Նինվեն ու սպասում նոր հրամանի:
Զորքը պաշարում է Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը, ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է իր ոչ ու փուչ  մարդ Նազարից:
Կինը հարևաններին բողոքում է Նազարից՝ իր ոչ ու փուչ մարդուց:
Նազարի հետ կռվող Սաքոն էլ էր այդ հարսանիքում:
Սաքոն՝ Նազարի հետ կռվողը, էլ էր այդ հարսանիքում:
Արյունոտվում էր զորավարի սիրտը իր հայրենիք Իտալիայի թշվառ վիճակից:
Արյունոտվում էր զորավարի սիրտը Իտալիայի՝ իր հայրենիք ի, թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:
Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով՝ իր թոռնիկով:

2. Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:

Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում: 

Միքայելը` դասընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` հարևանից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր փոքրիկ շան երևալուն:
Մայրը որդուց` Արմանից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` բարձրահասակ տղամարդու:
Հրազդանը` Արարատյան դաշտով հոսող գետը, Երևանով է անցնում: