Հեղինակ՝ Լեոնիդ Ենգիբարյան
Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:
Ըստ տեքստի, պետք չի մարդկանց նեղացնել, քանի որ ապագայում նա կարող է դառնալ հայտնի և կարևոր մարդ, բայց եթե նրան նեղացնեք նա չի դառնա հայտնի և կարևոր մարդ։ Դու չգիտես, քո դիմացինը ապագայում ով է լինելու, դրա համար պետք չի ինչ-որ մեկին նեղացնել։