Լրացուցիչ/տնային աշխատանք
03-07.11.2025
Բայ
- Ընդգծե՛ք բայերը։
Թնդալ, բղավել, ծամթել, լոգանք, կորանք, փշրանք, անցավ, ընկավ, հարավ, խորհեմ, խոհեմ, գդալ, կարդալիս, բազմեն, բազեն։
- Ընդգծե՛ք հարադիր բայերը։
Ցույց տալ, փոսն ընկնել, թույլ տալ, լաց լինել, ճաշ տալ, դասի գալ, պար գալ, շուռ գալ, փողոց ելնել, խելոք լինել։
- Ընդգծե՛ք պատճառական ածանց ունեցող բայերը։
Հարցնել, ծլեցնել, թռցնել, հեծնել, խմեցնել, իջեցնել, անցնել, զբոսնել,
- Ընդգծե՛ք բազմապատկական բայերը։
Ժպտալ, գոռգոռալ, փայլփլել, ողողել, շողշողալ, փշրտել, երգել, նեղսրտել, պատառոտել, կողոպտել, կապոտել։
- Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։
Նա ինձ շատ նրբորեն /զգալ, զգացնել / տվեց, որ ես սխալ եմ։
Այս գինին քանի տարի է /հենցրած, հնացրած/։
Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի /փախչի, փախնի/։
Մայրս փոքր ժամանակ ինձ միշտ /քնացնում, քնեցնում/ էր օրորոցայիններով։
- Կրավորական կառույցով նախադասությունները դարձնել ներգործական։
Պատուհանը քամուց բացվեց։-Քամին բացեց պատուհանը։
Դպրոցականներին նոր դասագրքեր բաժանվեցին։-Նոր դասագրքերը բաժանեցին դպրոցականներին։
Այդ սափորը սեղանին դրվել էր մորս կողմից։-Մայրս է այդ սափորը դրել սեղանին
Ոստիկանության կողմից Գևորգը հրավիրվեց ոստիկանություն։-Ոստիկանությունը հրավիրեց Գևորգին։
Բաժակը ջարդվեց Անուշի կողմից։-Անուշը բաժակը ջարդեց։
- Փակագծերում տրված բառերից ընտրել նախադասությանը համապատասխանողը։
Մենք հակընդդեմ հայց ենք տվել, որ մեզ նույնպես /տուժած ․տուժված/ կողմ ճանաչեն։
Ձեռքերս ցրտից /ճաքճքել, ճաքճքվել / են։
Աստիճանով իջնելիս միշտ ձողից /բռնիր, բռնվիր/ , որ չսայթաքես։
Քանի օր է, չեն կարողանում մեր թղթակցի հետ /կապվել, կապնվել/։
Դասարանի տղաների հետ այսօր նորից /վիճվել, վիճել/ եմ։
- Ընդգծե՛ք բայի անդեմ ձևերը։
ողբալ, ծավալ, ձնհալ, հոգալ, կչկչալ, կորած, կասկած, հարբած, փռթկալ, տարած։
- Առանձնացրե՛ք անդեմ ձևերը և գրե՛ք, թե որ դերբայն է։
Երգող-ենթակայական, գրկած-հարակատար, բազմած-հարակատար, կռվելիս-համակատար, լրագրող, խմած-հարակատար, խորոված, ծաղկող-ենթակայական, փոքրացող-ենթակայական, հազալիս-համակատար, մտածելիս-համակատար, հավաքել-անորոշ, խոսող, մաքրած-հարակատար, գտած-հարակատար, փնտրելիս-համակատար, քայլել-անորոշ։
- Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք նախադասությանը համապատասխանողը։
Երեխան երկար լաց /լինելիս, լինելուց/ շնչակտուր եղավ։
Ցանկապատի վրայով /թռչելիս, թռնելիս/ տղան ոլորեց ոտքը։
Գնադկը քիկունքից էր /դիպչել, դիպել/ նրան։
Այգում /զբոսնելիս, զբոսնելուց/ անսպասելիորեն գտա դրամապանակը։