Գրականություն

Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում

Ազատությունը միշտ եղել է այն արժեքը, որը ժողովուրդներին տալիս է գոյություն ունենալու ուժ։ Հայ պատմությունն ու գրականությունը հաճախ հիշեցնում է, որ առանց ազատության անհնար է պահել ինքնությունը։ Բայց, ինչպե՞ս է այդ գաղափարը արտահայտվել տարբեր դարերում։

Ազատության գաղափարը տարբեր ժամանակներում դարձել է հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու գլխավոր ճանապարհը։ <<Հայկ և Բել>> առասպելում Հայկը չի ուզում հնազանդվել Բելի բռնակալությունը, ինչի պատճառով փախչում է և պայքարում է իր ժողովրդի և պետության ինքնությունը պահպանելու համար։ Այս առասպելը կարծես ցույց է տալիս, որ հայերը և ընդհանրապես մարդիկ, դեռ վաղ ժամանակաշրջաններից պատրաստ են եղել պայքարել և առանձնացվել իրենց ազատության և ինքնության համար։ Նաև հասկանում ենք այն, որ պետությունը ձևավորվում է հենց այդ ազատության մտքից, որովհետև Հայկի հնազանդման դեպքում նա չէր ստեղծի Հայաստանը։ Մի փոքր թեքվենք դեպի գրականություն և մեզ ավելի մոտիկ ժամանակաշրջաններ՝ Միքայել Նալբանդյանի <<Ազատություն>> բանաստեղծությանը։ Այդ բանաստեղծությունը գրվել է 1800-ականներին, որտեղ հայերը կառավարվում էին երկու կայսրությունների կողմից՝ Օսմանյան և Ռուսական։ Բանաստեղծը ասում է, որ նա դեռ մանուկ հասակից ազատություն էր ուզում, նրա ամբողջ կյանքի իմաստը դա է եղել, և նա իմանալով, որ ազատություն կամեցողներին ոչ միշտ է լավ վերջ սպասվում, նա միևնույն է ձգտում էր ազատությանը։

Այսպիսով հասկանում ենք, որ բոլոր ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը ձգտել է ազատությանը, որպեսզի ունենա իր պետությունը։ Ազատությունը և անկախությունը պետության ձևավորման մեջ անբաժանելի մասնիկներից են, քանի որ առանց դրանց չի կարող լինել անկախ երկիր։