1․Նշե՛լ ազգային պարկի, արգելոցի և արգելավայրի տարբերությունները։ Ազգային պարկը պահպանման նպատակով օգտագործվող պարկ է, որը պաշտպանության տակ է: Արգելոցը պահպանվող տարածք է, որն ընձեռնում է հատուկ հնարավորություններ ուսումնասիրության կամ հետազոտության համար: Արգելավայրերում պահպանության տակ վերցվում է ոչ թե ամբողջ տարածքը, այլ առանջին բուսատեսակներն ու կենդանիները, կամ բնական օբյեկտները։
2․Քանի՞ ազգային պարկ ունենք Հայաստանում, նշե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։ Հայաստանը ունի 4 ազգային պարկ ՝` «Սևան», «Դիլիջան», «Արփի լիճ», «Արևիկ»։ «Սևան»-ը ունի 150000 հա մակերես։ 17% ցամաքային է, մնացածը ջրային տարածքներ է։ Առանձնահատուկ պահպանության տակ է վերցված միայն Սևանում հանդիպող իշխան ձկնատեսակը ։ «Դիլիջան» ազգային պարկը Գետիկ և Աղստև գետերի ջրհավաք ավազավում է, 28000 հա է։ Այստեղ պահպանվում է ամբողջ Կովկասում հազվագյուտ հենու պուրակը։ Պահպանվում է հաճարենու, կաղնու, հոնենու, տխլենու, սզի և այլ ծառեր։ Պահպանության տակ են 172 ողնաշարավոր կենդանիներ` անտառային կատու, կզաքիս, ոզնի , սկյուռ, սպիտակագլուխ անգղ և այլն։ «Արփի լիճ» ազգային պարկը ընդգրկում է Եղնախաղի լեռների արևելյան, Ջավախքի լեռների հարավարևմտյան լանջերը և դրանց ﬕջև ընկած լեռնատափաստանային, ﬔրձալպյան լանդշաֆտները: Տարածքը 62000 հա 1: Պահպանության տակ են գանգրափետուր հավալուսնը և մարգահավը։ Արփի լճիկղզիներում են ձվադրում հայկական որորն ու 80 թռչնատեսակ։ «Արևիկ» ազգային պարկը Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերին է: 34500 հա է։ Պահպանության շնորհիվ է աճել է մուֆլոնի քանակը։ Այստեղ երբեմն հանդիպում է Կարﬕր գրքում գրանցված, Արաքսին ներթափանցած ընձառյուծը։
3․Քանի՞ արգելոց ունենք Հայաստանում, թվարկե՛ք դրանց անունները և նկարագրե՛ք յուրաքանչյուրը։ ՀՀ տարածքում երեք պետական արգելոց կա՝ Խոսրովի, Շիկահողի և Էրեբունու։ Խոսրովի արգելոցը Գեղամա լեռներում է։ 29000 հա է։ Նշանավոր է 1800 բուսատեսակ, որոնք ՀՀ բուսատեսակների 60% է։ Արգելոցի բուսատեսակների 1/3-ը հազվագյուտ է։ Օրինակ՝ ալոճենին, վավիլովյան աշորան։ Կենդանիներից պահպանվում են բոզուարյան այծը, մուֆլոնը, առաջավոր ասիական ընձառյուծը, կովկասյան գորշ արջը, գառնանգղը։ Շիկահողի արգելոցը Ծավի գետի ջրհավաք ավազավում է։ Արգելոցի 94%-ը անտառապատ է։ Աճում է 1000-ից ավել բուսատեսակ, օրինակ՝ արաքսյան կաղնի, վրացական թխկի, բազմապտուղ գիհի, ընկուզենու պուրակներ և 64000 հա արևելյան սոսու պուրակներ։ Էրեբունի արգելոցը Երևանից հարավ-արևելք ընկած բլրապատ կիսաանապատային տարածքում է։ Նրա գլխավոր նպատակը պահպանել հացազգիների վայրի տեսակները, որտեղ հատուկ արժեք ունեն ցորենի վայրի տեսակները՝ միահատիկ ցորենը, արարատյան ցորենը։
4․Հայաստանում քանի արգելավայր ունենք — թվարկել մի քանիսը։ ՀՀ-ում ստեղծվել են 25-ից ավել արգելավայրեր, օրինակ՝ Գետիկ, Սևանա լիճ, Գորիսի, սոճու պուրակ, որդան կարմիր, Խոր Վիրապ, Ջերմուկ, Հանքավանի, Իջևանի։
5․Բնական հուշարձանները ինչպիսի՞ նշանակություն ունեն։ Թվարկե՛ք մի քանիսը։ Բնական հուշարձանները ունեն գիտական, մշակութային, գեղագիտական նշանակություն։ Բնական հուշարձաններ են Սատանի կամուրջը Սյունիքում, Վայոց ձորում Մոզրովի և Մագիլի քարանձավները, Ջերմուկի, Շաքիի, Թռչկանի ջրվեժները։
6․Ինչի համար է նախատեսված «Կարմիր» գիրքը։ Նշե՛ք «Կարմիր գրքում» գրանցված մի քանի բույս և կենդանի։ Կարմիր գիրքը տեղեկություն է տալիս արդեն անհետացած կամ անհետացման եզրին կանգնած կենդանիների ու բույսերի մասին։ Բույսերից անհետացման եզրին են արարատյան իշամոռուկը, դուրեկան թխկին, հատապտղային կենին, հունական շրջահյուսը, Թախթաջյանի կաթնուկը, կենդանիներից բեզուարյան այծը, հայկական մուֆլոնը, երկարականջ ոզնին, իշխան ձկան մնացած 2 տեսակը, հայկական իժը և այլն։