Հոկտեմբերի 17
Առաջին օրը սկսեցին առավոտյան ժամերգությամբ։ Ժամերգությունից հետո մենք գնացինք Արենի։ Արենիից հետո գնացինք Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցի։ Մենք եկեղեցու մասին հետաքրքիր բաներ իմացանք և գնացինք Արատես։ Տեղավորվելուց հետո ունեցանք պարապմունքներ, որոնք կապված էին վիրակապերի և արյունահոսությունների մասին։
Հոկտեմբերի 18
Երկրորդ օրը սկսվեց վաղ առավոտյան նախավարժանքից, որից հետո կրակեցինք և խմբային շարժվել սովորեցինք։ Մնացած օրը ազատ էինք և անում էին ինչ ուզում էինք, մինչև բերքահավաքը։ Բերքահավաքից հետո գնացինք գետի մոտ, որտեղ գրառում տեսանք, բայց այն գրեթե անընթեռնելի էր, քանի որ այն գրված է այնպես, որ կարող ես կարդալ միայն կեսգիշերի լուսնի տակ, որն ընկնում է հենց գրառման վրա։ Օրը ավարտեցինք խարույկով և զրույցներով։
Հոկտեմբերի 19
Երրորդ և վերջին օրը նույնպես սկսվեց վաղ առավոտյան նախավարժանքից, որից հետո նույնպես կրակեցինք։ Կրակելուց հետո սկսեցին հավաքել իրերը և մաքրել տարածքը։ Հետ գալու ճանապարհին կանգնեցինք Սուրբ Հակոբ եկեղեցում։
Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը, քանի որ մենք արեցինք շատ հետաքրքիր գործենություններ և անցկացրեցինք լավ ժամանակ։