Ֆիզիկա 9

Դաս 7. (27․10- 31․10)

§8.Էլեկտրական հոսանքի ազդեցությունները: 

§9.Էլեկտրական հոսանքը մետաղներում: 

Առաջադրվող հարցեր՝

1. Ինչպիսի՞ ազդեցություններով է օժտված հոսանքը:

Ջերմային, կենսաբանական, քիմիական, մագնիսական:

2. Նկարագրեք փորձեր, որոնցում դրսևորվում է հոսանքի ջերմային ազդեցությունը: Որ սարքերում է օգտագործվում հոսանքի  ջերմային ազդեցությունը:

Լամպի մեջ օգտագործվում է ջերմային էլեկտրական ազդեցություն: Դրա միջոցով լամպի միջուկը տաքանում է, շիկանում և լույս է առաջանում:

3. Ի՞նչ գործնական կիրառություն ունի հոսանքի քիմիական ազդեցությունը:

Հոսանքի քիմիական ազդեցությունը հնարավորություն է տալիս ստանալու մաքուր մետաղներ ՝ դրանց աղերի և հիմքերի լուծույթներից, առարկաները պատել մետաղի շերտով ՝ ցինկապատել, արծաթազօծել, ոսկեզօծել և ալյն։

4. Ի”նչ երևույթներով է դրսևորվում հոսանքի բնախոսական ազդեցությունը:

Հոսանքի ազդեցությամբ, օրինակ, մկանները կծկվում են։ Հոսանքի ազդեցությամբ մեծանում է անոթներում արյան հոսքի արագությունը, ուժեղանում է արյան մատակարարումն առանձին օրգաններին:

5. Նկարագրեք հոսանքի մագնիսական ազդեցությունը ցուցադրող մի փորձ: Ինչու են այդ ազդեցությունը համարում հոսանքի ամենաբնորոշ ազդեցությունը:

Հոսանքի մագնիսական ազդեցուքյունը ուղեկցում է նրան ամենուրեք, անկախ նրանից թե, ինչպիսի նյութերի միջով է անցնում հոսանքը:

6. Ի՞նչ է բյուրեղի տարածական կամ բյուրեղային ցանցը:

Բյուրեղներում մասնիկները կատարում են անկանոն՝ քաոսային տատանողական շարժում հավասարակշռության դիրքերի՝ հանգույցների շուրջը, որոնց հմախումբը բյուրեղի տարածման կամ բյուրեղային ցանց է:

7. Ինչպե՞ս են բաշխված մասնիկները մետաղի բյուրեղային ցանցում:

Մետաղում բյուրեղային ցանցի հանգույցների շուրջը տատանվում են դրական իոնները, իսկ հանգույցների միջակա տարածության մեջ անկանոն շարժվում են ազատ էլեկտրոնները:

8. Ինչպիսի՞ շարժումներ են կատարում մետաղի բյուրեղի ազատ էլեկտրոնները և դրական իոնները էլեկտրական դաշտի բացակայությամբ:

Եթե մետաղի ներսում էլեկտրական դաշտ չկա, ապա էլեկտրոնների շարժումը լիովին քաոսային է։

9.  Ի՞նչ է  էլեկտրական հոսանքը մետաղներում:

Մետաղներում էլեկտրական հոսանքը ազատ էլեկտրոնների ուղորդված շարժումն է։

10. Նկարագրել Ռիկեի փորձը: Այս փորձի արդյունքի հիման վրա ինչ եզրակացություն կարելի է անել:

Նա վերցրել է երեք գլան՝ պղնձե, ալյումինե, պղնձե, և հաջորդաբար, հիմքերն իրար հպելով՝ միացրել էլեկտրական շցթային: Այդ շղթայում ուղիղ մեկ տարի էլեկտրական հոսանքը չի անջատվել, իսկ գլաններով ընդհանուր առմամբ անցել է 3,5 ՄԿլ լիցք: Ռիկեն, մանրազնին հետազոտելով գլանները, նյութի տեղափոխության ոչ մի հետք չի նկատել. ո՛չ պղնձե գլանում ալյումինի ատոմներ, ո՛չ էլ ալյումինե գլանում պղնձի ատոմներ չեն հայտնաբերվել:
Այստեղից Ռիկեն եզրակացրել է, որ մետաղե հաղորդիչներով հոսանք անցնելիս իոններ չեն տեղափոխվում: Հետևաբար՝ մետաղներում էլեկտրական հոսանքը միայն ազատ էլեկտրոնների ողղորդված շարժում է, իսկ էլեկտրոնները բոլոր մետաղներոմ, այդ թվում՝ պղնձում և ալյումինում, նույնն են: