Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
- Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
Այս մտքում ասվում է, որ պետք է ջանալ միշտ կատարելագործվել և դառանալ ավելի լավը քան դու երեկ էիր։ - Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
Ըստ մտքի մարդ պետք է ձգտի կատարելագործվել, զոհաբերել և վստահել ուրիշներին, բայց իմաստությունը չպետք է վերածել նրան, որ կասկածել ամեն ինչին և ամեն մեկին, ապա և՛ քո կյանքը կդժբախտեցնես և՛ ուրիշներինը։ - Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստվածային Սաղմն է մարդոց մեջ։
Այս միտքը ասում է, որ պետք չէ տեսնել սահմաններ։ Միշտ ավելիին պետք է ձգտես, չպետք է կանգնես մեկ տեղում։ Բայց ավելիին ձգտելը և ագահությունը նույն բանը չէ։ Ագահությունը այն է, որ չես բավարարվում քո ունեցածով, իսկ ավելիին ձգտելը այն է, որ դու շնորհակալ ես քո ունեցածով, բայց ավելին ես ուզում։
բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։
Այս միտքը ասում է, որ պետք է շփվել խելացի մարդկանց հետ, որպեսզի ներշնչվես նրանցից և սովորես։ Իսկ անխելք մարդկանցից պետք չէ ինչ-որ բան սովորել կամ ներշնչվես։
***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մարդուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տիրական։
Այս մտքում ասվում է, որ մարդու մեծ քայլերը և հաջողությունները ձևավորվում են փոքր քայլերից։ Ամեն օր փոքր քայլ անելով, դու կհասնես մեծ բանի, քանի որ վերջում այդ քայլերը իրար միացնելով կստացվի մեծ բան։



