


Դավիթ Հովհաննիսյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց 8.8 դասարան



Դասարանական առաջադրանքներ՝ 169-ա,գ,ե;171-ա,գ,ե;173; 174

ա․x0=-b/2a=5/2
D=25-4*1*3=13
y0=-D/4a=-13/4
գ․x0=-b/2a=10/-4=-2,5
D=100-4*(-2)*1=108
y0=-D/4a=-108/-8=13,5
ե․x0=-b/2a=4*3/4=12/4=3
D=16-4*2/3*6=0
y0=-D/4a=0

ա․x0=-b/2a=4/-2=-2
D=16-4*(-1)*1=20
y0=-D/4a=-20/-4=5

գ․x0=-b/2a=-9/-6=3/2=1,5
D=81-4*(-3)*(-5)=21
y0=-D/4a=-21/4*(-3)=-21/-12=1.75

ե․-4 x^(2)-24 x+8
x0=-b/2a=24/-8=-3
D=576-4*(-4)*8=704
y0=-D/4a=-704/-16=44

Էսսե/գրավոր աշխատանք/Գրականություն, Հայաստանի պատմություն, 9-րդ դասարան, «Խենթը», Արամ Մանուկյան
Էսսեի գնահատման ռուբրիկ (սանդղակաշար)
15-20 նախադասությամբ ամփոփեք ինչ թեմաներ ենք ուրսումնասիրել այս ամսվա ընթացքում:
Ինքդ գնահատիր այս ամսվա քո աշխատանքը:
Իմ կարծիքով ես արժանի եմ 8-9 գնահատականին, քանի որ ակտիվ եմ եղել բոլոր դասերին և պարտաճանաչ արել եմ իմ աշխատանքները։
Յուրաքանչյուր հայ ունի իր երազած Հայաստանը, մեծ, ուժեղ, հարուստ և այլն։ <<Իդեալական Հայաստանի>> մասին խոսելիս չենք կարող չխոսել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի երազած Հայաստանի մասին։ Իմ և Արամ Մանուկյանի ապրած ժամանակաշրջանները տարբեր են, հետևաբար մեր կարծիքները կարող են տարբերվել, իսկ եթե նույնիսկ նման լինեն իրար, հավանաբար մեր հիմքերը կամ փաստերը կտարբերվեն։
Արամ Մանուկյանի երազանքը նախ և առաջին եղել է անկախությունը, քանի որ Հայաստանը անկախ չէր։ Ես էլ եմ իհարկե ուզում, որ Հայաստանը միշտ անկախ լինի, բայց Հայաստանը արդեն անկախ է, հետևաբար չենք կարող դա որպես իմ երազանք համարել։ Նրա համար Հայաստանի քաղաքացիները պետք է լինեին համախմբված, կարգապահ և պատասխանատու։ Նրա երազած հայրենիքը եղել է պատերազմների մեջ, և նա ուզեցել է հետ բերել Հայաստանի պատմական հողերը, դարձնել Հայաստանը մեծ և հզոր։ Իհարկե, ես էլ կուզենամ, որ Հայաստանը լինի մեծ, իր հին պատմական հողերով և այլն, բայց դա հարյուր տարի առաջ էր ամենակարևորը, ժամանակակից աշխարհում տարածքից և հզորությունից ավելի կարևոր բաներ էլ կան։ Հիմա, ամենակարևորը զարգացվածությունն է։ Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատիկական Հանրապետությունը անգամն էր մեծ է Հարավային Կորեայից, բայց արդյոք նա ավելի զարգացած է, ավելի ուժեղ է, ավելի մեծ հեղինակություն ունի, բնականաբար ոչ։ Իհարկե մեծ տարածք ունենալը միայն առավելություններ է տալիս՝ ջրի մեծ պաշարների ավելի մեծ հավանականություն, անտառներ ունենալու ավելի մեծ հավանականություն, և այսպես անվերջ շարունակ։ Բայց արդյոք մեր ժամանակներում կարևորը դա է՝ ոչ։ Եթե նայեք մեր օրերի ամենահզոր երկրներին, գրեթե բոլորը նաև մտնում են ամենազարգացած երկրների մեջ։ Ահա ինչու եմ նախ և առաջ ուզում, որ Հայաստանը լինի ավելի զարգացած երկիր։ Ընդհանրապես, պատմությունը ուսումնասիրելիս, տեսնում ենք, որ երկիրը դեպի լավը փոխվելուց առաջ փոխվում է իշխանությունը կամ նրանց կառավարման ձևերը, նույնն էլ պետք է արվի Հայաստանում։ Մինչև չփոխվի իշխանությունը, չի փոխվի երկիրը։ Նույնը վերաբերվում է ժողովրդին։ Արամ Մանուկյանը անիմաստ չէ, որ համախմբված ազգ էր ուզում։ Բոլոր հզոր երկրներում իշխանությունը և ազգը միավորված են, գործում են իրար հետ, ունեն նույն նպատակները, պայքարում են այդ նպատակների համար, ահա ինչու են նրանք հզոր։ Իմ երազած Հայաստանում, նաև փոխված կլիներ ժողովրդի մտածելակերպը։ Կուզենայի, որ այն նմանվեր ճապոնացիների մտածելակերպի և գերմանացիների մտածելակերպի խառնուրդին, այսինքն հայը լիներ աշխատասեր, առողջ, պունկտուալ, մաքրասեր, ունենար դիսցիպլինա և չմտածեր ուրիշների մասին։ Իրոք, թե՛ անհատը թե՛ պետությունը չեն դառնում հզոր և լավը, նրանից, որ բոլորի հետ բարի են և զիջող են։ Իհարկե տարական հարգանքը պետք է լինի, բայց ինձ թվում է, որ հայերը իրենց խնդիրները մոռանալով ուրիշներին են աջակցում, բայց ճապոնացիները և մանավանդ գերմանացիները այդպիսին չեն։ Արամ Մանուկյանն էլ կուզենար, որ հայերը լինեին նրանց պես, բայց նա չէր ասի, որ լինեն նրանց պես, քանի որ այդ ժամանակ նրանք երկուսն էլ եղել պատերազմների մեղավորները և ագրեսորներ, նա ուղղակի կթվարկեր նրանց լավ կողմերը, առանց նշելու, որ դրանք գերմանացիների և ճապոնացիների լավ կողմերն են։
Իմ երազանքի Հայաստանը կարող է նմանվել Արամ Մանուկյանի երազած Հայաստանին, բայց հզոր երկրի նորմաները ժամանակի հետ փոխվում են, դրանից մեր երկուսի երազանքը նույնը չի կարող լինել, բայց իմ երազանքները լրացնում են Արամ Մանուկյանի երազանքներին։ Այսպիսով, իմ երազանքի Հայաստանը զարգացած է, իշխանության և ժողովրդի մտածելակերպը ուրիշ է, ինչպես նաև բոլորը գործում են միասնական։