День: 27 ноября 2025
Էսսե
1. Կարդա՛ Միքայել Նալբանդյանի ,,Ազատություն,, բանստեղծությունը։
2. Բացատրի՛ր բառերը՝
հաճեցավ-ցանկացավ
հողանյութ-հողից պատրաստված
պարգևել-շնորհել
նորանից-նրանից
բազուկ-թևի վերևի մաս
բերկրեցան-հաճույք ստացան
դավ-չարամիտ արարք
3. Ներկայացրո՛ւ և բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։
Բանաստեղծության հերոսը ազատություն սիրող մարդ էր, որը ազատություն սիրում էր դեռ մանուկ հասակից։ Նրա այդ ազատության հանդեպ սերը այնքան մեծ էր, որ իմանալով, թե աշխարհում ազատություն սիրողների համար ինչ փորձություններ էին սպասում, միևնույն է նա ազատությանն էր ձգտում։
4. Ազատության գաղափարը 21-րդ դարում։ Արտահայտի՛ր մտքերդ։
Ինձ թվում է 21-րդ դարում ազատության գաղափարը համեմատ այլ դարաշրջանների ավելի շատ է քննարկվում և ավելի շատ ենք տեսնում։ Հիմա մարդիկ ունեն ազատ խոսքի իրավունք, նրան կարող են ասել և անել ինչ կցանկանան օրենքների սահմանում։ Ուրիշ դարաշրջաններում այդպես չէր, չէիր կարող ասել և անել ինչ ուզում ես։
1. Կարդա՛ ,,Հայկ և Բել,, առասպելը։
2. Բնութագրի՛ր Հայկին։
3. Համեմատի՛ր Հայկի և Բելի կերպարները՝ որպես ,,ազատության,, և ,,տիրապետության,, խորհրդանիշներ։
Հայկը սիրում էր ազատություն, և դրա համար նա հեռացավ Բելի տիրապետության տակից: Իսկ Բելը սիրում էր իշխանություն, և չհանդուրժեց Հայկի հեռանալը իր երկրից և որոշեց պատժել նրան:
4. Ներկայացրո՛ւ այս առասպելի նշանակությունը՝ հայ իքնության ձևավորման գործընթացում՝ քո մեկնաբանություններով։
Ըստ այս առասպելի, մենք Հայկի հետևորդներն ենք, և նրա նման սիրում ենք լինել ազատ և ինքնիշխան: Առասպելը մեր մեջ դաստիարակում է քաջություն, ազատասիրություն, համարձակություն և նվիրում:
5. Պատկերացրո՛ւ առասպելում նշված ճակատամարտի մասնակից ես, գրի՛ր նամակ ճակատամարտից առաջ կամ հետո՝ ներկայացնելով քո մտորումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Ես Հայկին վստահում եմ, քանի որ նա, ինչպես ես ուզում եմ ազատ երկիր, որտեղ չկա Բելը, և դրա համար ես կպայքարեմ Հայկի հետ, որպեսզի իմ որդիները և որդիներիս որդիները ապրեին անկախ և ազատ։
Հատված պատմության դասագրքից՝ այստեղ։
Գրե՛ք էսսե։ Վերնագիր՝ Ազատության գաղափարը՝ որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում
Համադրելով գրականության և պատմության տեքստերը՝ մեկնաբանի՛ր ազատության գաղափարը` որպես ազգային ինքնության պահպանման ուղենիշ տարբեր ժամանակաշրջաններում։