Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
/բլոգային աշխատանք/․
Հոդված 26.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Այս հոդվածում խոսվում է կրթության իրավունքնրեի մասին։ Ամեն մարդ ունի կրթության իրավունք, և տարրական կրթությունը պարտադիր ու անվճար է։ Մասնագիտական և բարձրագույն կրթությունը պետք է լինի հասանելի բոլորին՝ ըստ ունակությունների։ Կրթությունը պետք է զարգացնի անհատը, նպաստի հանդուրժողականությանը ու ժողովուրդների միջև բարեկամությանը։ Ծնողները առաջնահերթ իրավունք ունեն ընտրելու երեխաների կրթության ձևը։
Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:
Ամեն մարդ կարող է մասնակցել մշակութային կյանքին, վայելել արվեստը և օգտվել գիտության նվաճումներից։ Ամեն մարդը իրավունք ունի իր ստեղծագործության բարոյական ու նյութական շահերի պաշտպանությանը։



