Թեմա՝ ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։
Բնակչության թվի բնական և մեխանիկական շարժեր։
Դասի հղումը՝ & 23 և 24, էջ 80-86,
Սովորիր դասը հետևյալ հարցերի օգնությամբ, իսկ ներքևում ներկայացված եզրույթները՝ անգիր։
- 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։
20-րդ դարում Հայաստանի բնակչությունը շատ փոփոխվեց։ Դարի սկզբին այն քիչ էր աճում՝ պատերազմների ու ցեղասպանության պատճառով, իսկ 1918–1920 թթ. նույնիսկ նվազեց։ ԽՍՀՄ շրջանում (1920–1989) բնակչությունը արագ աճեց՝ կյանքի կայունացման, առողջապահության զարգացման, բարձր ծնելիության և մեծ ներգաղթի շնորհիվ։ 1989-ին բնակչությունը հասավ մոտ 3,3 միլիոնի, բայց 1990-ականներին արտագաղթն ու տնտեսական դժվարությունները նորից կրճատեցին այն։
- Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։
Այդ տարածքում ապրող մարդիկ, նույնիսկ եթե մի մասը հիմա ժամանակավորապես գնացել է ուրիշ երկիր։
- Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։
Բնական շարժը այն է, երբ բնակչության թիվը փոխվում է ծնունդների և մահերի հանրագումարին։
Մեխանիկական շարժն այն է, երբ բնակչուցյան թիվը փոխվում է միգրացիայի շնորհիվ։
- Հայաստանում՛խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։
Խորհրդային Հայաստան ստեղծվելուց հետո Հայաստան ներգաղթեցին բազմաթիվ հայեր Մերձավոր Արևելքից և ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ 1946–1948 թթ․ հազարավոր սփյուռքահայեր վերադառնալով հաստատեցին իրենց բնակությունը Հայաստանում։
- Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։
Բնակչության խտությունը ցույց է տալիս քանի մարդ է ապրում մեկ քառակուսի կիլոմետրում։
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Մշտական բնակչություն — տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման
պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարը:
Բնակչության թվի շարժընթաց — որոշակի ժամանակահատվածում բնակչության թվի փոփոխությունների գործընթացը:
Բնակչության բնական աճ (շարժ) բնակչության թվի փոփոխությունը ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին: Այն չափում են %-ներով յուրաքանչյուր 100 մարդու հաշվով և ‰– ներով (պրոմիլ)՝ 1000 մարդու հաշվով:
Բնակչության մեխանիկական շարժ — բնակչության թվի փոփոխությունը միգրացիայի հաշվին:
Ծնելիության ընդհանուր գործակից — ծնվածների (կենդանի) և մշտական բնակչության թվաքանակի միջին տարեկան ցուցանիշերի հարաբերությունը 1000
բնակչի հաշվով՝ ‰:



