Աշխարհագրություն

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

ՀՀ հողային ծածկույթը, բուսականությունը և կենդանական աշխարհը

Սովորել դաս՝ & 17, էջ 51-55։

օգտագործվող քարտեզ

Դասը ամփոփել հետևյալ հարցերի օգնությամբ՝

Ինչպիսի՞ հողեր կան Հայսատանում։

Կիսաանապատային գորշ հողեր, լեռնաշականակագույն հողեր, լեռնային սևահողեր, լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը, մարգագետնատափաստանային հողեր, լեռնամարգագետնային հողեր։

Նկարագրե՛լ կիսաանապատային հողերը։

Կիսաանապատային հողերը տարածված են Արարատյան դաշտի ամենաչոր շրջաններում։ Դրանք քիչ հումուս ունեն, աղակալված են և քիչ բերրի։ Այս հողերում աճում է սակավ, հիմնականում աղասեր բուսականություն։

Նկարագրե՛լ ամենատարածված հողատեսակը։

Լեռնային սևահողերը Հայաստանում ամենատարածված հողերից են և մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։ Դրանք տարածված են 1300–2400 մ բարձրություններում, հատկապես հրաբխային սարավանդներում։ Սևահողերն ունեն խիտ կառուցվածք, հարուստ են հումուսով, և նրանց բերրի շերտը հասնում է մոտ 75 սմ-ի։

Ինչպիսի՞ էնդեմիկ բուսատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում կա մոտ 120 էնդեմիկ բուսատեսակ։ Դրանց օրինակներն են՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, ոշինդր հայկական, Հայաստանի արմատ (տորոն), զանգեզուրի սզնի, արաքսյան կաղնի և շատ ուրիշներ։

Ինչպիսի՞ էնդեմիկ կենդանատեսակներ գիտեք Հայաստանում։

Հայաստանում կան կենդանիներ, որոնք հատուկ են միայն հայկական լեռնաշխարհին։ Դրանք են՝ հայկական վայրի ոչխար (մուֆլոն), բեզոարյան այծ, կովկասյան ընձառյուծը, հայկական եղջերավոր օձ և որոշ հազվագյուտ այլ տեսակներ։

Հիմնականում ՀՀ անտառները ինչպիսի՞ նշանակություն ունեն։

Հայաստանի անտառները հիմնականում էկոլոգիական նշանակություն ունեն։ Դրանք պահպանում են հողը, կարգավորում են ջրի ռեժիմը, նպաստում են խոնավության ու կլիմայի կայունությանը։

Ի՞նչ կներկայացնեք ֆրիգանոիդ բուսականության մասին։

Ֆրիգանոիդ (լեռնային չորասեր) բուսականությունը տարածված է քարքարոտ լեռնային հողերում՝ հատկապես Ուրցի, Երանոսի, Վայքի լեռներում։ Այստեղ աճում են չորադիմացկուն փշոտ ու ցածրահասակ թփեր՝ մասրենի, տարբեր ցածրաճ բույսեր, ինչպես նաև դեղատու և եթերայուղատու տեսակներ։ Այս գոտուն բնորոշ են բեզոարյան այծը և մուֆլոնը։

Նկարագրե՛լ անապատային և կիսանապատային գոտին։

Անապատային և կիսանապատային գոտին գտնվում է Արարատյան դաշտավայրի ստորին մասերում։ Այստեղ բուսականությունը ներկայացված է փոքր կղզյակներով՝ աղուտներում և ավազուտներում։ Տարածված են օշինդրը, հազարատերևուկը, վաղ ծաղկող էֆեմերները։ Կենդանիներից հանդիպում են աղվես, ակիս, համստեր, ինչպես նաև թունավոր օձեր՝ գյուրզա, և միջատներ՝ կարիճներ։

Հանրահաշիվ 9

Հանրահաշիվ դասարանական 20․11․2025

ա․(x+5)(x+3)>_0
x^2+3x+5x+15>_0
x^2+8x+15>_0
b=8, c=15

բ․(x-2)(x-7)>_0
x^2-7x-2x+14>_0
x^2-9x+14>_0
b=-9, c=14

ա․(x+2.3)(x-4)>_0
x^2-4x+2.3x-9.2>_0
x^2-1.7x-9.2>_0
Պատ․՝ Դրական է։

ա․(x-5)(x-8)>0
x=5
x=8
[5, 8]

ա․D=49
x1=0
x2=-7
(− ∞,​− 7) ∪ (0,​+ ∞)

գ․x^2-7x<_0
D=49
x1=7
x2=0
[ 0, 7 ]

ե․x>-✓48, x<

Քիմիա

(Քիմիա 9) Նոյեմբերի 17-21

Թեմա- Ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցմածքը։

Էջ՝ 28-31

Տարրի քիմիական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային թաղանթի վերջին, որոշ դեպքերում նաև նախավերջին էլեկտրոնային շերտերի էլեկտրոներով: Նշված էլեկտրոնային շերտերը հաճախ անվանում են վալենտային շերտեր:

Տարրերի ատոմներում էլեկտրոնները լրացվում են ըստ հետևյալ սկզբունքների.

*Նվազագույն էներգիայի սկզբունք (Կլեչկովսկու կանոն):

KVM1.jpg

Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:

Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:

Ըստ որի էլեկտրոնային թաղանթում էլեկտրոնները լրացվում են ըստ n+ℓ գումարի աճի, ընդ որում որոշիչ է գլխավոր քվանտային թվի արժեքը:

Էլեկտրոնը նախ զբաղեցնում է ամենացածր էներգիական ենթամակարդակը՝ 1s(n=1,ℓ=0;n+ℓ=1+0=1), ապա՝ 2s,2p,3s,3p,4s,3d,4p և այլն, ինչպես բերված է նկարում:

Պաուլիի արգելման սկզբունք:

Wolfgang_Pauli.jpg

Ըստ որի ատոմում չեն կարող լինել չորս քվանտային թվերի նույն արժեքներն ունեցող երկու էլեկտրոն կամ նույն քվանտային բջիջում կարող են գտնվել ամենաշատը երկու էլեկտրոն՝ հակառակ սպիններով:

Հաջորդ նկարում բերված է երրորդ պարբերության որոշ տարրերի ատոմներում էլեկտրոնների բաշխումն ըստ էներգիական մակարդակների, ենթամակարդակների, ապա ըստ օրբիտալների (քվանտային բջիջների):

m3570459d.png

3p ենթամակարդակի լրացումից հետո, ըստ նվազագույն էներգիայի սկզբունքի, լրացվում է 4s ենթամակարդակը (կալիում, կալցիում), ապա՝ 3d-ն (սկանդիումից ցինկ):

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է էլեկտրոնային թաղանթը։

Այն մակարդակները, որտեղ էլէկտրոններն են գտնվում։

2.Քանի՞ էլեկտրոն կարող է տեղավորվել n-րդ էներգետիկ մակարդակում։

Առաջին մակարդակ(S)-2
Երկրորդ մակարդակ(P)-8
Երրորդ մակարդակ(D)-3^2*2=18
Չորրորդ մակարդակ(F)-4^2*2=32

3.Քանի՞ ենթամակարդակ կա 3-րդ էներգետիկ մակարդակում։

Երեք հատ։ s, p, d

4.Ի՞նչ կարգով են լցվում էլեկտրոնները էներգետիկ մակարդակները ։

5.Ինչո՞վ են տարբերվում s, p, d, f ենթամակարդակները։

Իրենց օրբիտալների և էլեկտրոնների քանակով։

6.Գրեք հետևյալ տարրերի էլեկտրոնային կառուցվածքը․

a) Na (Z=11)

b) S (Z=16)

c) Ca (Z=20)

7.Որոշել՝ ո՞ր էներգետիկ մակարդակում է գտնվում տարրի վալենտային էլեկտրոնը․

a) Cl (Z=17)

b) Mg (Z=12)

8.Ինչ է նշանակում sp³ հիբրիդացում, և ինչ կառուցվածք է առաջացնում։

9.Ինչու՞ d-էլեկտրոնները լցվում են 4s ենթամակարդակից ուշ։

10.Ինչ է Պաուլիի արգելման բնութագիրը։

Գրականություն

Անհաղթ Խալիֆան

Կարդա՛ Իսահակյանի ,,Անհաղթ խալիֆան,, ստեղծագործությունը։ 

1. Ինչպե՞ս էր Խալիֆան  վերաբերվում իշխանությանը։

Խալիֆան անլուրջ էր վերաբերվում, քանի որ նա չէր ուզում պատերազմել և չէր հավատում, որ ինչ-որ մեկը կարող է հարձակվի իր տերության վրա։

2.  Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր խալիֆան համոզված, որ երաժշտությունը պաշտպանում է իր պետությունը։

Իմ կարծիքով խալիֆաին թվում էր, որ լավ տրամադրություnն ու ոգին, որը ստեղծում էր երաժշտությունը կարող է պաշտպանել իր պետությունը:

3. Ինչպե՞ս է արտացոլվում իրատեսությունն ու երազախաբությունը ստեղծագործության մեջ։

Նա այդքան էլ իրատես չէր և չէր հասկանում, որ իր մտածած միտքը չի աշխատել և, որ արդեն ներխուժել են իր երկիր։

4.Կարելի՞ է խալիֆային համարել դրական կերպար, թե ոչ։ Ինչո՞ւ։ 

Ըստ տեքստի խալիֆան դրական կերպար էր, բայց ես նրան համարում եմ վատը, քանի որ նա չպպաշտպանեց իր պետությունը:

5. Կարծիք հայտնիր խալիֆայի այս հրամանի վերաբերյալ՝ -Թո՛ղ ապրի ամեն մարդ, ինչպես ուզում է, միայն թե թողնի, որ ուրիշն էլ ապրի։ Արդյո՞ք հնարավոր է խաղաղ համակեցություն։ 

Այս տողերով խալիֆան ուզում էր ասել, որ ամեն մարդ ապրի իր ուզած ձևով և անի այն ինչ ուզում է, միայն ապրի խաղաղ և թողնի, որ ուրիշներն էլ այդպես ապրեն: Ինձ թվում է, որ հնարավոր է հասնել խաղաղ համակեցության:

6. Ըստ ձեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։ 

Իմ կարծիքով հեղինակի ասելիքը այն է, որ պետք է լինել միքիչ ռեալիստ, քանի որ խալիֆան ուզում էր ստեղծել երազանքի պետությունը, որտեղ կա կյանք, երաժշտություն և չկան խիստ օրենքներ, բայց վերջում թշնամին համարյա գրավեց ողջ պետությունը։

7. Մեկնաբանե՛ք այս տողը՝ -Նվագեցե՛ք, մի՛ դադարեք. երբ դուք դադարեք, այն ժամանակ է, որ կնվաճվի իմ պետությունը… 

Նա հետևյալ տողով ուզում էր ասել, որ երբ հասկանաք, որ կռվի մեջ եք և պարտվում էք, այդ ժամանակ դուք կպարտվեք։

8. Ըստ ստեղծագործության գրի՛ր էսսե վերնագրերից մեկով՝

  • Երբ արվեստը դառնում է փախուստ, 
  • Հաղթանակի և պարտության սահմանները, 
  • Արվեստն ընդդեմ պատերազմի,
  • Գեղեցկության պաշտպանմունքը՝ պետության կործանման պատճառ։