Ֆիզիկա 9

Դաս.15. (26.01 — 30.01).

ՆՈՐ ԹԵՄԱ

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ինչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:

Հոսանքի աշխատանքը շղթաի որևէ տեղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակի արտադրյալին, որի ընթացքում այդ տեղամասով հոսանք է անցել։ A = IUt

2. Ո՞րն է աշխատանքի միավորը ՄՀ-ում:

Ջոուլ

3. Ո՞ր ֆիզիկական մեծություննեն անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ինչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը: 

Հոսանքի հնարավորությունը հավասար է աշխատանքի հարաբերության այն ժամանակին, որի ընթացքում այդ աշխատանքը կատարվել է։ Էլեկտրատեխնիկայում հզորությունը նշանակում են ՝ P տառով։ P = A/t

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպես են առնչվում այդ միավորները վատտին:

Հզորության միավորներն են ՝ կՎտ, ՄՎտ, մՎտ և այլն:

1 կՎտ = 1000 Վտ

1 ՄՎտ = 1000000 Վտ

1 մՎտ = 0,001 Վտ

5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

1 կՎտժ = 1000 Վտ * 3600 վ = 3600000 Վտվ = 3,6ՄՋ

6. Ի՞նչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:

7. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:

Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:

Ջոուլ—Լենցի օրենք, էլեկտրական հոսանքի ջերմային ազդեցությունը բնութագրող օրենք։ Որոշում է ջերմության այն քանակը (ջոուլյան ջերմություն Q), որն անջատվում է հաղորդիչում էլեկտրական հոսանք անցնելիս։ Q-ն համեմատական է հաղորդիչի դիմադրությանը (R), շղթայում հոսանքի ուժի (I) քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (t)․

9. Բացատրեք, թե ինչո՞ւ է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:

Պարուրաձև շիկացման թելիկի վրա ամրացված են երկու հատ մետաղե ձողիկ, որոնք իջնում և մտնում են ապակե ոտիկի մեջ և անցնում նրանով դեպի լամպակոթի մետաղ մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը, որից օդը հանվում կամ լցվում է ըստ նրա միջով անցնող հոսանքի հզորության: Այս ամենը իացվում է հոսանքին և լամպը աշխատում է: