Պատմություն

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Առաջադրանք 1

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին/էջ 16-22 պատմել, էջ 23-ի հարցերին պատասխանել գրավոր/

Մկրտիչ Ա Խրիմյան – Հայ հոգևորական և ազգային գործիչ, կաթողիկոս, հայտնի էր «Խրիմյան Հայրիկ» անունով։

Նիկոլայ II – Ռուսաստանի վերջին կայսրը։

Գ. Գոլիցին – Կովկասում ռուսական իշխանության ներկայացուցիչ, հակահայ քաղաքականություն էր վարում։

Բաքու – Քաղաք Կովկասում, որտեղ եղել են հայ-թաթարական բախումներ։

Մ. Նակաշիձե – Ռուս իշխան, մասնակցել է հայերի դեմ քաղաքական ծրագրերին։

Նիկոլ Դուման – Հայ ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Դրո – Հայ ռազմական գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։

Արմեն Գարո (Կարո Փայլան) – Հայ հեղափոխական, գործողություն է իրականացրել Օսմանյան խորհրդարանում։

Փարամազ – Հայ հեղափոխական, կախաղան հանվեց Կոստանդնուպոլսում 20 ընկերների հետ։

Երիտթուրքեր – Օսմանյան կայսրությունում իշխանության եկած շարժում, սկզբում խոստանում էին բարեփոխումներ, հետո իրականացրին ցեղասպանություն։

«Միություն և առաջադիմություն» – Երիտթուրքերի կուսակցությունը։

Հեղաշրջում – Իշխանության փոխում՝ հիմնականում ուժով կամ ապօրինաբար։

Պանթյուրքիզմ – Քաղաքական գաղափար, որի նպատակը բոլոր թյուրքական ժողովուրդների միավորումն էր։

Մեծ Թուրան – Պանթյուրքիզմի վերջնական նպատակ՝ միացյալ թյուրքական պետություն։

Կիլիկիահայության կոտորածներ – 1909թ․ Ադանայում և շրջակա վայրերում հայերի ջարդեր։

Ադանա – Քաղաք Կիլիկիայում, որտեղ տեղի ունեցավ կոտորած։

Բալկանյան պատերազմներ – Պատերազմներ Բալկաններում՝ Օսմանյան կայսրության դեմ։

Գևորգ Ե Սուրենյանց – Հայ կաթողիկոս, աջակցել է ազգային շարժումներին։

Պողոս Նուբար – Հայ քաղաքական գործիչ, ներկայացրել է հայ ժողովրդի հարցերը միջազգային մակարդակով։

Բարենորոգումների ծրագիր – Միջազգային ծրագիր՝ Արևմտյան Հայաստանում հայերի վիճակը բարելավելու համար։

Ա. Մանդելշտամ – Ռուս դիվանագետ, մշակել է հայերի բարենորոգումների ծրագիր։

Լ. Վեստենենկ – ԵՎրոպացի հանձնակատար՝ վերոնշյալ բարենորոգումների իրականացման մեջ ներգրավված։

Ն. Հոֆ – Նույնպես եվրոպացի դիվանագետ, գործել է հայերի բարենորոգումների ոլորտում։

ա․Հայ-թաթարական բախումները սկսվեցին 1905թ.-ին՝ Կովկասում աճող ազգային լարվածության պատճառով։ Ռուսական իշխանությունները թույլ էին վերահսկում վիճակը, իսկ երբեմն նաև նպաստում էին բախումներին՝ հայերի ուժը թուլացնելու նպատակով։ Բախումներն սկսվեցին Բաքվում, հետո տարածվեցին Շուշիում, Թիֆլիսում և այլ վայրերում։ Երկու կողմում էլ կային զոհեր ու ավերումներ։ Բախումները մի քանի տարի շարունակվեցին՝ խորացնելով հայերի և թաթարների միջև թշնամությունը։

բ․Չնայած սկզբում երիտթուրքերն խոստանում էին հավասարություն բոլոր ազգերի համար, բայց կարճ ժամանակ անց նրանք շարունակեցին Աբդուլ Համիդի հայատյաց քաղաքականությունը։ Նրանք չդադարեցրին բռնությունները հայերի դեմ, խոչընդոտեցին բարենորոգումների ծրագիրը և սկսեցին պանթյուրքիզմի քարոզը՝ փորձելով թրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին։

գ․Պանթյուրքիզմը գաղափար էր, ըստ որի բոլոր թուրքերն ու թյուրքալեզու ժողովուրդները պետք է միավորվեն մեկ պետության՝ «Մեծ Թուրանի» մեջ։ Այս գաղափարախոսությունը վտանգավոր էր հայերի և մյուս ոչ թուրք ազգերի համար, քանի որ ենթադրում էր նրանց իսլամացումը կամ ֆիզիկական բնաջնջում։ Դրա հետևանքներից էր Հայոց ցեղասպանությունը։

1․Հայկական դպրոցները եկեղեցու կառավարման տակ էին, իսկ եկեղեցու բռնագրավման օրենքը աղքատեցնում էր եկեղեցու ֆոնդը, ինչի հետևանքով փակվեցին հարյուրավոր դպրոցներ։ Նաև դա կրոնական առումով հայերի կարծիքով նվաստացում կարող էր համարվել, քանի որ քո թշնամին աղքատեցնում է քո եկեղեցին, դա չի կարող քո երկրի համար լավ լինել։

2․Կիլիկիայի հայության կոտորածի հիմնական պատասխանատուները երիտթուրքական իշխանություններն էին։ Թեև կոտորածը տեղի ունեցավ 1909թ.-ին՝ Սուլթան Աբդուլ Համիդի պաշտոնաթողությունից հետո, երիտթուրքական նոր իշխանությունը ոչ միայն չկանխեց իրադարձությունները, այլև անգործության ու անտարբերության միջոցով նպաստեց դրանց։ Նրանք շարունակեցին նախկին քաղաքականությունը՝ հայերին դիտելով որպես վտանգ և խոչընդոտ իրենց «թուրքական ազգային միասնության» ծրագրում։

3․Անդրեյ Մանդելշտամի ծրագիրը նախատեսում էր իրական բարեփոխումներ՝ տեղում վերահսկողություն, միջազգային հանձնակատարներ և հայերի իրավունքների պաշտպանություն։ Իսկ ռուս-թուրքական համաձայնագիրը ավելի շատ ձևական էր. այն ընդունվեց մեծ պետությունների ճնշմամբ, բայց գործնականում խոչընդոտվեց և վերջում չկատարվեց։ Ընդհանուրն այն էր, որ երկու մոտեցում էլ նպատակ ունեին բարելավել հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում։ Տարբերությունն այն էր, որ Մանդելշտամի տարբերակը ավելի գործնական և հստակ էր, իսկ համաձայնագիրը՝ քաղաքական խաղ։

Գրել էսսե  «Հայաստանի ճակատագիրը երկու կայսրությունների միջակայքում»

Ներածություն

  • Բացել թեման․ XX դարի սկզբին Հայաստանը բաժանված էր Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև։
  • Ընդգծել հարցի կարևորությունը․ երկու կայսրությունների քաղաքականությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ հայ ժողովրդի ճակատագրի վրա։
  • Կարճ ձևակերպել հիմնական խնդիրը․ հայերը ապրում էին տարբեր պայմաններում, բայց ընդհանուր ճակատագիրը կապված էր ազգային ազատագրական ձգտումների հետ։

 Հիմնական մաս

Պարբերություն 1․ Ռուսական կայսրությունում

  • Ներկայացնել՝ ինչ պայմաններում էին ապրում Արևելյան Հայաստանի հայերը։
  • Խոսել կրթության, մշակույթի և ազգային շարժման հնարավորությունների մասին։
  • Նշել սահմանափակումները (եկեղեցու ու կրթության նկատմամբ վերահսկողություն, գյուղացիների ծանր վիճակ)։

Պարբերություն 2․ Օսմանյան կայսրությունում

  • Նկարագրել Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը․ հարկեր, ծանր պայմաններ, իրավազրկություն։
  • Հիշատակել ՀՅԴ-ի և այլ կազմակերպությունների ազատագրական շարժումները։
  • Նշել 1890-ականների ջարդերի և հետագա ցեղասպանության նախադրյալները։

Պարբերություն 3․ Ընդհանուր պատկեր

  • Ցույց տալ՝ թեև տարբեր կայսրություններում, հայ ժողովուրդը կիսում էր ընդհանուր ճակատագիր։
  • Ազատության ու անկախության ձգտումը ընդհանուր միավորող գիծ էր։
  • Նշել, որ այս շրջանը նախապատրաստեց 1918 թ․ Առաջին Հանրապետության ստեղծումը։

 Եզրափակում

  • Ամփոփել, որ երկու կայսրությունների պայմաններում հայերի կյանքը տարբեր էր, բայց մարտահրավերներով լի։
  • Հաստատել սեփական կարծիքը․ «Կարծում եմ՝ հենց այս դժվարին փորձառություններն են ձևավորել հայ ժողովրդի տոկունությունն ու անկախության գաղափարը»։
  • Ավելացնել հարցադրում ապագայի համար․ «Ի՞նչ դաս կարող ենք քաղել՝ պետականությունը պահելու և զարգացնելու համար»։

Ներածություն

20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը գտնվել է երկու հզոր կայսրությունների՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների ազդեցության ներքո։ Հայաստանը փաստացի բաժանված էր այս երկու տերությունների միջև՝ Արևելյան Հայաստանը գտնվում էր Ռուսական կայսրության կազմում, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության։ Այս աշխարհաքաղաքական իրավիճակը լրջորեն ազդել է հայ ժողովրդի ճակատագրի վրա՝ ձևավորելով տարբեր կենսապայմաններ։ Խնդիրը խորքային էր․ երկու կայսրություններում հայերն ապրում էին տարբեր պայմաններում, սակայն նրանց ընդհանուր ճակատագիրը կապված էր նույն՝ ազատության և անկախության ձգտման հետ։ Այս ժամանակաշրջանում ձևավորվեց միացյալ գիտակցություն այն մասին, որ անկախ պետականությունը միակ ճանապարհն է հայ ժողովրդի գոյության և զարգացման համար։

Հիմնական մաս

Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում էր 19-րդ դարի առաջին կեսից։ Հայերն այստեղ ապրում էին ավելի խաղաղ պայմաններում, քան Օսմանյան կայսրությունում։ Նրանց թույլ էր տրվում պահպանել կրոնը, մշակույթը և ստեղծել դպրոցներ ու թերթեր։ Կրթության ու մշակույթի կենտրոններ կային Թիֆլիսում, Երևանում, Շուշիում։ Սակայն ռուսական իշխանությունները սահմանափակումներ էին դնում․ վերահսկում էին եկեղեցին, կրթությունը, և մամուլը։ Գյուղացիները ծանր էին ապրում՝ բարձր հարկեր, հողերի պակաս և սոցիալական խնդիրներ։ Բայց այս պայմաններում էլ ձևավորվեց նոր մտավորականություն, որը սկսեց խոսել անկախության ու ազգային ինքնության մասին։

Արևմտյան Հայաստանի հայերի կյանքը զգալիորեն ծանր էր։ Օսմանյան կայսրությունում հայերը ենթարկվում էին ծանր հարկային ու իրավական խտրականության։ Նրանք չունեին լիարժեք քաղաքացիական իրավունքներ, և նրանց սեփականությունը հաճախ դառնում էր իշխանության կամ հարևան մահմեդական բնակչության շահարկման առարկա։ 1890-ականներին, հայերի ազատագրական շարժումները՝ հատկապես ՀՅԴ նախաձեռնությամբ, ձգտում էին բարեփոխումների ու ինքնավարության։ Սակայն դրանց հետևանքն եղան Համիդյան ջարդերը՝ հազարավոր հայերի սպանությամբ և գյուղերի ավերմամբ։

Թեև հայ ժողովուրդը գտնվում էր երկու տարբեր կայսրությունների ներքո, նրանց ճակատագիրը միաժամանակ տարբեր էր և նույնանման։ Արևելքում՝ հարաբերական կայունություն և մշակութային զարգացում, իսկ արևմուտքում՝ ճնշում և ֆիզիկական ոչնչացման վտանգ։ Սակայն երկուսի դեպքում էլ ազգային ազատագրական ձգտումը դառնում էր գլխավոր միավորող ուժ։ Ազատության և անկախության գաղափարը հասունանում էր ինչպես ռուսական, այնպես էլ օսմանյան տիրապետության տակ ապրող հայերի մեջ։ Նրանց պայքարը տարբեր ձևեր ուներ, բայց նպատակը նույնն էր՝ փրկել ազգը ոչնչացումից և վերականգնել ինքնիշխան պետականությունը։

Եզրափակում

Երկու կայսրությունների իշխանության ներքո ապրող հայ ժողովրդի ճակատագիրը միևնույն ժամանակ բազմազան և մարտահրավերներով լի էր։ Ռուսական կայսրությունում նրանք կռվում էին մշակութային ինքնության պահպանման, իսկ Օսմանյան կայսրությունում՝ ֆիզիկական գոյության համար։ Սակայն երկու դեպքերում էլ հայ ժողովուրդը կարողացավ դիմակայել, կազմակերպվել և ձգտել անկախության։ Կարծում եմ՝ հենց այս դժվարին փորձառություններն են ձևավորել հայ ժողովրդի տոկունությունն ու անկախության գաղափարը։ Այս պատմական փուլը մեզ հիշեցնում է, որ անկախությունը պարզապես նվաճում չէ, այլ՝ շարունակական պատասխանատվություն։ Այսքանից հետո, կարող ենք և ՊԵՏՔ Է քաղենք դաս, որ պետությունը մնում է անկախ միայն այն դեպքում, երբ ժողովուրդն ու իշխանությունը աշխատում են միասնական և պայքարում են մինչև վերջին։

Առաջադրանք 2

Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը/

էջ 24-30 պատմել, էջ 31-ի հարցերին պատասխանել գրավոր/

Կովկասյան ճակատ – Ռուս–թուրքական պատերազմի գիծ։

Սարիղամիշ – Ռուսների հաղթանակ թուրքերի դեմ։

Էրզրում – Քաղաք, որը ռուսները գրավեցին 1916 թվականին։

Կամավորական ջոկատներ – Հայ զինված խմբեր ռուսների կողմից։

Անդրանիկ – Հայ զորավար, կամավորների հրամանատար։

Դրո – Զորավար, կամավորների հրամանատար։

Քեռի – Կամավորական ջոկատի ղեկավար։

Արմենակ Եկարյան – Վանի ինքնապաշտպանության ղեկավար։

Արամ Մանուկյան – Վանի պաշտպան, հետո՝ պետության գործիչ։

Հայկակ Կոսոյան – Վանի ինքնապաշտպանության ղեկավար։

Ղուկաս Տեովլեթյան – Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանության ղեկավար։

Հայկական լեգեոն – Հայկական զորամաս Ֆրանսիայի բանակում։

Մեծ եղեռն – 1915 թ․ հայերի ցեղասպանություն։

«Հատուկ կազմակերպություն» – Թուրքերի գաղտնի կոտորածների մարմին։

Վան – Քաղաք, որտեղ եղավ ինքնապաշտպանություն։

Շապին-Գարահիսար – Քաղաք, որտեղ հայերը ինքնապաշտպանվեցին։

Մուսա լեռ – Քաղաք, որտեղ Հայերի հերոսական դիմադրություն են ցույց տվել։

Ուրֆա – Քաղաք, որտեղ հայերը կռվեցին ինքնապաշտպանությամբ։

Մուսթաֆա Քեմալ – Թուրքիայի նոր պետության ստեղծող։

Կիլիկիա – Տարածք, որտեղ 1920-ին նոր կոտորած եղավ։

ա․Կովկասյան ճակատում եղան Սարիղամիշի ու Էրզրումի ճակատամարտերը։ Այն կարևոր էր, քանի որ այդ ճակատամարտներում Թուրքիան թուլանում էր, որը հայության համար շատ կարևոր էր։

բ․Սկզբում զինաթափեցին հայ մարդկանց, հետո սպանեցին մտավորականներին, իսկ վերջում զանգվածաբար սպանեցին ու վտարեցին ամբողջ բնակչությանը։

գ․Վանում հնարավոր եղավ հասնել հաղթանակի, որովհետև հայերը համախմբված էին, ունեին լավ ղեկավարներ ու կռվեցին մինչև վերջ, իսկ հետո օգնեցին նաև ռուսները։

1․Ինքնապաշտպանության մարտերը շատ կարևոր էին, քանի որ նրանք թուլացնում էին Թուրքերին և ժամանակ էին ձգում հնարավոր օգնությանը հասնելու, որպեսզի քաղաքի ժողովուրդը չկոտորվի։ Շատ քաղաքներում ինքնապաշտպանություն չկար, որովհետև զենք և միախմբվածություն չկար։ Եթե բոլոր քաղաքները ինքնապաշտպանվեին, գուցե և Մեծ եղեռնը չլիներ, բայց եթե լիներ, մեկ է այդքան մեծ չէր լինի։

2․Կամավորական ջոկատների գործունեությունը շատ կարևոր և առանց դրա շատ ավելի վատ կլիներ Հայերի իրավիճակը։

3․Երիտթուրքական և քեմալական շարժումները նույն իմաստը ունեին։

Այդ հայտարարությամբ Հիտլերը ուզում էր ասել, եթե թուրքերի կատարած արարքները ոչ ոք 30 տարի հետո չէր հիշում, ապա ինչու պետք է հիշեին նրա կատարած արարքները։ Եվ այս մտքով, նա իրեն ուզում էր ոգեշնչել, որ ոչ ոք չի հիշի նրա արած բաները, հետևաբար նա կարող է անել ինչ ուզում է։

«Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը» թեմայով էսսեի կառուցվածքային պլան.

Ներածություն

  • Ներկայացնել Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը (1914 թ․) և նրա համաշխարհային նշանակությունը։
  • Ընդգծել, որ այս պատերազմի տարիներին հայ ժողովուրդը հայտնվեց հատկապես ծանր պայմաններում Օսմանյան կայսրությունում։
  • Կարճ ձևակերպել խնդիրը․ պատերազմը դարձավ Հայոց ցեղասպանության գործադրման «պատրվակը»։

Հիմնական մաս

Պարբերություն 1․ Հայերի իրավիճակը Օսմանյան կայսրությունում պատերազմի նախաշեմին

  • Հայերը դեռևս տառապում էին իրավազրկությունից և ճնշումներից։
  • Ազգային ազատագրական ձգտումները Օսմանյան իշխանությունների կողմից ընկալվում էին որպես վտանգ։

Պարբերություն 2․ Ցեղասպանության ընթացքը (1915–1916 թթ․)

  • 1915 թ․ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Կոստանդնուպոլսում։
  • Բանակում ծառայող հայ զինվորների զինաթափումը և կոտորածները։
  • Արդեն զանգվածային տեղահանություններ՝ անապատներ, մահվան երթեր։
  • Միլիոնավոր զոհեր՝ սպանություններ, սով, հիվանդություններ։

Պարբերություն 3․ Միջազգային արձագանք և հետևանքներ

  • Համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների արձագանքը («մարդկության դեմ հանցագործություն» ձևակերպումը)։
  • Հայ ժողովրդի նյութական, մշակութային և ժողովրդագրական ահռելի կորուստները։
  • Սփյուռքի ձևավորումը որպես նոր փուլ հայ ժողովրդի պատմության մեջ։

Եզրափակում

  • Ամփոփել, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայ ժողովրդի համար դարձան ոչ միայն ծանրագույն փորձություն, այլև պատմական ճակատագրական շրջադարձ։
  • Ընդգծել սեփական կարծիքը․ «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը»։
  • Կապել ներկայի հետ․ ցեղասպանության ճանաչման և հիշատակի կարևորությունը այսօր։

Ներածություն

Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց այն պատճառով, որ մեծ երկրները շատ բաներում չկարողացան գալ միասնական համաձայնության (հիմնականում տարածքային)։ Այդ պատերազմի ընթացքում հայերի իրավիճակը ավելի վատացավ, քանի որ թուրքերը վաղուց էին ուզում հայերին բնաջնջել, ուղղակի հարմար ժամանակին էին սպասում, իսկ այս պատերազմը հենց ինքն էր։ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին սկսեցին սպանել, իսկ ձեռներեց և աշխատասեր հայերի ունեցվածքը վերցնել իրենց ձեռքերը։ Նրանց «պատրվակը» այս արարքների այն էր, որ հայերը խոչընդոտում էին ստեղծելու <<Մեծ Թուրանը>>։ Ձեռներեցներին և աշխատեսերներին հատկապես վատ էին վերաբերվում, քանի որ թուրքերը չէին ուզում, որ <<Մեծ Թուրան>>-ի տնտեսական կյանքի հիմնական դերակատարները լինեին հայերը։

Հիմնական մաս

Մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը սկսելը, Օսմանյան կայսրությունում հայերը ապրում էին վատ պայմաններում և ճնշման տակ։

Ցեղասպանությունը բաղկացած էր երեք փուլից։ Առաջինը՝ բանակում ծառայող հայ զինվորների զինաթափումը և կոտարածները։ Հայ զինվորներին առանձանցնում էին բանակից և ուղարկում ծանր աշխատանքների, ապա տեղափոխում էին հարմար վայրեր և սպանում։ Այս փուլում սպանվել է շուրջ հայրուր հազար հայ։ Երկրորդ փուլը իրենից ներկայացնում էր հայ մտավորականներին ձեռփակալելը և սպանելը։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում սկսվեցին հայ մտավորականների ձեռբակալումների և սպանությունների ընթացքը։ Այդ օրը դարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 1915 թ․ հունիսի 15-ին Կոնստանդնուպոլսում կախաղան են հանում 20 հայ մտավորականների։ Երրորդ փուլի ընթացքում սկսվեցին հայերի զանգվածային տեղահանությունները անապատ և սպանությունները։ Ցեղասպանության ընթացքում 10 տարեկանից փոքր երեխաներին տեղափոխել են որբանոց կամ ուրիշ ընտանիքներ, որպեսզի վերջնականապես դադարեցնեն հայ ժողովրդի գոյությունը։

Եզրափակում

Այսպիսով, թեև հայերը ամբողջությամբ չէր մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, դրա պատճառով սկսվեց Ցեղասպունությունը, որը հայերի համար ծանրագույն փորձությունն էր, ինչպես նաև պատմական ճակատագրական շրջադարձ։ «Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանությունը մեզ հիշեցնում է, որ մարդկության առաջադրանքը ոչ միայն հիշելն է, այլև կանխել նման հանցագործությունների կրկնությունը», այս մտքի հետ ես լիովին համաձայն եմ և կարող եմ ուրիշ երկրի հետ օրինակ բերել, և դե ինչպես նրանք քաղելով դասերը, դարձան ուժեղ երկիր։ Այդ երկիրը Իզրայելն է։ Նրանք էլ ցեղասպանության ենթարկվել (<<Հոլոքոստը>>)։ Նրանք էլ են ենթարկվել կոտորածների, սպանվել են և այլն։ Այսքանից նրանք քաղեցին դասեր, որոնք օգնեցին նրանց միանալ, ստեղծել պետություն և նույնիսկ լինել ուժեղ երկիր։ Եթե մենք նույնպես ի սրտե հիշատակենք մենք ցեղասպանությունը և քաղենք դասեր, մենք նույնպես կդառնանք ուժեղ երկիր։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

1. Առանձնացրո՛ւ ածականները։ 

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։ 

2. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին, 

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել, 

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր, 

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

3. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։ 

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։ 

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։ 

Անհրաժեշտ հղումներ՝

Աշխարհագրություն

«ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է չորս երկրների՝

  • Թուրքիա – սահմանը մոտ 200 կմ
  • Վրաստան – մոտ 150 կմ
  • Իրան – մոտ 40 կմ
  • Ադրբեջան – մոտ 400 կմ
  1. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Մինչև Սև ծով հեռավորությունը մոտ 300կմ

Մինչև Միջերկրական ծով հեռավորությունը մոտ 800կմ

Մինչև Կասպից ծով հեռավորությունը մոտ 500կմ

Մինչև Պարսից ծոց հեռավորությունը մոտ 1,200կմ

  1. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Տնտեսական տեսանկյունից դա օգնում է Հայաստանին, որովհետև մոտ է նավթագազային շրջաններին և ունի արևային ու ջրային էներգիայի հնարավորություններ։ Բայց նա չունի ելք դեպի ծով, մի մասը ճանապարհներից փակ է, և հեռու է մեծ շուկաներից։ Քաղաքական տեսանկյունից Հայաստանը գտնվում է մեծ երկրների հետաքրքրությունների շրջանում, ինչը մի կողմ օգուտ է, մյուս կողմ բարդություններ է ստեղծում։ Կլիմայական պայմանները տարբեր են Արարատյան դաշտը հարմար է գյուղատնտեսության համար, բայց լինում են կարկուտներ։ Մեկ խոսքով, Հայաստանի աշխարհագրական դիրքը միաժամանակ և բարենմաստ է և ոչ:

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Աֆղանստան, Բոլիվիա, Ուզբեկստան, Բութան, Նեպալ