Պատմություն

Հոկտեմբերի 27ից-30-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ/պատմել էջ39-43/

Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում

  1. Գրավոր պատասխանել.

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Ժամանակավոր կառավարություն – Ռուսաստանում 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծված իշխանություն, որը ղեկավարում էր երկիրը մինչև Սահմանադիր ժողովի գումարումը։

Երկիշխանություն – 1917 թ․ Ռուսաստանում ստեղծված իրավիճակ, երբ իշխանությունը միաժամանակ պատկանում էր Ժամանակավոր կառավարությանը և բանվոր-զինվորական խորհուրդներին։

Գեորգի Լվով (Գ. Լվով) – Ռուս քաղաքական գործիչ, Ժամանակավոր կառավարության առաջին ղեկավար (նախարարապետ) 1917 թ․ մարտ–հուլիս ամիսներին։

Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ) – Ժամանակավոր կառավարության ստեղծած կառույց Կովկասը կառավարելու համար։ Գլխավորում էր Վ. Խառլամովը։

Միքայել Պապաջանյան (Մ. Պապաջանյան) – Հայ քաղաքական գործիչ, ընդգրկված էր Անդրկովկասյան հատուկ կոմիտեում՝ որպես հայ ներկայացուցիչ։

Պյոտր Ավերյանով (Պ. Ավերյանով) – Ռուս գեներալ, նշանակվել էր Արևմտյան Հայաստանի գլխավոր կոմիսար՝ կառավարելու գրավված տարածքները։

Հակոբ Զավրյան (Հ. Զավրյան) – Հայ գործիչ, նշանակվել էր Արևմտյան Հայաստանի քաղաքացիական հարցերով հանձնակատար՝ Ավերյանովի օգնական։

«Թուրքահայաստան» – Անվանում, որով Ռուսական Ժամանակավոր կառավարությունը կոչում էր Օսմանյան կայսրությունից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները։

Վահան Փափազյան (Վ. Փափազյան) – Հայ քաղաքական գործիչ (Կոմս Վահան), ղեկավարել է Արևմտահայ ազգային խորհուրդը։

Արևմտահայ ազգային խորհուրդ – 1917 թ․ Երևանում ստեղծված կազմակերպություն՝ Արևմտյան Հայաստանի գործերը և վերաբնակեցումն ուղղորդելու համար։

Ավետիս Ահարոնյան (Ա. Ահարոնյան) – Հայ գրող և քաղաքական գործիչ, եղել է Հայոց ազգային խորհրդի ղեկավար։

Հայոց ազգային խորհուրդ – 1917 թ․ Արևելյան Հայաստանում ստեղծված մարմին, որը դարձավ հայ ժողովրդի կենտրոնական քաղաքական ղեկավարությունը և հիմք դրեց Հայաստանի Հանրապետության ձևավորմանը։

Խաչատուր Կարճիկյան (Խ. Կարճիկյան) – Հայ հասարակական գործիչ, Անդրկովկասյան կոմիսարիատի անդամ, պատասխանատու ֆինանսական հարցերի համար։

Գևորգ Տեր-Ղազարյան (Գ. Տեր-Ղազարյան) – Հայ գործիչ, Անդրկովկասյան կոմիսարիատի անդամ, զբաղվել է պարենավորման և սոցիալական ոլորտներով։

Համբարձում Օհանջանյան (Հ. Օհանջանյան) – Հայ քաղաքական գործիչ, հետագայում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, 1917-ին՝ կոմիսարիատի անդամ։

Վլադիմիր Լենին (Վ. Լենին) – Բոլշևիկյան կուսակցության առաջնորդ, կազմակերպեց և գլխավորեց 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը։

Ստեփան Շահումյան (Ս. Շահումյան) – Հայ բոլշևիկ գործիչ, Բաքվի խորհրդային կառավարության ղեկավար (Բաքվի կոմունա)։

Թովմաս Նազարբեկյան (Թ. Նազարբեկյան) – Հայ գեներալ, ղեկավարել է Հայկական կորպուսը՝ ռուսական բանակի հեռացումից հետո ստեղծված հայկական զորքերը։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր Փետրվարյան հեղափոխությունը և Հոկտեմբերյան հեղաշրջումը: Ներկայացրո՛ւ Արևմտահայ
և Արևելահայ ազգային խորհուրդների և ազգային զորամասերի ստեղծման գործընթացները:

Փետրվարյան հեղափոխությունը

1917 թ․ փետրվարին Ռուսաստանում սկսվեց հեղափոխություն՝ պայմանավորված պատերազմական ծանր իրավիճակով, սովով և ցարական բռնապետությամբ։ Ցար Նիկոլայ II-ը ստիպված հրաժարական տվեց, և Ռոմանովների տոհմը տապալվեց։ Իշխանությունը անցավ Ժամանակավոր կառավարությանը, որը խոստացավ ժողովրդավարական բարեփոխումներ։ Սակայն երկրում միաժամանակ գործեցին նաև բանվորական և զինվորական խորհուրդներ՝ առաջ բերելով երկիշխանություն։

Հոկտեմբերյան հեղաշրջումը

Նույն տարվա հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7-ին) բոլշևիկները Վլադիմիր Լենինի գլխավորությամբ իրականացրին զինված հեղաշրջում։ Ժամանակավոր կառավարությունը տապալվեց, և ստեղծվեց նոր իշխանություն՝ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը։ Այս հեղաշրջման նպատակն էր սոցիալիստական պետության ստեղծումը Ռուսաստանում և հեղափոխության տարածումը աշխարհում։

Արևմտահայ ազգային խորհրդի ստեղծումը

1917 թ․ մայիսին Երևանում գումարվեց Արևմտահայերի համագումարը, որտեղ ընտրվեց Արևմտահայ ազգային խորհուրդը՝ Վահան Փափազյանի ղեկավարությամբ։ Խորհուրդը զբաղվում էր փախստականների տեղաբաշխմամբ, արևմտահայերի իրավունքների պաշտպանությամբ և ազգային զորամասերի ձևավորմամբ։

Արևելահայ ազգային խորհրդի ստեղծումը

Նույն թվականին Երևանում գումարվեց Արևելահայերի ազգային համաժողովը, որի արդյունքում ձևավորվեց Հայոց ազգային խորհուրդը՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ։ Այս մարմինը դարձավ հայ ժողովրդի գլխավոր քաղաքական ներկայացուցիչը և 1918 թ․ մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը։

Ազգային զորամասերի ձևավորումը

Ռուսական բանակի քայքայումից հետո հայերը սկսեցին ստեղծել սեփական ռազմական ստորաբաժանումներ։ Ձևավորվեց Հայկական կորպուսը՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ և Անդրանիկ Օզանյանի երկրապահ դիվիզիան։ Այս զորամասերը պետք է պաշտպանեին Հայաստանը թուրքական հարձակման վտանգից։

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ գործոններով էին պայմանավորված հեղափոխական իրադրության առաջացումը և 1917 թ. փետրվարին
Ռոմանովերի արքայատոհմի տապալումը Ռուսաստանում:
Ինչպե՞ս կբնութագրես երկիշխանության առաջացումը: Ժամանակավոր կառավարման ի՞նչ համակարգ ստեղծվեց Անդրկովկասում ու Հայաստանում:

Հեղափոխական իրադրության առաջացման գործոնները

Ռուսաստանում հեղափոխական իրադրությունը պայմանավորված էր տնտեսական քայքայմամբ, պատերազմի ծանր հետևանքներով, սովով և ցարիզմի բռնապետական բնույթով։ Ժողովրդի դժգոհությունը հասավ ծայրահեղության, և 1917 թ․ փետրվարին բռնկվեց հեղափոխություն, որը տապալեց ցարական իշխանությունը։

Երկիշխանության բնութագրությունը

Փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում միաժամանակ գործեցին Ժամանակավոր կառավարությունն ու բանվոր-զինվորական խորհուրդները։ Այդ երկիշխանությունը առաջ բերեց ներքին պայքար և անկայունություն, որն էլ հիմք դարձավ բոլշևիկյան հեղաշրջման համար։

Ժամանակավոր կառավարման համակարգը Անդրկովկասում

Հեղափոխությունից հետո Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե՝ տարածաշրջանը ղեկավարելու նպատակով։ Դրանում ընդգրկված էին հայ, վրացի և ադրբեջանցի ներկայացուցիչներ՝ այդ թվում Միքայել Պապաջանյանը և Հակոբ Զավրյանը։ Ավելի ուշ, բոլշևիկյան հեղաշրջումից հետո, ձևավորվեց Անդրկովկասյան կոմիսարիատը, որը դարձավ տարածաշրջանի նոր կառավարական մարմինը։

գ. Վերլուծի՛ր։ Ինչու՞ էին Այսրկովկասի հիմ­նական ազգերը պայքարում վարչատարածքային փոփոխությունների համար և
ի՞նչ պատկերացում­ներ ունեին հայերը այդ հարցում:

Ազգերի պայքարը վարչատարածքային փոփոխությունների համար

Հեղափոխություններից հետո Կովկասում ցարական կարգերի փլուզմամբ տարբեր ժողովուրդներ ձգտում էին ստեղծել իրենց ազգային պետությունները։ Վրացիները, հայերը և ադրբեջանցիները պայքարում էին իրենց տարածքային ամբողջականությունը պահպանելու և ինքնուրույն կառավարություն ունենալու համար։

Հայերի պատկերացումները այդ հարցում

Հայերը ձգտում էին միավորել Արևելյան և Արևմտյան Հայաստանի տարածքները մեկ ամբողջական վարչատարածքային միավորի մեջ։ Նրանք ցանկանում էին ստեղծել հայկական ինքնավար նահանգներ, որտեղ հայերը կկազմեին բնակչության մեծամասնությունը։ Այս գաղափարները դարձան ապագա հայկական պետականության ձևավորման հիմք։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ հանգամանքներով էին պայմանավորված Ժամանակավոր կառավարության և Ժողկոմխորհի վարած քաղաքականությունը Հայկական հարցում:

Ժամանակավոր կառավարությունը Հայկական հարցին մոտեցավ ձևականորեն՝ խոստանալով աջակցություն, բայց իրական քայլեր չձեռնարկեց։
Ժողկոմխորհը խոստացավ ազգերի ինքնորոշում, սակայն Հայկական հարցը օգտագործեց իր քաղաքական նպատակների համար։

  1. Գնահատի՛ր։ Ի՞նչ տեսք ստացավ ու նշանակություն ունեցավ հայերի քաղաքական և ռազմական ինքնակազմակերպման գործընթացը: Զուգահեռելով գնահատի՛ր Փետրվարյան հեղափոխության
    և Հոկտեմբերյան հեղաշրջման նշանակությունը հայերի համար:

1917–1918 թթ․ հայերի ինքնակազմակերպումը (ազգային խորհուրդներ, հայկական կորպուս) դարձավ գոյատևման և պետականության հիմք։
Այն ձևավորեց միասնական ղեկավարություն և անկախ մտածողություն։
Փետրվարյան հեղափոխությունը տվեց ազատ գործունեության հնարավորություն,
Հոկտեմբերյանը՝ ստեղծեց նոր վտանգներ։

Ֆիզիկա 9

Դաս 6. (13․10- 17․10)

Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Ի՞նչ լիցք ունի պարկուճ 1-ը (նկ. 1 ա), եթե պարկուճ 2–ը դրական է լիցքավորված:

Դրական

2. Ի՞նչ լիցք ունի պարկուճ 2-ը (նկ. 1 բ), եթե պարկուճ 1-ը բացասական է լիցքավորված:

դրական

3. Վնասված հաղորդալարերը միացնելիս վարպետը ռետինե ձեռնոցներ է հագնում: Ինչո՞ւ է նա այդպես վարվում:

 Քանի որ այն չի անցկացնում հոսանք:

4. Բենզին լցնելիս բենզատարի իրանը մետաղական հաղորդիչով հողակցում են: Ինչո՞ւ են այդպես անում:

Որպեսզի կայծ չառաջանա և բենզինը չպայթի։

5. Քանի՞ էլեկտրոն ունի՝ ա) պղնձի, բ) սիլիցիումի, գ) յոդի ատոմը:

ա) 29
բ) 14
գ) 53

6. Քիմիական ո՞ր տարրի ատոմն է պարունակում՝ ա) 15 էլեկտրոն, բ) 79 էլեկտրոն, գ) 100 էլեկտրոն:

ա) ֆոսֆոր
բ) ոսկի
գ) ֆերմիում

7. Ինչի՞ է հավասար թթվածնի ատոմում գտնվող բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը:

-8

8. Ո՞ր ատոմն է, որի բոլոր էլեկտրոնների ընդհանուր լիցքը հավասար է q= — 16 * 10 ^ — 19 * 4/:

q = — 16 * 10 ^ — 19 * 4 / z

9. Ինչի՞ է հավասար սնդիկի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ հելիումի ատոմի միջուկի լիցքից:

Պատ.՝ 40 անգամ ավելի մեծ է։

10. Ինչի՞ է հավասար տիտանի ատոմի միջուկի լիցքը: Քանի՞ անգամ է այն մեծ նատրիումի ատոմի միջուկի լիցքից:

Տիտանի ատոմի միջուկի լիցքը 22, իսկ նատրիումինը 11

Պատ.՝ 2 անգամ մեծ է

11. Հելիումի ատոմից անջատվել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս է կոչվում մնացած մասնիկը: Ի՞նչ լիցք ունի այն: 

Պատասխան՝ Դրական իոն

12. Թթվածնի ատոմին միացել է մեկ էլեկտրոն: Ինչպե՞ս կկոչվի գոյացած մասնիկը: Ինչպիսի՞ լիցք կունենա այն:

Պատասխան՝ Բացասական իոն

13. Բնության մեջ գոյություն ունեցող ատոմներից ամենածանրն ուրանի (U) ատոմն է: Որքան է ատոմի միջուկի լիցքը:

92

14. Ապակե ձողը էլեկտրականացման հետևանքով այն ձեռք է բերել 3,2-10-10 Կլ լիցք: Քանի՞ էլեկտրոն է այն կորցրել։

15. Էլեկտրացույցին հաղորդել են q = — 6, 4 * 10 ^ — 10 Կլ-ին հավասար լիցք: Էլեկտրոնների ի՞նչ թվի է համապատասխանում այդ լիցքը։

16. Ունենք միանման երկու մետաղե գնդիկ: Մեկի լիցքը հավասար է 4 նԿլ, մյուսինը՝ — 10 նԿլ: Գնդիկները հպել են և հեռացրել իրարից: Ի՞նչ լիցք կունենան գնդիկները դրանից հետո:

կենսաբանություն

Թեստային առաջադրանք

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով


 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից


5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

Ուսումնական նախագիծ, Պատմություն

Իմ ազգանվան պատմությունը և իմ գերդաստանը/ նախագիծ/

Իմ ազգանուն է Հովհաննիսյան է։ Այն նշանակում է հնազանդություն։ Ենթադրում եմ, որ Հովհաննես անունից է, որը նշանակում է աստվածաշնորհ։

Իմ նախնիները հայրական կողմից

Պապիկս

Վովա Մինասի Հովհաննիսյան, ծնվել է 1950 թվականին հունվարի 10-ին Երևանում, բայց արմատներով Արցախցի է և Շամշադինից։ Եղել է ՖԱ <<Արարատ-Արմենիա>>-ի խաղացող, բայց ֆուտբոլային կարիերան կարճ տևողություն է ունեցել ուսումը ավարտելու համար։ Աշխատել է <<Հայ-նախագիծ>> ինստիտուտում, որպես ինժիներ։

Տատիկս

Թամարա Արշալույսի Փաշիկյան, ծնվել է 1952 թվականին հունվարի 2-ին Նոյեմբարյանում։ Ավարտել է <<Թեթև արդյունաբերական>> տեխնիկումում։ Աշխատել է <<Ավտո-մոտո սիրողներ>> կազմակերպությունում, որպես հրահանգիչ։

Իմ նախնիները մայրական կողմից

Պապիկս

Հովհաննես Գուրգենի Սահակյան, ծնվել է 1947 թվականին նոյեմբերի 22-ին Գյումրիում, բայց արմատներով Մշեցի էր։ Ավարտել է Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց միշտ աշխատել է որպես դերձակ և Գյումրիում իրեն ճանաչել են, որպես <<Հոլիդե Հովիկ>>։ Ժամանակին Լենինգրադում մասնակցել է նորաձևության մրցույթին, որտեղ ներկայացրել է իր կարած քեռիիս երեք տարեկանի կոստյումը և գրավել է առաջին հորիզոնականը։

Տատիկս

Սաիդա Արշակի Սարգսյան, ծնվել է 1945 թվականին մարտի 16-ին Նովոսիբիրսկում, բայց արմատներով Գյումրեցի է։ Ավարտել է Մոսկվայում Պլիխանովի անվան ինստիտուտը և աշխատել է Գյումրիի Սբերբանկում, որպես ավագ հաշվապահ։

Նախատատիս

Հեղինե Գուրգենի Մինասյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 6-ին և մահացել է 2004 թվականին, սովորել է Գյումրիի գիմնազիայում և իր տոհմը հայտնի է եղել Գյումրիում և կոչվել է Առաբաջանս, որոնք մեծահարուստ են եղել և զբաղվել են գորգերի վաճառքով։

Նախապապիս

Արշակ Սահակյանը