Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։ 

Յուրօրինակ, փողկապ, կողք, կանաչազարդ, բարձրասաղարթ , բարձրանալ, հինավուրց, փրփրադեզ, երդվել, ագեվազ, անտարբեր, ապերախտ, ապարդյուն, հազարաբույր, արցունք, դժխեմ, երջանիկ, մերձակա։ 

2. Ճշտել բառերի գրությունը՝ գրելով գծիկով, առանձին կամ կից։ 

հուշարձան-կոթող, լեռնադահուկային, հարավ-արևմուտք, հայ-ռուսական, ձյուն-ձմեռ, մուգ կանաչ, մայրիշխանություն, ռոմանագերմանական, նորարեշցի, առօրյա-խոսակցական, 10-ից, նորանկախ, գողեգող, այրուձի, քաջ առողջություն։ 

3. Հաշվի՛ր տրված բառերի վանկերի քանակը։ 

արահետ-3, անիրական-4, կիսաբաց-3, կոթող-2, մատենադարան-5, երաժիշտ-3, համաշխարհային-5, չարագույժ-3, հյուրասեր-3, մոխրակույտ-3։ 

 4.  Գրի՛ր, թե տրված բառերը կազմությամբ ինչպիսին են։ 

Բքախեղդ, միջնապատ, ոտնաչափ, մազանոթ, ճոճաթոռ, բնավեր, ոսկրախտ, հանքափոր, սևաչյա, անբարետես, նկարազարդ, ալեծուփ։ 

5. Կազմի՛ր տրված բառերի հոգնակի թիվը։

Տանուտեր-տանուտերեր, պատկեր-պատկերներ, հավաք-հավաքներ, միտք-մտքեր, գիրք-գրքեր, ջիղ-ջղեր, գիշեր-գիշերներ, պատճեն-պատճեններ, բեռ-բեռներ, մեկնակետ-մեկնակետեր, մենապար-մենապարեր, հավատարմագիր-հավատարմագրեր, ուղեցույց-ուղեցույցներ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծիր հանգման խնդիրները /ո՞ւմ, ինչի՞ն/։ 

Թեք անձրևը խփում էր պատուհանի ապակիներին։-ապակիներին
Մենք պատրաստ ենք քննության։-քննության
Դու անհոգ նայեցիր ինձ վրա։-ինձ վրա
Նոր տնօրենը սկսել էր ծանոթանալ աշխատակիցների հետ։-աշխատակիցների հետ
Մենք իրար թշնամի չենք։-իրար
Դասարանում ես բոլորի հետ մտերիմ եմ։-բոլորի հետ

7. Տրված պարզ նախադասությունները դարձնել բարդ նախադասություն։ 

Երեկոյի տաք անձրևը ջերմացրեց նրա սիրտը։-Երեկոյան տաք անձրև էր գալիս, որը ջերմացրեց նրա սիրտը։
Քամուց մեզմ ճռնչում էր այգու դռնակը։-Քամուց մեզմ ճռնչում էր դռնակը, որը այգում էր։
Ամառային ձորում իջել էր մեղմ տխրություն։-Ամառային ձորում, որը գտնվում էր հեռավոր գյուղերում, իջել էր մեղմ տխրություն։

8. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ենթական /մեկ գծով/  և ստորգյալը /երկու գծով/։ 

Օդը սառն է։ ենթակա-օդը, ստորոգյալ-սառն է
Ոմանք ինձ հասկանում են։ ենթակա-ոմանք, ստորոգյալ-հասկանում են
Այստեղ ապրել հնարավոր չէ։ 
Այծերը ժայռի ողորկ լանջով քայլում են, դունչը մեկնում մի ծաղկի, որ գլուխը կախել է անդունդի վրա։ ենթակա-այծերը, դունչը, գլուխը, ստորոգյալ-քայլում են, մեկնում, կախել է
Այդ ամենը տևում է ընդամենը մի ակնթարթ։ ենթակա-ամենը, ստորոգյալ-տևում է
Դա լսելով ներկաներից մի քանիսը գունատվեցին։ ենթակա-ներկաներից մի քանիսը, ստորոգյալ- գունատվեցին

9. Ընդգծիր այն նախադասությունները, որտեղ կա փոխաբերություն։  

Կապուտաչյա լիճը լաց էր լինում մշուշոտ քողի տակ, հետո պայծառանում էր, որովհետև մշուշը ցրվում էր, երևում էր արևը և բացվում էր նաև նրա տրամադրությունը։ 

Վաղարշապատը լցված էր սովալլուկ որբերի մեծ խմբով։ 

Ճամփեզրին կարկաչուն առվակն էր հոսում, որ իր կարկաչյունով մի զմայլելի երգ էր մրմնջում։ 

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Սյուների պես երկինք մխրճված ահռելի քերծերի վրա ո՛չ մի ծիլ, ո՛չ մի կանաչ չէր երևում,․․․

ա․ որովհետև ծիլերի դուրս գալու ժամանակը չէր, 
բ․ բայց հեռվից նկատելի էին ապառաժների ծերպերին ապաստան գտած հաղարջի գաճաճ թփերը,
գ․ երևում էր, որ ամեն ինչ վաղուց այրվել է, 
Դ․ պետք էր մի կերպ գտնել ճանապարհը։ 

11. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Տաք երեկոներին մինչև իսկ բացօթյա քնում էի տատիս նվիրած թաղիքի վրա։ 
2. Այդ պատճառով էլ ամբողջ ամառ ես այգում էի անցկացնում, բացի, իհարկե, անձրևոտ օրերից։ 
3. Երբեմն տատս էլ էր քնում այգում․ մի խուրձ խոտ էր բերում, փռում իմ օթևանի մոտ, պառկում ու երկար-բարակ որևէ բան պատմում։ 
4. Ես սիրում եմ մոտ գտնվել բնությանը, իսկ հնարավորության դեպքում փորձում եմ շատ վայելել նրա պարգևած հաճելի անդորրությունը, առինքնող այն ակնթարթները, որոնք հոգիդ լցնում են յուրօրինակ խաղաղությամբ։ 

4, 2, 1, 3

12. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղիր։ 

Ճապոնական գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։
Ճապոնացի գիտնականները տարիներ շարունակ գիտափորձեր են անցկացրել  բույսերի վրա ՝ պարզելու՝ դրանցից որոնք են առավել լավ կլանում փոշին։

Աստղագետ Վ․ Համբարձումյանը իրավմամբ  մեր ժամանակների ամենակարկառուն գիտնականներից էր։ 

13. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Պարզ դարձավ, որ ամբոխը չեն հավատում իրենց առաջնորդին։
Պարզ դարձավ, որ ամբոխը չէր հավատում իր առաջնորդին։  
Այդ ամենը վկայում են, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 
Այդ ամենը վկայում է, որ վերահսկողությունը պատշաճ մակարդակի չի եղել։ 

14. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Միակ ուղևորը որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են կանաչ գոտիով իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը կռթնած իր անբաժան ձեռնափայտին հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր։ 
Դեմուդեմ հուռթի արտերն են կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը՝ կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին։ 
Նրա աչքերին նայելիս թվում էր՝ կապույտ երկնքում աստղեր են առկայծում։ 

15. Առանձնացրո՛ւ հոմանիշ զույգերը։ 

Հարևան, մթնշաղ, հուռթի, մագիլ, քղանցք, կուլա, թառանչ, նիհար, բաժակ, խուրձ, կտրիճ, որմ, ճիրան, արգավանդ, փեշ, դրկից, փարչ, աղջամուղջ, վտիտ, պատ, հառաչ, գավաթ, տրցակ, արի։ 

Հարևան-դրկից

Մթնշաղ-աղջամուղջ

Հուռթի-արգավանդ

Մագիլ-ճիրան

Քղանցք-փեշ

Կուլա-փարչ

Թառանչ-հառաչ

Նիհար-վտիտ

Բաժակ-գավաթ

Խուրձ-տրցակ

Կտրիճ-արի

Պատ-որմ

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին , հետո բռնեց նրա ձեռքից և, խորհրդավոր ժպտալով, մոտեցրեց դռանը։ 

ճգնավոր, խորհուրդ տալ, մոտենալ, նա

Ես չհայտնեցի, որ նա իմ համար էր մտել այդ ողորմելի կերպարանքի մեջ։ 

կերպարանք, մտնել, չհայտնել, ես