Հայոց լեզու

Գործնական քերականություն

Լրացուցիչ/տնային աշխատանք

15-19.09.2025

Հնչյունափոխություն 

1.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Կիսամյակ — կես (ե>ի)

Վիրաբույժ — վերք (ե>ի)

Իշայծյամ — էշ (է>ի)

Իջվածք — էջք (է>ի)

Դիմադրություն — դեմք (ե>ի)

Զինագործ — զենք (ե>ի)

Ապավինել — ապավեն (ե>ի)

Վիճաբանություն — վեճ (ե>ի)

Գիտակ — գետ (ե>ի)

Հանդիսական — հանդես (ե>ի)

Գիսակ — գես (ե>ի)

Վիպասան — վեպ (ե>ի)

Դիտարժան — դետ (ե>ի)

Վիմագիր — Վեմ (ե>ի)

Գիրուկ — գեր (ե>ի)

Քինոտ — Քեն (ե>ի)

Սիգաճեմ — սեգ (ե>ի)

2.       Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։

Ննջել — նինջ (ի>ը)

Սրտակից — սիրտ (ի>ը)

Վշտակցել — վիշտ (ի>ը)

Մարմնական — մարմին (ի>ը)

Փղիկ — փիղ (ի>ը)

Լճակ — լիճ (ի>ը)

Մրգասեր — միրգ (ի>ը)

Նարնջագույն — նարինջ (ի>ը)

Ալյակ-ալիք (ի-յ)

Մտավոր — միտք (ի>ը)

Գժություն — գիժ (ի>ը)

Տարեվերջ — տարի (ի+ա>ե)

Պատանյակ — (ի-յ)

3.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարված հետևյալ բառերում։

Ծաղկաբույծ — ծաղիկ ի — ն սղվել է

Հոգեբանություն — հոգի (ի>ե)

Կենդանակերպ — կենդանի ի — ն սղվել է

Ոսկեվաճառ — ոսկի (ի>ե)

Սնահավատ — սին (ի>ը)

Խնդրագիրք — խնդիր ի — ն սղվել է

Ուղեվճար — ուղի (ի>ե)

Ապակեգործ — ապակի (ի>ե)

Հայրենասեր — հայերեն ի — ն սղվել է

Թվական — թիվ (ի>ը)

4.       Հետևյալ բառերով մեկական բառ կազմե՛ք այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի։

Բուրդ-բրդանման, ումպ-ըմպելիք, հուր-հրավտանգ, շուրջ-շրջել, լեզու-լեզվագետ, շուն-շնիկ, պտուղ-պտղաբեր, ունչ-ընչացք, ունդ-ընդեղեն, կկու-կկվիկ։

5.       Նշե՛ք, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում։

Ընչացք — ունչ (ու>ը)

Անասնապահ — անասուն ու — ն սղվել է

Ամրանալ — ամուր ու — ն սղվել է

Թթվահամ — թթու ու — ն սղվել է

Ձկներ — ձուկ (ու>ը)

Ստահոդ — սուտ (ու>ը)

Կատվախաղ — կատու ու — ն սղվել է

Մածնանման — մածուն ու — ն սղվել է

Նռնածաղիկ — նուռ (ու>ը)

Աղվամազ — աղու ու — ն սղվել է

6.       Հետևյալ արմատներով նոր բառ կազմե՛ք այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի։

Լույս-լուսավոր, փույթ-փութաջան, սույզ-սուզվել, թույն-թունավոր, կապույտ-կապուտաչյա, ձույլ-ձուլվել։

7.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքի անհնչյունափոխ ձևերը։

Սառցարան — սառույց ույ — ը սղվել է

Մատուցող — մատույց (ույ>ու)

Ընկուզենի — ընկույզ (ույ>ու)

Դաշունիկ — դաշույն (ույ>ու)

Արնանման — արյուն յու — ն սղվել է

Ձնաբուք — ձյուն (յու>ը)

8.       Կազմե՛ք մեկական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները չենթարկվեն հնչյունափոխության։

Բույր-բույրեղեն, գույն-գույնզգույն, հույս-հույսավոր, շեն-շենամեջ, զուրկ-անզուրկ, զնին-զնինություն, մուտ-մայրամուտ։

9.       Վերականգնե՛ք հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ սկզբնաձևերը՝ նշելով տեղի ունեցած հնչյունափոխությունը։

Թրատել — թուր (ու>ը)

Հոգյակ — հոգի ի — ն սղվել է

Ճչակ — ճիչ (ի>ը)

Կլանել — կուլ (ու>ը)

Ձնհալ — ձայն (այ>ը)

Գժվել — գիժ (ի>ը)

Քրքջալ — քրքիջ (ի>ը)

Հոգեբույժ — հոգի (ի>ե)

10.   Կազմե՛ք երկուական այնպիսի բառ, որոնցում տրված բառերը և արմատները մի դեպքում չենթարկվեն, մյուսում ենթարկվեն հնչյունափոխության։

Բույս-բուսալի,  բույսանման

ձյուն-ձնաբեր, ձյունել

բույր-բուրմունք, բույ

գունդ-գնդակ, գունդուլ

ձիգ-ձգել, ձիգածաղիկ

նուրբ-նրբորեն

աստղ-աստղանիշ

փշուր-փշրվել, փշուրոտ

Գրականություն

Գրականության դերը մարդու ձևավորման և ինքնաճանաչման գործընթացում

Երևի բոլորիս ծնողներն էլ ասել են, որ գրքեր կարդանք, որ մեր ուղեղը ավելի լավ աշխատի, մենք ավելի խելացի դառնանք և այլն։ Բայց արդյոք գիրքն ու գրականությունը միայն մեր ուղեղն են զարգացնում, թե նաև կարող են ձևավորել մեր միջի մարդուն և նրա բնավորությունը։ Ինձ թվում է՝ այո՛, և կփորձեմ բացատրել՝ ինչու եմ այդպես կարծում։ Գրականությունն ու գրքերը միայն տեղեկատվական աղբյուր չեն։ Երբ պատմվածք կամ գիրք ենք կարդում ինչ-որ մեկի կյանքի մասին, մենք հաճախ ոչ միայն ուղղակի իմանում ենք՝ ինչ եղավ այդ մարդու հետ, այլ նաև ինչ-որ բան ենք վերցնում նրանից և նույնիսկ զգում ենք նրան՝ սովորելով լսել և հասկանալ քեզնից տարբերվող մարդկանց։ Բացի այդ, գրականությունը մեզ ստիպում է մտածել այն դեպքերում, երբ օրինակ հերոսը պետք է որոշում կայացնի, և մենք ինքներս նույնպես մեր որոշումն ենք կայացնում, հետևաբար փոխում ենք մտածելակերպը և թե ինչպիսի որոշումներ կկայացնենք ապագայում։ Նաև, քո մտածելակերպը կարող է փոխվել կախված թե դու ինչ գրականություն ես կարդում՝ ֆրանսիական, անգլիական, հայկական, ամերիկական և այլն։ Պարզ է, որ ամեն երկրի գրականությունը տարբերվում է ուրիշ երկրի գրականությունից։ Ահա, թե ինչու եմ ես կարծում, որ կարդալով գիրք՝ դու նաև ձևավորում ես քո բնավորությունը։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

17.09.2025

Աշխատանք դասարանում 

1. Նշի՛ր դերբայական դարձվածները և կետադրիր նախադասությունները։ 

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։ 

Լսելով Ներսես Մեծի մահը՝ իշխանը մտածում էր, թե կհեշտանա իր գործը, քանի որ այլևս չկար իր քաղաքական հակառակորդը։ 

Լուսաշող աչքերը խոնարհած՝ կանգնել էր Լիլիթը նրա առաջ։

 Պահապանները, երկար նիզակները ճոճելով, անցուդարձ էին անում ավերակ բերդերի շուրջբոլորը։ 

2. Նախադասության հատվածները դասավորի՛ր քերականական և տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

Անկյուններում դրված էին նիզակներ, տեգեր դաշույններ՝ կոթերին պայծառ գոհարներ բոլորն էլ  գեղեցիկ քանդակներով զարդարված և ոսկեհուռ երազներով ամրացված կապարճներ լի նետերով թեթև վահան՝ ուղտի թափանցիկ կաշուց պատրաստված։

3. Նախադասություններում ուղղի՛ր բառագործածության սխալները։ 

Լույս տեսավ այդ գրքի երրորդ հրատարակությունը։ 

Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն երրորդ անգամ էին հրատարակում։ 

Նրա հետնորդները շարունակեցին սկսված գործը։

Հայրս ութսուն տարեկան էր դառնում։ 

Անհրաժեշտ հղումներ՝