Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ի՞նչ կենդանուն կուզեի նմանվել և ինչո՞ւ

Եթե ինձ հարցնեին, թե որ կենդանուն կուզեի նմանվել, ես կընտրեի գայլին։ Գայլը ուժեղ, խելացի և ազատասեր կենդանի է, և հենց այդ հատկություններն են ինձ ամենաշատը դուր գալիս նրա մեջ։

Գայլը ապրում է ոհմակով և շատ մեծ նշանակություն է տալիս իր ընտանիքին։ Նա միշտ պաշտպանում է իր ոհմակը և երբեք չի լքում իր խմբին դժվար պահին։ Ես կուզեի նմանվել գայլին, որովհետև միասնականությունը և հավատարմությունը շատ կարևոր են կյանքում։ Բացի այդ, գայլը համարվում է համբերատար և նպատակասլաց կենդանի։ Նա չի հանձնվում առաջին դժվարության ժամանակ և միշտ պայքարում է իր նպատակին հասնելու համար։ Ես նույնպես կուզեի լինել այնպիսի մարդ, ով վստահ քայլերով առաջ է գնում և չի վախենում փորձություններից։

Այսպիսով, ես կուզեի նմանվել գայլին, որովհետև նա ուժեղ է, հավատարիմ և ազատասեր, և այդ հատկությունները մարդուն օգնում են հաղթահարել կյանքի դժվարությունները։

Անգլերեն

Listening

Listening: The lesson on advice

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.

I don’t know what I would do without my friends’ advice. They’ve all given me so much good advice over the years. It’s sometimes very difficult to make decisions on your own. Listening to advice can be great for helping you make the right decision. The greatest piece of advice I’ve received was from my father. He told me I can do anything in life if I try hard. He was right. I am now passing on his advice to my own children. Right now I need some advice on money. My financial advisors are telling me to be very careful. That’s very sound advice. I would advise anyone to do the same. Someone asked me the other day about the worst piece of advice I’ve ever had. I couldn’t answer. I don’t think I’ve had any really bad advice.
Հայոց լեզու

Տեքստ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։ 

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու բոլոր որսվածների  հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասել են հմուտ որսորդները, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը,գոնե կիսով չափ, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին։ Ոստրեին թվաց՝ գուցե  ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

1. Ո՞ր միտքն է բխում տեքստի բովանդակությունից կամ չի հակասում նրան։ 

Ա․ Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Բ․ Անրհարժեշտ է ընկերներ ընտրելուց առաջ ուշադիր լինել։ 

Գ․ Երբեք չես կարող իմնալ՝ ինչ կպատահի։ 

Դ․ Ձկնորսական խրճիթը գտնվում էր ծովի մոտ։ 

2. Առանձնացրո՛ւ նախադասություն, որտեղ համադասական շաղկապը կապել է նախադասության անդամներ։ 

Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

3. Տրված նախադասության մեջ ընդգծվածն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր։ 

Ստորոգելի

4. Տեքստից դո՛ւրս գրիր զննել բառի հոմնաիշը։ 

Նկատել

5. Ի՞նչ է նշանակում գործը գլուխ բերել։ 

Գործը գլուխ բերել նշանակում է գործը հաջողությամբ ավարտել։

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկբայական վերաբերական։ 

Գուցե

7.  Փոքրիկ մուկը հասկացող հայացքով զննեց նրան ։ Այս նախադասության մեջ ո՞ր խոսքի մասով է արտահայտված գոյականական անդամի լրացումը և ի՞նչ լրացում է։ 

Որոշիչ։

8. Նախադասության անդամներից որի՞ պաշտոնն է սխալ նշված։ 

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Մուկը- ենթակա

Լսեց- ստորոգյալ 

բարձրձայն- ածական

ցավից -պատճառի պարագա 

9. Ի՞նչպիսինն էր ոստրեի միսը։

Ոստրեի միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:։

10. Տեքստից դո՛ւրս գրիր բառ, որտեղ ե-ն հնչյունափոխվել է ի-ի։ 

Կիսով։

11.  Դո՛ւրս գրիր նախադասություն, որտեղ ենթակա չկա։ 

Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

12. Դո՛ւրս գրիր մեկ բառ, որում գաղտնավանկ կա։ 

13. Դո՛ւրս գրիր մեկ կրկնավոր բարդություն։ 

14. Դո՛ւրս գրիր մեկ որոշյալ դերանուն։

15. Դո՛ւրս գրիր մեկ մակբայ։

16. Դո՛ւրս գրիր վաղակատարով դրված որևէ բայ։