Գրականություն

Երկու արվեստագետ

Ա․ Իսահակյան ,,Երկու արվեստագետ,,

Երկու քանդակագործներն էլ ուզում էին ստեղծել կատարյալ գեղեցկություն, բայց նրանց մոտեցումները տարբեր էին։ Առաջինն աշխատում էր լրջորեն ու տառապանքով՝ գիշեր ու ցերեկ քանդակելով, մինչև իր հոգու գեղեցկությունը ամբողջությամբ արտահայտեց։ Նա գոհ էր իր աշխատանքից և հավատում էր, որ հասել է կատարելության։
Երկրորդը ստեղծում էր ուրախ ու թեթև՝ երգով ու խաղով։ Բայց երբ ավարտեց, նա չբավարարվեց․ զգաց, որ իր արձանը միայն մի փոքր մասն է այն գեղեցկության, որ իր մեջ էր։ Չնայած, որ ամբոխը ավելի շատ հավանեց իր աշխատանքը, նա բավարարություն չստացավ, քանի որ նա կարծում էր, որ նա կարող է ավելին։