Գրականություն

Կոմիտաս

1. Կարադա՛ Կոմիտասի բանաստեղծությունները։ 

2. Ընտրի՛ր երեք բանաստեղծություն, վերլուծի՛ր բլոգումդ։ 

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

Բանաստեղծությունը խորհրդանշում է կյանքի դժվար ճանապարհը, որը բերում է դեպի լույս։

Ես սիրեցի անփուշ վարդ

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Բանաստեղծությունում անփուշ վարդը խորհրդանշում է հանգիստ, բայց թույլ սեր, իսկ փշոտ վարդը՝ ցավոտ, բայց իսկական ու ուժեղ սեր։ Այն ընդգծում է, որ սերը կարող է լինել կամ անվտանգ ու մեղմ, կամ՝ խոր, ցավոտ, բայց իրական։

Աշուն կյանք

  Աչքի առաջ,
         Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
         Հողի վրա,
         Դեղին հուսով
         Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
         Եվ հենավոր՝
         Սարի կողին,
         Ե՛վ մենավոր։

Բանաստեղծությունը ցույց է տալիս աշնան հանդարտ ու տխուր գեղեցկությունը։ Դեղնած տերևներն ընկնում են հողի վրա՝ նշելով աշնան գալուստը։ Ծառերն ու լեռները լուռ ու մենակ են, բայց ուժեղ։

3. Մեկ բանաստեղծություն ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ։ 

4. Մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր։