Ես աշնանային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ա․Դյումայի <<Վիկոնտ դե Բռաժելոն կամ տաս տարի անց>>։ Սա <<Երեք հրացանակիրների>> շարունակություններից մեկն է։ Ա. Դյումայի «Վիկոնտ դե Բրաժելոն կամ Տաս տարի անց» վեպը պատմում է բարեկամության, հավատարմության և պատվի մասին։ Վեպը շատ հետաքրքիր և արկածային էր։ Դ’Արտանյանը, Աթոսը, Պորթոսը և Արամիսը արդեն հասուն մարդիկ են, և նրանց կյանքում ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան երիտասարդ տարիներին, բայց նրանք չէին կորցրել իրար հանդեպ հարգանքն ու ընկերությունը։ Այս ստեղծագործությունը ինձ սովորեցրեց, որ մարդը պետք է պահպանի իր պատիվն ու ընկերությունը՝ անկախ դժվարություններից։ Ուժեղ լինելը միայն ֆիզիկական չէ, ուժը նաև ազնիվ մնալու և ճիշտը պաշտպանելու մեջ է։ Ստեղծագործության մեջ ինձ դուր եկան մի քանի միտք։ Օրինակ՝ «Իրական բարեկամությունը չի մարում, նույնիսկ եթե ճանապարհները բաժանվում են», այս միտքն արտահայտում է շատ կարևոր բան, ընկերությունը, որը չի կարող վերանալ ոչ մի դեպքում, եթե այն եղել է իրական։ «Պատիվն ավելի թանկ է, քան կյանքը», այս միտքը միգուցե ավելի բնորոշ է հին ժամանակներին, որտեղ բոլորը պատրաստ էին զոհվել իրենց պատվի համար, բայց այս միտքը մեր օրերում նույնպես շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ, «Վիկոնտ դե Բրաժելոն»-ը միայն արկածային պատմություն չէ, այս ստեղծագործությունը իմ կարծիքով կարելի է վերակարգել տարբեր ժանրերի՝ կոմեդիա, դրամա և այլն։ Ինձ շատ դուր եկավ այս գիրքը։