Կարդա՛ Վ․ Սարոյանի ,,Ծիծաղ,, պատմվածքը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։
Առաջադրանքներ
1.Գրի՛ր բառերի բացատրությունը:
Խոնջացած, տկարանալ, որոգայթ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Խոնջացած-տխուր
տկարանալ-թուլանալ
որոգայթ-ծուղակ
2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝
խստապիրկ-խիստ+ա+պիրկ
ահուդող-ահ+ու+դող
համառություն-համառ+ություն
դերասանություն-դերասան+ություն
3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան:
Տղային թվուր էր, որ նա անմեղ է, նրան չպետք է պատժեն, բայց նա չգիտեր դա ինչպես բացատրեր։
4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ ուրիշ բան են տալիս:
Միտքը այն է, որ մարդկանց հետ միշտ իրենց մտածածի կամ ուզածի հակառակն է լինում։
5. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։
6. Բացատրի՛ր վերնագիրը:
7. Բնութագրի՛ր Բենին:
Բենը բավականին խելացի տղա էր և ինձ թվում է դաստիարակված, քանի որ նա ծիծաղեց դասատույի վրա ոչ թե իր կամքով այլ միամիտ։ Նա ասաց, որ նույնիսկ ծիծաղել չէր ուզում, ուրիշ բան էր ուզում աներ, բայց ծիծաղեց։
8. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:
Իրադարձությունը ցույց է տալիս, թե ինչպես մի փոքր պատիժ կարող է վերածվել խոր զգացմունքային փորձության։ Տղան ու ուսուցչուհին իրար չեն հասկանում, բայց երկուսն էլ մենակ են ու տխուր։ Պատմվածքը խոսում է մարդու ներքին աշխարհին հասկացված լինելու կարիքի մասին։
9. Բենն ինչո՞ւ լաց եղավ:
Որովհետև իրեն ստիպեցին կեղծ ծիծաղել։ Նա վիրավորված էր, զգում էր, որ իր անմեղ քայլը սխալ հասկացվեց։ Ապա սկսեց մտածել կյանքի անարդարությունների ու մարդկանց կեղծ վարքի մասին՝ դրա վրա ծիծաղեց, հետո լաց եղավ։