Ուսումնական նախագիծ

<<Սանասար և Բաղդասար>> կոմիքս

Այս նախագիծը մեր ստեղծած կոմիքսն է՝ Սանասարի և Բաղդասարի մասին, որը հիմնված է հայկական էպոսի վրա։ Կոմիքսում մենք պատմում ենք նրանց մանկության, Բաղդադից հեռացվելու, մեծանալու և այն ճանապարհի մասին, որը նրանց տանում է դեպի Սասունի հիմնադրումը։ Պատմությունը ներկայացվում է միայն ավանդական աղբյուրի հիման վրա՝ առանց հորինված հավելումների։ Նկարչական ոճը լուրջ և կինեմատիկ է, ոչ մանկական։ Մեր նպատակն է հայկական դյուցազներգությունը ներկայացնել պարզ, ժամանակակից և հասկանալի ձևով, որպեսզի այն հետաքրքիր լինի երիտասարդ ընթերցողների համար։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

30.01. 2026

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղ-մ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք-կողքի, երեք հարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս-ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ-նը-վել, ըն-կը-ճվել, հըր-ճը-վել, փըր-կը-վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ-թույն
քնքշանք-քնքուշ
ձնհալ-ձյուն
ցուցարար-ցույց
կուտակում-կույտ
հունարեն-հույն

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Շան կերը այնտեղ է։-Ուտելիքդ կեր, տղա։

Մարտը գարնան առաջին ամիսն է։- Նրանք բռնկվել են մարտի։

Այստեղ արի։-Նա արի է։

6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

Գույնեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ։

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարժր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝ Վահանի խոսքը տպավորիչ էր:

Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

9. Տրված նախադասություններում ընդգծի՛ր տեղի պարագաները /որտե՞ղ, ո՞ւր, որտեղի՞ց, որտեղո՞վ/։

Գնում եմ զբոսայգի։

Կանգնած եմ ժայռի կատարին։

Արմանն այդ ժամին կլինի դպրոցում։ 

Ճանապարհն անցնում է դաշտով և մտնում ձորը։

Սյան վրա խաչքար է տեղադրված։

Սեղանի տակից վերցրո՛ւ թափված թղթերը։ 

Որտե՞ղ փնտրեմ ընկերներիդ։ 

Ոչ մի տեղ  ոչինչ չգտա։ 

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Նայելով նրա՝ խնամքով մեխելուն՝ կարելի էր կարծել,․․․․

ա․ թե խելքը գլխին մի բան էր պատրաստում։

բ․ ինչից կարելի է կահույք պատրտաստել։

գ․ որ օրը նոր է բացվել, դեռ անելիքներ ունի։

11.  Տրված հատվածներում ընդգծի՛ր անձնավորումները։ 

Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում:


Իրիկվա հովը պարուրել էր զբոսայգին նուրբ թարմությամբ:


Առվակը ծիծաղում էր:

Սիրտս երգում էր: 

12. Կետադրե՛ք նախադասությունները։ Ուշադրություն դարձրեք, թե որ դեպքերում է միջակետ դրվում։

Վերջապես ես հասկացա․ գլխավորը նրան չեմ ուզում հանդիպել այն պատճառով, որ պարզապես չեմ կարող նրա հարցերին ազնիվ պատասխաններ տալ․ խիստ ցավոտ է իրականությունը։

Ամենքի առջևից գնացողներից չէր և ոչ էլ մյուսների թիկունքում թաքնվողներից․ դա իր համար չէր։

Հունական հրաշքն անհրաժեշտ էր․ ողջ հին աշխարհը նախապատրաստել էր նրա գալուստը։

Նրա բազում մարտերում թրծված զորաբանակը հեծյալների սև թանձրությամբ ասես շարժվող մի անտառ լիներ կարծես մի աշխարհ տեղափոխվում էր մի ուրիշ աշխարհ սարսափ ու մահվան տենդ սփռելով չորսբոլորը։

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։

Ա․ Այդ գրքերը նրան ծանոթացնում են Ղուկաս Վանանդեցու, Սիմեոն կաթողիկոսի, Մխիթար Սեբաստացու և այլ նշանավոր անձանց կյանքին, արթնացնում են սեր դեպի հայրենիքը։

Բ․ Գրել-կարդալ սովորելով՝ Աբովյանը տասնհինգ տարեկանում սկսում է հայրենասիրական գրքեր կարդալ։ 

Գ․ Սակայն ո՛չ վանական միջավայրը, ո՛չ կարդացած գրքերը չէին կարող նրան ցույց տալ ազգին օգտակար լինելու այն ուղին, որը նա որոնում էր։

Դ,,Փափագում էի ամբողջ կարողությամբս պիտանի լինել իմ սիրելի ազգին,, ,-գրում է նա հայրենասիրական գրքերի ազդեցությամբ։ 

բ, ա, գ, դ

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը։ 

Ավանդույթի համաձայն՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

Ըստ ավանդույթի՝ հսկայական կետի մեջքի վրա է եղել մեր մոլորակը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Բանը նրանում էր, որ ես պետք է որոշեի մեր հետագա անելիքները։

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազաններից, փակված էին իրենց տներում, դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։ 

իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Եռօրյա ուխտը ավարտված էր, և Աստծո առաջ իրենց պարտքը կատարած ուխտավորները, ուղտերին նստած, վերադառնում էին տուն։

ուղտ, ուխտ, կատարել, Աստված։ 

Հայոց լեզու

Գործնական քերականություն

26.01.2026

1.      Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում՝ կապույտ լռության մեջ սուզվել էին բարձր լեռները՝ արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում անուրջների պես հմայելով, թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը՝ արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց․

-Լավ լսեցեք, ով արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը, թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի ունկնդրել նրա ձայները նրբին, դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

2.      Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առ-ջաթել, եղ-րերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողերոցք,  Հրազդանհեկ, չէի, ան-։

3.      Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի        սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

տնտես, սրբապատկեր, միջադեպ, ձվաձև, չվացուցակ, թխամորթ

ուղղաձիգ, դափնեվարդ, այգեգործ, սիգաճեմ, որդեսեր, ոսկեզօծ

4.      Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

Նախալեզու, ներուժ, թերուս, համահունչ, համերանգ, ենթասպա, հակադրել

5.      Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրանալով՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպերից և պղտոր հեղեղներից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանելով իր երկրի հարավային սահմաններից ՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավախքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել