Գրականություն

Սուրբծննդյան նամակ

Ընթերցանության նյութ՝

Կարդա՛ ստեղծագործությունը։ 
Դո՛ւրս գրիր կարևոր միտք արտահայտող հատվածները և մեկնաբանի՛ր;

Ստեղծագործությունում մարդը մենակ է օտար երկրում Սուրբ Ծննդյան օրերին։ Մոր նամակը օգնում է նրան հասկանալ, որ մարդը մենակ չէ, եթե սիրում է։ Մայրը բացատրում է, որ իրական սերը անկեղծ է և չի սպասում փոխադարձության։ Սերը մարդուն տալիս է խաղաղություն և կյանքի իմաստ։ Տեքստի գաղափարն այն է, որ սերն ու հավատը հաղթահարում են մենակությունը։

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Գրականություն

1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն; Հայոց լեզու և Գրականություն

Ես այս կիսամյակի ընթացքում ունեցել եմ մեծ առաջընթաց, քանի որ սկսել եմ իմ մտքերը ավելի գրագետ շարադրել քան անցած կիսամյակ: Նաև քերականական առաջադրանքները շատ ավելի լավ են ստացվում իմ մոտ։ Այս կիսամյակի ընթացքում իմ նախագիծը ունեցել է ստեղծագործական բնույթ: Ես շարադրել եմ իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ: Այս նախագիծը համարում եմ հաջողված, քանի որ հենց այս նախագծի օգնությամբ եմ սովորել իմ մտքերը ավելի գեղեցիկ և գրագետ շարադրել: Իմ այս կիսամյակի ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը <<Վիկոնտ դը Բրաժելոն, կամ Տասը տարի անց>>-ն է, քանի որ ինձ շատ հետաքրքիր էր կարդալ այդ հրացանակիրների և նրանցից մեկի որդու արկածները։

Հայոց լեզու, Հաշվետվություններ, Ուսումնական նախագիծ

Անհատական նախագծի 1-ին ուս․ շրջանի հաշվետվություն

1-ին ուս․ շրջանի ընթացքում իմ անհատական և ուսումնական նախագիծն էր ստեղծագործական աշխատանքները։ Ես շարադրում էի իմ մտքերը տարբեր թեմաների շուրջ։ Այս նախագծի օգնությամբ զարգացրել եմ իմ վերլուծական և գրագետ գրելու հմտությունները: Ես գոհ եմ իմ աշխատանքից և իմ կարծիքով հետաքրքիր է ստացվել:

Նախագիծը կարող եք տեսնել այստեղ՝ Ստեղծագործական աշխատանքներ

Արդյունքներ՝

Հրաշք կարելի է գործել սեփական ձեռքերով

Ի՞նչ կենդանուն կուզեի նմանվել և ինչո՞ւ

Ի՞նչ հոտ և համ ունեն բառերը

Ինչո՞ւ շունը կատվին չի սիրում

Ինչի՞ համար են աչքերը

Ինչո՞ւ չի կարելի թռչունների բույնը քանդել

Տերևի ճանապարհորդությունը

Ե՞րբ եմ ես ամենից շատ ծիծաղում

Ինչպես եմ ես վերաբերվում գիրք կարդալուն

Ֆիզիկա 9

Խնդիրներ

Խնդիր 1.  2 Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

U1=U2=Un=2Վ U=U1+U2+……+Un
U=100Վ n=U/U1=100Վ/=50
————
n=?

Խնդիր 2. 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ: Nk 9-5-2-8.jpg

Խնդիր 3.

Շղթայի AB տեղամասի ընդհանուր դիմադրությունը 10 Օմ է : Որոշել R3 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ’ R2= 5 Օմ: Որքան է հոսանքի ուժը  AB տեղամասում, եթե վոլտաչափի ցուցմունքը 6Վ է:

R=10 Օմ R=R1+R2+R3, R3=R-(R1+R2)=10-7=3Օմ
R1= 2 Օմ I=U/R=6Վ/10 Օմ=0,6 Ա
R2= 5 Օմ
U=
———
R3-?
I-?

Խնդիր 4. Նկարում պատկերված շղթայում ամպերաչփը ցույց է տալիս 1,5 Ա, իսկ վոլտաչափը՝ 12 Վ:  Որոշել R2 հաղորդչի դիմադրությունը, եթե R1= 2 Օմ է:

Խնդիր 5. Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

Խնդիր 6. Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

Խնդիր 7.  Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է:

Գրականություն, Էսսե

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

Հատված պատմության դասագրքից։ 

Գրե՛ք էսսե և վերնագրե՛ք։ 

Որպես անհատ՝ կինը ի՞նչ դեր կարող է ունենալ տարբեր ժամանակներում  ազատության, ազգային ինքնության և պետականության պահպանման համար մղվող պայքարում։

Ինչպես գիտենք, պատերազմում կռվում են տղամարդիկ, բայց արդյոք պատերազմին մասնակցում են միայն նրանք՝ ոչ։ Կանայք նույնպես մեծ դեր ունեն, գուցեև նրանք մարտին չեն մասնակցում։ Դա երևացել է պատմություններից, որտեղ թագուհիները կամ առաջնորդուհիներն են վարել պատերազմը։ Կանայք նաև օգնում են հոգեպես՝ իրենց ամուսիններին, որդիներին կամ եղբայրներին մինչև պատերազմ գնալը շորեր են կարում, հոգեպես աջակցում են, սնունդ են տալիս և այլն։

Կանայք մեծ դեր ունեն պատերազմի մեջ։ Սա ասելով, ես նկատի ունեմ, որ առանձ կանանց, որոնք մարտից դուրս են, տղամարդկանց ավելի դժվար կլիներ կռվել մարտի ներսում։

Այսքանը պարզ երևում է Միքայել Նալբանդյանի <<Իտալացի աղջկա երգը>> բալլադում։ Այդ բալլադում, իտալացի աղջիկը աջակցում է իր եղբորը, որը պետք է գնա պատերազմի։ Նա շորեր և Իտալիայի դրոշն է կարում, իսկ եղբոր գնալուց առաջ նրան սփոփիչ խոսքեր է ասում, և այդքանից հետո, եղբայրը ավելի վստահ և ավելի պատրաստ գնում է պատերազմի։ Առանձ այդ քրոջ, իտալացի տղան առանձ դրոշ, ավելի անվստահ և ավելի վատ շորերով կգնար պատերազմի։ Կարծես թե դա մեծ նշանակություն չունի, և տղամարդիկ առանձ այդքանի էլ նույն ձև կգնան պատերազմի, բայց ոչ, այդ վստահությունը, որը տալիս է քո քույրը կամ քո մայրը, չի կարող քեզ վրա չազդել և չոգնել քեզ։ Ահա ինչու Նալբանդյանը ասում, որ հայ կանայք պետք է նույն ձև աջակցեն իր տղամարդկանց, և Իտալիյան չի համարվի թույլ և վատ երկիր մինչև նա ունի այսպիսի կանայք։

Պատմական հատվածում էլ է երևում կնոջ դերը պատերազմում, բայց արդեն ոչ թե որպես քույր կամ մայր, այլ որպես թագուհի։ Արշակ 2-ի կինը, Փառանձեմը, որը դարձել էր Մեծ Հայքի թագուհին Արշակ 2-ի ձեռբակալումից հետո։ Նա ոչ միայն պաշտպանել է Մեծ Հայքը իր կյանքի գնով, այլ նաև դաստիարակել է մեկ այլ թագավորի՝ Պապին։ Փառանձեմը նաև շատ խելացի էր, որը նույնպես նրան օգնեց Մեծ Հայքը պաշտպանելու համար։

Այսքանը մեկնաբանելու համար կուզենամ ասել, որ կինը գուցեև չի մասնակցում մարտին, բայց նա մեծ դեր ունի մարտի միջի իրականացվող իրադարցությունների մեջ, քանի որ այդ զինվորներին դաստիարակել է կին, նրանց աջակցել և օգնել է կին։ Առանց կնոջ տղամարդկանց համար դժվար կլիներ մարտերին մասնակցելու։

Ամփոփելով կասեմ, որ կինը մեծ դեր ունի պատերազմների մեջ, չնայած նրան, որ նրանք նույնիսկ ոտք չեն դնում մարտի դաշտ։ Նրանք օգնում են տղամարդկանց, ինչից նրանք ավելի լավ են կռվում մարտի մեջ։

Գրականություն

Իտալացի աղջկա երգը

Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

1. Բացատրի՛ր բառերը՝ քեն, ոխ, յուր, գանչում է, նորան, սորա։

Քեն — վրեժ

ոխ — վրեժ

յուր — իր

գանչել — գոչել

նորան — նրան

սորա — սրա

2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ 

Հեղինակը ուզում է ասել, որ հայրենիքի համար պետք է պայքարեն բոլորը՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Ամպայման չի ձեռքդ զենք վերցնել կամ զոհվել, մարտից դուրս աջակցելը հերիք է։

3. Գրի՛ր կարծիքդ այս տողերի վերաբերյալ՝

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»

Այս տողերը ասում են, որ կյանքը մի հատ է և մահանալու ամենալավ ձևը քո ազգի համար զոհվելն է։

Գրականություն

Պնդումներ

Կարդա՛ ստեղծագործությունները և դրանց արտահայտած գաղափարների շուրջ ձևակերպի՛ր պնդումներ։ 

Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը։ Չինական առակ

Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ, որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:

Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում հավաքված է ժողովրդի բազմությունը:

Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

Ագահ մարդը նման է վիշապին։

Կրիան ու կարիճը

Մի անգամ կարիճը խնդրեց կրիային անցկացնել իրեն գետը։Կրիան մերժեց, բայց կարիճը աղաչեց նրան։
-Լավ , -համաձայնեց կրիան,- միայն խոսք տուր, որ ինձ չես խայթի։
Կարիճը խոսք տվեց։ Այդ ժամանակ կրիան դրեց նրան իր մեջքին և սկսեց լողալ։
Կարիճը ամբողջ ճանապարհին խաղաղ նստած էր, բայց երբ մոտեցան ափին, նա կրիային խայթեց։
-Ինչպե՞ս չես ամաչում, կարի՛ճ․ չէ՞ որ դու ինձ խոստացել էիր,- բղավեց կրիան։
-Հետո՞ ինչ,- սառնասրտորեն ասաց կարիճը կրիային,-  ասա ինձ՝ ինչու՞  համաձայեցիր ինձ գետն անցկացնել՝ իմանալով իմ բնավորությունը։
— Ես միշտ օգնում եմ յուրաքանչյուրին․ դա է իմ բնույթը,- ասաց կրիան։
— Ի՛մ ընկեր,- պատասխանեց կարիճը, — քո բնույթը բոլորին օգնելն է , իսկ իմը՝ խայթելը։ Իսկ ինչո՞ւես քո բնույթը ներկայացնում մեծ բարություն, իսկ իմը՝ ստորություն։

Բարի գործ անելուց առաջ պետք է մտածես, արդյո՞ք դու վնաս չես ստանա այդ գործից։

Աշխարհը և մենք

Շատ վաղուց մի արքա կառուցեց պալատ, որի բոլոր պատերը, հատակը և առաստաղը հայելուց էին: Այնպես պատահեց, որ  պալատ մտավ մի շուն:  Իր շուրջը նայելով՝ նա տեսավ բազմաթիվ շներ: Լինելով շատ խելացի և զգուշավոր՝ համենայն դեպս ատամ ցույց տվեց, որպեսզի իրեն պաշտպանի այդ միլիոնավոր շներից և վախեցնի նրանց: Ի պատասխան նրան՝ բոլոր շները անմիջապես իրենք էլ ատամ ցույց տվեցին: Շունը կամացուկ հաչեց: Մյուսները սպառնալիքով պատասխանեցին նրան (պալատում արձագանք կար): Հիմա շունը հաստատ համոզված էր, որ իր կյանքը վտանգված է, և սկսեց բարձր հաչել: Սակայն երբ նա հաչում էր, հայելիների միջի շները նրան պատասխանում էին հուսահատ հաչոցով: Եվ որքան շատ էր նա հաչում, այնքան բարձր էին նրանք պատասխանում, ինչպես թվում էր խեղճ շանը: Առավոտյան շանը գտան սատկած: Սակայն նա պալատում միայնակ էր եղել: Ոչ ոք չէր կռվել նրա հետ, որովհետև պալատը դատարկ էր: Ուղղակի նա տեսել էր ինքն իրեն բազմաթիվ հայելիների մեջ և վախեցել: Եվ երբ նա սկսել էր կռվել, հայելիների միջի արտացոլանքները պայքարի մեջ էին մտել: Նա սատկել էր իր միլիոնավոր սեփական  արտացոլանքների հետ պայքարում:

Ինքդ քո հետ պայքարելիս կարող ես պարտվել։

Երկրաչափություն 9

Երկրաչափություն դասարանական 15․12․2025

Տեսություն՝

Սինուսների թեորեմ

Դիտարկենք կամայական եռանկյուն ABC՝
որտեղ

  • a=BC՝ կողմը հակառակ A անկյանը
  • b=AC՝ կողմը հակառակ B անկյանը
  • c=AB՝ կողմը հակառակ C անկյանը

Սինուսների թեորեմի ձևակերպում

Եռանկյան կողմերի երկարությունների և դրանց հակառակ անկյունների սինուսների հարաբերությունները հավասար են.asinA=bsinB=csinC

Այս ընդհանուր արժեքը հավասար է եռանկյան արտագծած շրջանագծի տրամագծին։


Երբ է կիրառվում սինուսների թեորեմը

Սինուսների թեորեմը կիրառվում է, երբ եռանկյան մեջ՝

  • հայտնի է երկու անկյուն և մեկ կողմ, կամ
  • հայտնի է մեկ անկյուն և նրան հակառակ կողմը,
    և անհրաժեշտ է գտնել մնացած կողմերը կամ անկյունները։

Կարևոր նկատառումներ

  • Սինուսների թեորեմը գործում է ցանկացած եռանկյան համար (սուրանկյուն, բութանկյուն, ուղանկյուն)։
  • Կողմը միշտ համեմատվում է իր հակառակ անկյան սինուսի հետ։
  • Եթե տվյալ անկյունը բութ է (>90), ապա նրա սինուսը մնում է դրական։

Հատուկ դեպք՝ ուղանկյուն եռանկյուն

Եթե եռանկյունը ուղանկյուն է և, օրինակ,
C=90, ապաsinC=sin90=1

Այս դեպքում սինուսների թեորեմից ստանում ենք՝c1=asinA=bsinB

որտեղ c ներքնաձիգն է։

Դասարանական առաջադրանքներ՝ 198;200;202;204;206

V2/sin45o=1/sina
2=1/sina
sina=1/2
sina=30o

BC/sin60o=2r
BC/V3/2=2r
BC=5V3

<A=<C=180-120/2=30
AB/sinc=2r
AB/0,5=2r
2AB=2r
AB=r

AB/B1C1=k

AB:sinc/A1B1:sinc1=k
2r/2r1=k
r/r=1k