Պատմություն

Ինչո՞ւ էր  կարևորվում  կրթության զարգացումը։ Ի՞նչ դեր էր վերապահվում կրթությանը   տարբեր ժամանակաշրջաններում հասարակության զարգացման գործում։ Քո կարծիքով ինչպիսի՞ն  պիտի լինի ապագայի դպրոցը։

Կրթությունը միշտ էլ կարևոր դեր է ունեցել հասարակության զարգացման գործում։ Տարբեր ժամանակաշրջաններում այն դիտվել է ոչ միայն գիտելիք փոխանցելու միջոց, այլև մարդուն դաստիարակելու, աշխատասեր ու գիտակից քաղաքացի ձևավորելու գործիք։

Առանց կրթության անհնար է կառուցել ուժեղ պետություն և ապահովել հասարակության առաջընթացը։

Կրթության կարևորությունը ներկայացված է Րաֆֆու <<Խենթը>> վեպում, որտեղ ներկայացվում է գյուղատնտեսական դպրոցը։ Այնտեղ, երեխաները ուղղակի գիտելիք չեն ստանում՝ նրանք սովորում են իսկական օրինակներով, զբաղվում են սպորտով և սովորում են տիրապետել զենքին։ Դպրոցներում ոչ միայն գիտելիք են ստանում, այլ նաև սովորում են այդ գիտելիքը օգտագործել առօրյայում։ Նաև, կուզենայի առանձնացնել այն, որ երեխաները ուրախ էին գնում դպրոց, ինչպես շեշտում էր Վարդանը, դպրոցը և վարժապետը չէին վախեցնում երեխաներին, ինչից երեխանը երջանիկ էին դպրոց գնալիս և նրանք հավանաբար ավելի լավ կնկալեն դասերը։

Պատմական հատվածից տեսնում ենք, որ հայ ժողովուրդը չի առանձնացել իր ուժեղ կրթությամբ, ինչի պատճառով 1897 թվականին հայերի միայն 9,2 տոկոսն էր գրագետ։ Խորհրդային իշխանությունը կարծում էր, որ ուժեղ և նոր հասարակարգ ստեղծել կարելի է միայն գրագետ ժողովրդի օգնությամբ։ Այդ իսկ պատճառով, նրանք սկսեցին զբաղվել երեխաների դպրոցական կրթությամբ, ինչպես նաև մեծահասակներին ավելի գրագետ դարձնելու։ Կրթությունը զարգացնելու համար, իշխանությունը ժամանակ առ ժամանակ փոփոխություններ էր անում կրթության մեջ։ Ամենակարևոր քայլերից մեկը նաև այն էր, որ բացվում էին բազմաթիվ դպրոցներ։

Ապացուցելու համար, որ գրագետ ժողովուրդը կարևոր է ուժեղ պետության կառուցման համար, կասեմ, որ ուսումնասիրելիս Հայաստանի և ընհանրապես Սովետական միության ներկայիս երկների գիտական ամենամեծ նվաճումները եղել այն ժամանակ, երբ նրանք եղել Սովետական միության կազմում, այսինքն այն ժամանակ, երբ կրթությունը կարևորվել է իշխանության կողմից։ Նաև կուզենամ խոսել սպորտի մասին։ Սովետական միությունը շատ մեդալներ է շահել օլիմպիադաների ընթացքում, ինչպես նաև հաղթել է ամենադժվար սպորտի՝ ֆուտբոլի, ամենադժվար գավաթներից մեկը՝ Եվրոպայի առաջնությունը։ Այս նվաճումները բոլորովին կապ ունեն կրթության հետ այն առումով, որ դպրոցներում միայն չէին սովորեցնում դասեր, այլ նաև դաստիարակում և դիսցիպլինա էին կառուցում երեխաների մեջ։

Այսքանը ամփոփելով, կասեմ, որ այն երկրներում, որտեղ կարևորվել և զարգացել է կրթությունը, ուժեղ են և ունեն նվաճումներ տարբեր գավառներուն։