Կարդա՛ Իսահակյանի ,,Երջանկության իմաստը,, ստեղծագործությունը։
Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով՝
- Երջանկության փնտրտուքը և մարդկային մոլորությունը,
- Երջանկության իմաստը,
- Երջանկությունը՝ որպես անհասանելի իդեալ,
- Երջանկության որոնման սահմանները,
- Ի՞նչն է ինձ երջանիկ դարձնում ։
Երջանկության փնտրտուքը և մարդկային մոլորությունը
Մարդիկ հիմնականում իրենց ամբողջ կյանքը ծախսում են կյանքի իմաստը կամ երջանկություն գտնելու համար։ Ամեն մեկը մի բանի մեջ է հարստություն տեսնում, մեկը հարստության, մեկը խելքի և այլն։ Բայց այս բոլոր մարդիկ նույնիսկ հասնելով իրենց նպաատակին, չեն դառնում երջանիկ, նմանվելով Իսահակյանի <<Երջանկության իմաստը>>-ստեղծագործության հերոսին՝ դերվիշին։
Այդ ստեղծագործություն մեջ, աշխարհի ամենախորհրդավոր էակներից մեկը՝ սֆինքսը, ասում է, որ երջանկությունը փնտրելը պետք չէ, դու այն զգում ես, երբ վայելում ես կյանքդ, ուրիշ ոչ մի ձև, բայց նաև ասաց, որ դա քչերն են հասկանում։ Իրականում, ես համաձայն եմ սֆինքսի հետ։ Մարդիկ այնքան են իրենց նպատակներով զբաղվում, որ մոռացել են, որ կյանքում երջանկությունը այդ նպատակները չեն, դա գալիս է մեր հոգուց։ Ինչքան նպատակների էլ հասնես, դու երջանիկ չես լինի, եթե դա չվայելես։ Իհարկե, մարդ պետք է նպատակներ ունենա, աշխատի դրանց ուղղությամբ և ուրախանա նպատակներին հասնելուց, բայց իսկական երջանկությունը դրանում չէ։ Երևի զգացած կլինեք, որ երեխաները ավելի ուրախ են, քան մեծերը, թեև մեծերը ունեն մեքենա, տուն, գումար և այլն, իսկ երեխան ոչ մի նյութական բան չունի, բայց այնպես է ստացվում, որ երեխաները մեծերից անգամներ ուրախ են։ Դուք կարող եք մտածել, որ դա հոգսեր չունենալուց է։ Դրա մեջ ինչ-որ մի բան կա, բայց հարցը դրանում չէ։ Ես կարծում եմ, որ եթե երեխաներն էլ հոգսեր ունենային, նրան միևնույն է կլինեին երջանիկ և կվայելեին կյանքը, բնականաբար փորձելով այդ հոգսերը կատարել։ Այդ առումով, պետք է մտածել երեխայի պես, ուղղակի վայելել կյանքը:
Այսպիսով, ովքեր փնտրում են երջանկությունը, այդպես էլ չեն գտնում դա և դառնում մոլորված, իսկ ովքեր ուղղակի վայելում են կյանքը, միշտ էլ երջանիկ են, կապ չունի նրանց նպատակին հասել են թե ոչ։





