19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական հարցը վերածվեց միջազգային նշանակության խնդրի՝ պայմանավորված հայ բնակչության նկատմամբ իրականացվող ճնշումներով և բռնություններով Օսմանյան և Ռուսական կայսրությունների կողմից։ Թեման դեռ օրերս արդիական է և կարևոր ոչ միայն պատմական արդարության վերականգնման տեսանկյունից, այլև ներկայում և ապագոյում կանխելու նոր ցեղասպանություններ կատարվելու համար։
Աբդուլ Համիդ 2-ը իր կառավարման տարիներին տարածում էր պանիսլամիզմի գաղափարախոսությունը։ Այդ գաղափարախոսությունը տարածելու համար նա սկսեց բռնություններ գործադրել քրիստոնյա ժողովուրդների հանդեպ, որոնց հիմնական մասը հայ ժողովուրդ էր։ Նաև, ստեղծվեցին համիդիե գնդերը, որոնք թալանում և կոտորում էին հայկական գյուղերի բնակիչներին։ Մանավանդ կոտորածներ ապրեցին Սասունի, Զեյթունի և Վանի բնակիչները։ Պանիսլամիզիմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության դերը մեծ էր, քանի որ այդ գաղափարախոսությունները իրագործելու ամենամեծ խանգառողները հայերն էին, և այդ <<պատճառով>> էլ կատարվեցին կոտորածները։
Չնայած, որ հայերը Ռուսական կայսրությունում այդքան մեծ ճնշման տակ չէին, ռուսները սկսեցին բռնագրավել եկեղեցական գույքը, ինչի պատճառով առաջացավ կրթության մեծ խնդիր։ Հետո էլ, Ռուսական կայսրությունը թաթարներին և հայերին բախեց իրար դեմ, ինչի հետևանքով հայերը ավելի թուլացան։ Օսմանյան կայսրությունում հայերը՝ որպես քրիստոնյա փոքրամասնություն, հաճախ ենթարկվում էին հարկային ճնշումների, բռնությունների և կոտորածների։ Չնայած այսքան դժվարություններին, հայերը դիմակայում և պայքարում էին, ինչի հետևանքով կարողացան բացվել նոր դպրոցներ և ինչ-որ չափով լուծել կրթության հարցը։
Առաջին համաշխարհային պատերազմում կային երկու կողմեր, որոնցից մեկում գտնվում էին Օսմանյան կայսրությունն ու Գերմանիան։ Գերմանիայի օգնությամբ Օսմանյան կայսրությունը ռմբակոցեց Ռուսական նավահանգիստները։ Առաջին համաշխարհային պատերազմը հարմար պահեր թուրքերի համար, սկսելու Հայոց ցեղասպանությունը։ 1915 թ. մայիսի 29-ին ընդունվեց տեղահանության օրենքը, որը հիմք դարձավ զանգվածային տեղահանությունների և սպանությունների։ Հայերը տեղահանվում էին դեպի անապատներ, առանց միջոցների, առանց սննդի, ենթարկվելով տարբեր ձևի բռնությունների և սպանությունները։ Հայկական դիմադրության նշանավոր դրվագներից էր Վանի հերոսական ինքնապաշտպանությունըորը ցույց տվեց հայերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական կյանքը և արժանապատվությունը։
Հայոց ցեղասպանության ընթացքում զոհվել են մոտավորապես 1,5 միլլիոն հայ, և ոչնչացվել են մեզ շատ պետք գրեր, քարեր և այլն։ Մեծ թվով հայեր փախչեցին Հայաստանից՝ գնալով անվտանգ երկրներ և ձևավորելով Սփյուռքը։ Ցեղասպանությունը դատապարտվեց բազմաթիվ միսիոներների, լրագրողների և պետությունների կողմից։ Ֆրանսիայում հրատարակվեց «Դեղին գիրքը»՝ փաստաթղթերի ժողովածու՝ ցեղասպանության մասին։ «Նեմեսիս» գործողության ընթացքում, որը կատարվում էր ՀՅԴ-ի կողմից, հայկական գաղտնի խմբերը պատժեցին գլխավոր հանցագործներին՝ ներառյալ Թալեաթ փաշային, որին սպանեց Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում։ Սակայն ցեղասպանության իրավական ճանաչումն ու պատիժը մեծ մասամբ շրջանցվեցին։ Այս շրջանցումները և անպատժելիությունը հանգեցրին նրան, որ հայերը զրկվեցին իրենց շատ պատմական տարածքներից, զոհվեցին միլիոնավոր մարդիկ, իսկ հայերի կեսից ավելը փախչեցին։ Եթե թուրքերը պատժվեին, ստիպված կլինեին վերադարձնել տարածքները և մեծ փոխհատուցում անեին։
Ցեղասպանության հետևանքը մինչ օրերս երևում են։ Օրինակ՝ այն, որ մենք Հայաստանում 10 միլլիոն էինք, իսկ հիմա ընդհամենը՝ 3 միլլիոն։ Միայն այս հետևանքը շատ է թուլացրել Հայաստանը։ Ցեղասպանությունը հիշելը և ճանաչելը կարևոր է։ Բայց միայն հիշելը, հայ ժողովրդին օգուտ չի տա, պետք է քաղել դասեր, ինչպես արեցին հրեաները իրենց Հոլոքոստից։ Նրանք դասերը քաղեցին, և հիմա համարվում են ամենաուժեղ երկրներից մեկը։ Եթե մենք էլ քաղենք դասերը, մենք նույնպես կդառնանք ուժեղ պետություն։ Դասը այն էր, որ պետք է գործել միասնական և մնալ հավատարիմ քո պետությանը, քանի որ ինքնապաշտպանության մարտերում մենք հաղթում էինք միայն այս ձևով, և իմ կարծիքով, եթե բոլոր մարտերում մենք գործեինք միասնական և պայքարեինք մինչև վերջինը, ցեղասպանությունը կամ ավելի քիչ դաժան կլիներ կամ էլ ընդհանրապես չէր լինի։












