Առաջադրանքներ՝
1․Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։
Համաձայն չեմ։ Եթե նա նույնիսկ ճիշտ էր, դա չի նշանակում, որ պետք է մարդուն իր սխալը նրան ծեծելով բացատրես։
2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։
Ես բնականաբար կպաշտպանվեի և այնպես կանեի, որ քիչ վնաս ստանամ, իսկ կռիվը ավարտվելուց հետո ոչ թե նրա հետ կհամաձայնվեի, այլ կասեի, եթե ուզում ես ինչ-որ մեկին բան բացատրես, կարելի է դա անել խոսելով ոչ թե ծեծելով։
3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։
Հեղինակի ուղերձը ըստ ինձ այն էր, որ բոլոր մարդիկ իրար հավասար են և չի կարող մեկը գումար աշխատել աշխատանքով, իսկ մյուսը ուղղակի մուրացկանությամբ։
4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։
Այո, քանի որ նա ծաղրեց փիլիսոփաների վրա։
5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։
Այս տեքստի համատեքստում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը նշանակում է, որ պետք է պայքարել և աշխատել, որ ինչ-որ բանի կարողանաս հասնել։










