Լրացուցիչ/տնային աշխատանք
17.11-21.11.2025
- Առանձնացրո՛ւ դիմավոր և անդեմ ձևերով գրված բառերը։
Գրած, երգող, երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, մտածել, հուզվելիս, երգում էինք, խաղա, վերցրո՛ւ, ընտրել, հասած, լողացող, վերցրել էինք։
Դիմավոր-երազում եմ, եղել է, համբերենք, կխոսեմ, երգում էինք, վերցրո՛ւ, վերցրել էինք։
Անդեմ-գրած, երգող, մտածել, հուզվելիս, խաղա, ընտրել, հասած, լողացող։
- Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ դերբայն է։
Պարտված-հարակատար
Խմել-անորոշ
քանդակել-անորոշ
գրելու-անորոշ դերբայի սեռական հոլով
կռվող-ենթակայական
հաղթող-ենթակայական
մտածող-ենթակայական
ընտրող-ենթակայական
աղացած-հարակատար
քնած-հարակատար
թափված-հարակատար
կարդալիս-համակատար
աշխատելիս-համակատար
վազելիս-համակատար
- Գրել բայը խոնարհիր անկատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։
Անկատար ներկա-գրում եմ
Անկատար անցյալ-գրում էի
- Գրի՛ր և թվարկի՛ր բայի եղանակները։
Սահմանական, ըղձական, ենթադրական, հրամայական և հարկադրական։
- Մտածել բայը խոնարհի՛ր վաղակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։
Վաղակատար ներկա-մտածել եմ
Վաղակատար անցյալ-մտածել էի
- Նստել բայը խոնարհի՛ր ապակատար ներկա և անցյալ ժամանակաձևերով։
Ապակատար ներկա-նստելու եմ
Ապակատար անցյալ-նստելու էի
- Գրեցի, գրեցիր, գրեց ․ ո՞ր ժամանակաձևով է խոնարհված բառը, ինքդ կազմի՛ր տվյալ բայի հոգնակի թիվը։
Անցյալ կատարյալ։
Գրեցինք
- Տրված բայերը դարձրո՛ւ ենթադրական և հարկադրական եղանակով։ Ի՞նչ փոխեցիր։
Գրեմ , գրես, գրի, գրենք, գրեք, գրեն։
Ենթադրական-կգրեմ, կգրես, կգրի, կգրենք, կգրեք, կգրեն
Հարկադրական-պիտի գրեմ, պիտի գրես, պիտի գրի, պիտի գրենք, պիտի գրեք, պիտի գրեն
Կարդայի, կարդայիր, կարդար, կարդայինք, կարդայիք, կարդային։
Ենթադրական-կկարդայի, կկարդայիր, կկարդար, կկարդայինք, կկարդայիք, կկարդային
Հարկադրական-պիտի կարդայի, պիտի կարդայիր, պիտի կարդար, պիտի կարդայինք, պիտի կարդայիք, պիտի կարդային
- Կազմի՛ր տրված բայերի հրամայական եղանակը՝ նշելով այս եղանակի առանձնահատկությունները։
Մտածել-մտածի՛ր, խոսել-խոսի՛ր, վազել-վազի՛ր, կարդալ-կարդա՛, գրել-գրի՛ր, նստել-նստի՛ր, երգել-երգի՛ր, մաքրել-մաքրի՛ր, զգուշանալ-զգուշացի՛ր։
Այս եղանակի առանձնահատկությունը այն է, որ բառի վերջին ձայնավորից հետո պետք է գրենք շեշտ։
- Կազմի՛ր ուտել բայի հարակատար դերբայը։
Կերած
Սովորի՛ր անկանոն բայերը՝ ասել, ուտել, զարկել, բացել, բերել, գալ, լալ, տալ, անել, դնել, տանել, առնել, ելնել, տեսնել, թողնել, լինել,
Անկանոն և պակասավոր բայեր՝ դառնալ, վեր կենալ, լվանալ, լվալ, հուսալ, ցանկալ, կենալ, եմ, գիտեմ, ունեմ, արժեմ, կամ։



