Գրականություն

Մի հին չինական զրույց

Մի հին չինական զրույց

1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։ 

Կայսրը պատմությունից առաջ մտածում էր, որ նա լավ գործ է արել ժողովրդի համար, բայց պատմությունը իմանալուց հետո նա տխրել էր։

2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։ 

Կայսրը կարող էր ոչ թե ուղղակի օրենք սահմաներ, այլ խորհուրդ կամ թույլտվություն տար գլխարկները փոխելու կամ այնպես աներ, որ ոչ մի տեղ խախտման համար մեծ պատիժ չտային։

3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։ 

Կայսեր որոշումը բխում էր բարի և լավ նպատակներից, բայց նա հաշվի չէր առել որոշ տարածաշրջանների արդյունքը։ Եթե նա դա հաշվի առներ, իր որոշումը լիովին լավը կլիներ։

4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։ 

Լավ գործը վատ չվերածելու համար պետք է նախապես մտածել վատ հետևանքների մասին, և եթե անհնարին է հետևանքները կանխել ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել։

5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։ 

Վերնագրեր՝

  • Երբ օրենքը կորցնում է իր մարդասիրական իմաստը, 
  • Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության, 
  • Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում, 
  • Իշխանությունը և մարդը

Էսսեի կառուցվածքը՝

Նախաբան՝ 3-5 նախադասություն։

Հիմնական մաս՝ 10 և ավել նախադասություն (Անհրաժեշտ է թեմայի վերաբերյալ արտահայտել կոնկրետ միտք/կարծիք/ պնդում և հիմնավորել)։

Եզրակացություն ՝ 3-5 նախադասություն։ 

Իշխանությունը և մարդը

Իշխանությունը մարդու կյանքի անբաժան մասն է, քանի որ իշխանությունն է սահմանում օրենքները, ինչպես նաև նա պատասխանատու է մարդու կարգի և անվտանգության համար։ Սակայն, իշխանության ձեռնարկած վատ քայլերի դեպքում մարդիկ տուժում են, կապ չունի քայլերը լավ նպատակ ունեին, թե՝ ոչ։ <<Մի հին չինական զրույց>> ստեղծագործության մեջ տեղի ունեցավ մի այդպիսի դեպք։

Կայսրը սահմանեց մի օրենք, որը նրա կարծիքով օգուտ կտար ժողովրդին՝ նրանք ստիպված չէին լինի անհարմար և սև գլխարկ կրել, փոխարենը նրա սահմանված օրենքի մեջ ասվում է, որ մարդիկ պարտավոր են կրել սպիտակ և հարմար գլխարկներ։ Իմ կարծիքով կայսրը հենց այստեղ է սխալ թույլ տվել, չնայած, որ նա դա լավի համար է արել։ Մարդիկ կլինեն, որոնց համար սև գլխարկը ավելի լավն է կամ հարմար, կամ գումար չունեն նոր սպիտակ գլխարկ գնելու համար, բայց օրենքի պատճառով նրանք ստիպված են դա անել։ Օրենքը այնպիսի բան պետք է լինի, որ նա ծառայի մարդուն, ոչ թե հակառակ, եթե եղավ հակառակը, ինչպես ստեղծագործության մեջ էր, ապա օրենքը լիովին անիմաստ է, քանի որ օրենքը ստեղծում են մարդու կյանքը ավելի ապահով, անվտանգ կամ հարմար դարձնելու համար։ Այդ գլխարկներ կրելով, դու չէս վտանգավոր կամ անապահով հետևանքի մեջ չես գտնվում, հետևաբար կարելի էր ուղղակի ժողովրդին խորհուրդ տալ գլխարկների համար, այլ ոչ թե պարտադրել նրանց կրել այն, ինչը կայսրին հարմար է թվում։ Մարդիկ տարբեր են, դրանից բոլորի համար մեկ բան հարմար չէ, մեկին մի բան է հարմար, մյուսին ուրիշ։ Այլ բան է անվտանգությունը, ինչքան էլ մարդիկ տարբեր են, անվտանգությունը մնում է անվտանգություն, դրա համար հարմարության համար օրենքներ սահամանելը անիմաստ են ինձ համար։ Ընդհանարապես, կապ չունի ինչ տեսակի օրենք ես սահամանում, պետք է հետևանքների մասին մտածել և քննարկել մյուս պաշտոնյաների հետ։

Իշխանության կողմից սահմանված օրենքները ուժեղ են միայն այն դեպքում, երբ նրանք օգնում և ապահով են դարձնում մարդկանց կյանքը, այլ ոչ թե ինչ-որ բան սստիպում անել։ Լավ իշխանությունը միշտ երկար կմտածի և կքննարկի ինչ-որ որոշում կայացնելուց առաջ, այլապես այդ իշխանությունը լավը չի կարող համարվել, իսկ նրա կողմից սահմանված օրենքները չեն ծառայի մարդկանց օգտի համար։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

27-31.10.2025

Թվական

  1. Առանձնացրե՛ք թվականները։ 

Թվային, վաթսունհիսունականհարյուր-հարյուր, վաթսունմեկերորդ, թվանշան, չորս, մեծաքանակ, քառապատիկ, եռակի, տասներկուերորդհինգ վեցերորդ, քանակություն, մենավոր,երկակի։ 

  1. Առանձնացրե՛ք քանակական թվականները։

Երրորդություն, թվական, հարյուր մեկքառասուն, եռապատիկ, միլիոն, քանական , հինգ հարյուրիննսունութտասը, բազմաթիվ, տասնինը, քառյակ, յոթանասուն։ 

  1. Առանձնացրե՛ք դասական թվականները։ 

Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդառաջին, երեք քառորդ, տասնիններորդ։ 

  1. Առանձնացրե՛ք բաշխական թվականները։

Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ, մեկումեջ, հինգ-հինգքսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս։ 

  1. Առանձնացրե՛ք կոտորակային թվականները։ 

Մասնական , երկու երրորդ, տասներորդական, մեկ երկրորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական, սակավաթիվ, մեկ երրորդ, հարյուրապատիկ, երկու ամբողջ վեց տասնորդական, ամբողջական, երկու յոթերորդ, հնգանիստ։ 

  1. Փակագծում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Ես այդ մասին լսում է /առաջի, առաջին / անգամ։ 

Շուրջ / ութանասուն, ութսուն/ ծառ տնկվեց այդ հավաքի ժամանակ։ 

Աղջիկը վճարեց / տաս, տասը/ դրամ։ 

Այդ հավաքին մասնակցում էին  /հարյուրավոր, հարուրավոր/ մարդիկ։ 

Իմ տեղը թատրոնի /երեսունչորրորդ, երեսունչորսերորդ/ աթոռն է։

Ես սովորում եմ Երևանի /թիվ համար, թիվ/ հինգ դպրոցում։ 

Որպեսզի իմ ուզածը տեղն ընդունվեմ, ինձ պակասում է /զրո, զերո/ ամբողջ հինգ միավոր։ 

  1. Առանձնացրե՛ք պարզ թվականները։ 

Բազում, միլիոն, երեքական, քսան, քանակ, ութ, միլիարդ, վեցերորդ, ամբողջ, ինըերեք, քսանյոթ, թիվ, ,միակ, յոթ, տասնվեց, չորս։ 

  1. Առանձնացրե՛ք  բարդ թվականները։

Երեսուներկուերորդ, տասնմեկ, վեց-վեց, մեկ, ութական, երեք հարյուր վեց, հինգ-հինգ, վաթսունինը, քսանութ, մեկ միլիոն, տասանոց, ութսունյոթ, հարյուր երկու։ 

  1. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը։ 

Ասացին հերթագրվածներից մեկնումեկը թող ներս /գա, գան/ ։

Շուտով ժամը /ինը, իննըկլինի ։

Եթե մեր ունեցածը հավասար բաժանենք, ապա ամեն մեկիս հասնում է երկուսուկես /խնձոր, խնձորներ/։ 

Տոնածառը զարդարելու համար գնեցի քսան /խաղալիք, խաղալիքներ/։ 

Այդ կինը մատներին դրել էր /երեք-երեք, երեք-երեքական/ ոսկե մատանիներ։ 

Պայմանավորվել էինք, որ կհանդիպենք այս ամսվա /28-ին, 28ին/։

Ես չեմ վախենում /տասներեք, տասերեք/ թվից։ 

  1. Տրված թվերը գրի՛ր տառերով։

25-քսանհինգ, 101-հարյուր մեկ, 1567-հազար հինգ հարյուր վաթսունյոթ, 87-ութսունյոթ, 95-իննսունհինգ, 74-յոթանասունչորս, 2598-երկու հազար հինգ հարյուր իննսունութ:  

կենսաբանություն

Կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ, կառուցվածքը, կենսագործունեությունը

Աշխատանք տանը

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։։ Էջ 33-35։/Հին գրքից/

1․ Ո՞րն է բակտերիաների հիմնական առանձնահատկությունը․
ա) Ունեն բջջային կորիզ
բ) Ունեն մեմբրանային օրգանոիդներ
գ) Չունեն ձևավորված կորիզ և մեմբրանային օրգանոիդներ 
դ) Դրանք բազմաբջիջ օրգանիզմներ են


2․ Ո՞րն է վիրուսի առանձնահատկությունը բակտերիայի համեմատ․
ա) Ունի բջջային կառուցվածք
բ) Կարող է ինքնուրույն բազմանալ
գ) Ունի բջջապատ և ցիտոպլազմա
դ) Չունի բջջային կառուցվածք և բազմանում է միայն այլ բջջում 


3․ Ո՞ր հիվանդությունն է առաջացնում վիրուսը․
ա) Տուբերկուլյոզ
բ) Բոտուլիզմ
գ) Գրիպ 
դ) Սիբիրյան խոց


4․ Ինչպե՞ս են բակտերիաները բազմանում․
ա) Բջջամասնությամբ (միտոզով)
բ) Սպորների միջոցով
գ) Պարզ բաժանմամբ 
դ) Բողբոջմամբ


5․ Ո՞րն է բակտերիաների դրական դերը մարդու կյանքում․
ա) Բոլորը հարուցիչներ են
բ) Միայն հիվանդություններ են առաջացնում
գ) Օգտագործվում են հակաբիոտիկների ոչնչացման համար
դ) Օգտագործվում են կաթնաթթվային մթերքների, դեղերի և կենսատեխնոլոգիայի մեջ

6․Ի՞նչ հիմնական բաղադրիչներից է կազմված վիրուսը․

ա) Ցիտոպլազմա, բջջապատ և կորիզ
բ) Ռիբոսոմներ, ԴՆԹ և մեմբրանա
գ) Գենետիկական նյութ (ԴՆԹ կամ ՌՆԹ) և սպիտակուցային պատյան (կապսիդ) 
դ) Բջջային մեմբրանա և օրգանոիդներ