Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

01-05.12.2025

  1. Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։ 

Ագուլիսի փողոցներն ու հրապարակները լցվել էին մարդկային խառնիճաղանչ բազմությամբ։ Թափառական խաշնարածները խայտաբղետ հագուստներով ու զենքերով լցվել էին ամենուրեք։ Զարմանքով, անթաքույց հիացմունքով էին նայում նրանք քաղաքի մեծահարուստ վաճառականների պալատներին, տասնմեկ վանքերի վեղարածածկ գմբեթներին շուկայի անհատնում բարիքներին՝ ակնեղենի ու մետաքսի կրպակներին։ Երբեմնի անըստգյուտ քաղաքը, որտեղ արգելված էր անասուն պահել, կառք անգամ թույլ չէին տալիս մտնել փողոցները՝ ապականվեց ձիերի ու ջորիների  աղտեղությունից, ողողվեց անմեղ մարդկան արյամբ։ 

Գեղեցիկ ու հարուստ էր Ագուլիսը։ Լինելով մի խոր կիրճի մեջ՝ երեք կողմից գոտեվորված էր ժայռակոփ պարիսպներով։ Բայց էր միմիայն Արաքս գետի կողմը, որը որը պատած էր խառնախիտ այգիներով և մի հզոր ամրակուռ պարսպով։ 

Քաղաքից փոքր-ինչ դուրս՝  ձորալանջին, սիգապանծ  վեր էր խոյանում Թովմա առաքյալի  հնությունից մամռակալած վանքը։ Տաճարի դուռը զարդարված էր փղոսկրյա դրասանգներով, իսկ գմբեթին շողշողում էր ոսկե քանդակազարդ խաչը։ Պակաս շքեղ ճէին մյուս վանքերը ու տաճարները։ Քաղաքի նեղ փողոցներով՝  քարե առվակների միջոցով գիշերուզոր քչքչալով վազում էին սառնորակ ջրերը, որոնք ոռոգում էին քաղաքի այգիները։ 

  1. Բացատրիր բառերը՝
    Խանիճաղանջ – ձայները խառնել, շփոթ խոսել
  2. Խաշնարած – երկար եփած, հալվող ու փափուկ (սովորաբար միս)
  3. Խայտաբղետ – տարբեր գույներով, խառը երանգներով
  4. Անթաքույց – բացահայտ, չթաքցրած
  5. Վեղարածածկ – գլխաշորով կամ ծածկով պատված
  6. Ակնեղեն – զարդեր քարերով, գոհարներով
  7. Կրպակ – փոքր խանութ, սեղանիկով վաճառատեղ
  8. Կիրճ – հարակից ժայռերով նեղ ձոր
  9. Խառնիխուռն – անպետքիվ, իրար խառը, անկարգ
  10. Ամրակուռ – ուժեղ, պինդ կառուցված
  11. Սիգապանծ – նուրբ ու հպարտ շարժուձևով
  12. Դրասանգ – վերնազգեստի տեսակ, երկարավուն հագուստ
  13. Բառակազմորեն վերլուծի՛ր հետևյալ բառերը՝
    մարդկային-
    բազմություն-
    մեծահարուստ-
    ակնեղեն-
    մետաքսյա-
    հնություն-
    սառնորակ-
  14. Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական։ 

Իրիկնային ամպրոպաբեր ամպերը արագորեն պատում են երկինքը։-Երկինքը արագորեն պատվում է իրիկնային ամպրոպաբեր ամպերից։
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետ արծաթազօծ գոտին։-Գետ արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով։
Հարյուրավոր էլեկտրական լամպեր լուսավորում էին հովտի երկայնքը։-Հովտի երկայնքը լուսավորվում էր հարյուրավոր էլեկտրական լամպերով։
Անավարտ հուշարձանի շինարարությունն ավարտում է որդին։-Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվում է որդու կողմից։
Երերկոյան ոստիկանությունը շրջապատել էր սրճարանը։-Սրճարանը երեկոյան շրջապատվել էր ոստիկանության կողմից։
Գնդիկախաղի սեղանը նրանք դրել էին դահլիճի ուղիղ կենտրոնում։-Գնդիկախաղի սեղանը դահլիճի ուղիղ կենտրոնում դրվել էր նրանց կողմից։

  1. Կրավորական կառուցվածքի նախադասությունները վերածել ներգործական կառուցվածքի նախադասության։ 

Երկինքը պատռվեց հազար միլիմետրանոց թնդանոթի պայթյունից։-Հազար միլիմետրանոց թնդանոթը պայթյունը պատռեց երկինքը։
Ողջ բուսական և կենդանական աշխարհը ոչնչացվել էր սառնամանիքից։-Սառնամանիքը ոչնչացրել էր ողջ բուսական և կենդանական աշխարհը։
Նիհարությունից անճանաչելիորեն սրվել էր նրա դեմքը։-Նիհարությունը անճանաչելիորեն էր սրել նրա դեմքը։
Նա հուզվում էր ամենաչնչին բաներից։-Ամենաչնչին բաները հուզում էր նրան։
Վաչեի սպանությունը դրդված էր միայն չարությունից ու նախանձից։-Միայն չարությունն ու նախանձը էին դրդել Վաչեի սպանությանը։
Նրա մտքի ընթացքը խախտվեց ջղային մի սարսուռից։-Ջղային մի սարսուռ խախտեց նրա մտքի ընթացքը։