Վահրամ Գայֆեճյանը ստեղծագործել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի դժվար ու փոփոխություններով լի ժամանակաշրջանում։ Նրա կյանքին անդրադարձել են Ռուսական կայսրության փլուզումը, Առաջին համաշխարհային պատերազմը, Հայաստանի Առաջին Հանրապետության ձևավորումը և ապա՝ Խորհրդային կարգերի հաստատումը։ Խորհրդային Հայաստանի մշակութային վերածննդի շրջանում Գայֆեճյանը դարձավ նոր հայկական կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը։
Վահրամ Գայֆեճյանը ծնվել է 1879թ․ ապրիլի 14-ին։ Վահրամ Գալֆեճյանը 1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։ Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին՝ դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։ Վահրամ Գայֆեճյանը մահացել է 1960թ․ նոյեմբերի 30-ին։

Այս նկարը կոչվում է <<Ամպամած օր>>, որը նկարել է 1913 թվականին։ Վահրամ Գայֆեճյանի «Ամպամած օրը» նկարում երևում է այն ժամանակաշրջանի ազդեցությունը, երբ նա ապրում էր։ Դա պատերազմներով, հեղափոխություններով ու փոփոխություններով լի ժամանակ էր, երբ մարդկանց կյանքը հանգիստ չէր։ Նկարում մռայլ երկինքը և կոպիտ գույները ցույց են տալիս այդ դժվար ու անորոշ շրջանի տրամադրությունը։ Միևնույն ժամանակ տեսարանն ընդհանուր առմամբ խաղաղ է, ինչը համապատասխանում էր այդ տարիների գաղափարին՝ ներկայացնել սովորական, առօրյա կյանքը առանց շքեղության։ Այսինքն՝ նկարում միաժամանակ երևում են և՛ ժամանակի դժվարությունները, և՛ այն ցանկությունը, որ արվեստը ցույց տա հանգիստ ու պարզ իրականություն։