Անգլերեն

My favorite hobby

Everyone has a hobby that brings them joy, helps them relax, and gives them something to look forward to in their free time. For me, that hobby is football. Whether I’m playing on the field, watching a match, or just kicking a ball around with friends, football is something I truly love and enjoy. Football is more than just a game; it’s a passion. I started playing when I was young, and ever since then, I’ve been hooked. The thrill of running across the field, making passes, and scoring goals gives me an incredible rush. It’s not only fun, but it also keeps me active and healthy. Playing football improves my stamina, coordination, and teamwork skills. One of the things I love most about football is how it brings people together. Whether we win or lose, we play as a team and support each other. Some of my best memories have been made on the field with my teammates. We share laughs, challenges, and victories, and those experiences have built strong friendships that go beyond the game. Football also teaches important life lessons. It’s taught me discipline, patience, and how to handle both success and failure. Sometimes you win, and sometimes you lose, but every game is a chance to learn and grow. In conclusion, football is more than just my hobby, it’s a big part of who I am. It gives me joy, keeps me healthy, and teaches me valuable life skills. No matter where life takes me, I know football will always be something I carry with me.

Պատմություն

Էսսե

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական հարցը վերածվեց միջազգային նշանակության խնդրի՝ պայմանավորված հայ բնակչության նկատմամբ իրականացվող ճնշումներով և բռնություններով Օսմանյան և Ռուսական կայսրությունների կողմից։ Թեման դեռ օրերս արդիական է և կարևոր ոչ միայն պատմական արդարության վերականգնման տեսանկյունից, այլև ներկայում և ապագոյում կանխելու նոր ցեղասպանություններ կատարվելու համար։

Աբդուլ Համիդ 2-ը իր կառավարման տարիներին տարածում էր պանիսլամիզմի գաղափարախոսությունը։ Այդ գաղափարախոսությունը տարածելու համար նա սկսեց բռնություններ գործադրել քրիստոնյա ժողովուրդների հանդեպ, որոնց հիմնական մասը հայ ժողովուրդ էր։ Նաև, ստեղծվեցին համիդիե գնդերը, որոնք թալանում և կոտորում էին հայկական գյուղերի բնակիչներին։ Մանավանդ կոտորածներ ապրեցին Սասունի, Զեյթունի և Վանի բնակիչները։ Պանիսլամիզիմի և պանթյուրքիզմի գաղափարախոսության դերը մեծ էր, քանի որ այդ գաղափարախոսությունները իրագործելու ամենամեծ խանգառողները հայերն էին, և այդ <<պատճառով>> էլ կատարվեցին կոտորածները։


Չնայած, որ հայերը Ռուսական կայսրությունում այդքան մեծ ճնշման տակ չէին, ռուսները սկսեցին բռնագրավել եկեղեցական գույքը, ինչի պատճառով առաջացավ կրթության մեծ խնդիր։ Հետո էլ, Ռուսական կայսրությունը թաթարներին և հայերին բախեց իրար դեմ, ինչի հետևանքով հայերը ավելի թուլացան։ Օսմանյան կայսրությունում հայերը՝ որպես քրիստոնյա փոքրամասնություն, հաճախ ենթարկվում էին հարկային ճնշումների, բռնությունների և կոտորածների։ Չնայած այսքան դժվարություններին, հայերը դիմակայում և պայքարում էին, ինչի հետևանքով կարողացան բացվել նոր դպրոցներ և ինչ-որ չափով լուծել կրթության հարցը։

Առաջին համաշխարհային պատերազմում կային երկու կողմեր, որոնցից մեկում գտնվում էին Օսմանյան կայսրությունն ու Գերմանիան։ Գերմանիայի օգնությամբ Օսմանյան կայսրությունը ռմբակոցեց Ռուսական նավահանգիստները։ Առաջին համաշխարհային պատերազմը հարմար պահեր թուրքերի համար, սկսելու Հայոց ցեղասպանությունը։ 1915 թ. մայիսի 29-ին ընդունվեց տեղահանության օրենքը, որը հիմք դարձավ զանգվածային տեղահանությունների և սպանությունների։ Հայերը տեղահանվում էին դեպի անապատներ, առանց միջոցների, առանց սննդի, ենթարկվելով տարբեր ձևի բռնությունների և սպանությունները։ Հայկական դիմադրության նշանավոր դրվագներից էր Վանի հերոսական ինքնապաշտպանությունըորը ցույց տվեց հայերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու սեփական կյանքը և արժանապատվությունը։

Հայոց ցեղասպանության ընթացքում զոհվել են մոտավորապես 1,5 միլլիոն հայ, և ոչնչացվել են մեզ շատ պետք գրեր, քարեր և այլն։ Մեծ թվով հայեր փախչեցին Հայաստանից՝ գնալով անվտանգ երկրներ և ձևավորելով Սփյուռքը։ Ցեղասպանությունը դատապարտվեց բազմաթիվ միսիոներների, լրագրողների և պետությունների կողմից։ Ֆրանսիայում հրատարակվեց «Դեղին գիրքը»՝ փաստաթղթերի ժողովածու՝ ցեղասպանության մասին։ «Նեմեսիս» գործողության ընթացքում, որը կատարվում էր ՀՅԴ-ի կողմից, հայկական գաղտնի խմբերը պատժեցին գլխավոր հանցագործներին՝ ներառյալ Թալեաթ փաշային, որին սպանեց Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում։ Սակայն ցեղասպանության իրավական ճանաչումն ու պատիժը մեծ մասամբ շրջանցվեցին։ Այս շրջանցումները և անպատժելիությունը հանգեցրին նրան, որ հայերը զրկվեցին իրենց շատ պատմական տարածքներից, զոհվեցին միլիոնավոր մարդիկ, իսկ հայերի կեսից ավելը փախչեցին։ Եթե թուրքերը պատժվեին, ստիպված կլինեին վերադարձնել տարածքները և մեծ փոխհատուցում անեին։

Ցեղասպանության հետևանքը մինչ օրերս երևում են։ Օրինակ՝ այն, որ մենք Հայաստանում 10 միլլիոն էինք, իսկ հիմա ընդհամենը՝ 3 միլլիոն։ Միայն այս հետևանքը շատ է թուլացրել Հայաստանը։ Ցեղասպանությունը հիշելը և ճանաչելը կարևոր է։ Բայց միայն հիշելը, հայ ժողովրդին օգուտ չի տա, պետք է քաղել դասեր, ինչպես արեցին հրեաները իրենց Հոլոքոստից։ Նրանք դասերը քաղեցին, և հիմա համարվում են ամենաուժեղ երկրներից մեկը։ Եթե մենք էլ քաղենք դասերը, մենք նույնպես կդառնանք ուժեղ պետություն։ Դասը այն էր, որ պետք է գործել միասնական և մնալ հավատարիմ քո պետությանը, քանի որ ինքնապաշտպանության մարտերում մենք հաղթում էինք միայն այս ձևով, և իմ կարծիքով, եթե բոլոր մարտերում մենք գործեինք միասնական և պայքարեինք մինչև վերջինը, ցեղասպանությունը կամ ավելի քիչ դաժան կլիներ կամ էլ ընդհանրապես չէր լինի։

Ֆիզիկա 9

Թեմա՝ դաս 3. Ատոմի կառուցվածքը: Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը:

1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:

Ըստ Ռեզերֆորդի ենթադրության ատոմի կենտրոնում գտնվում է ատոմի միջուկը՝ դրական լիցքավորված, իսկ նրա շուրջը պտտվում են բացասական լիցքավորված էլեկտրոնները։

2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Քիմիական տարրերի ատոմները միյանցից տարբերվում են էլէկտրոնների թվով։

3. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։

Քիմիական տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

4. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Միջուկում կան՝ պրոտոններ և նետյրոններ

5. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

Ջրածինը ունի մեկ էլեկտրոն, հելիումը երկու, իսկ բերիլիումը չորս։

6. Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:

Ատոմի միջուկի դրական լիցքը հավասար է ատոմի բոլոր էլեկտրոնների բացասական լիցքի մոդուլին, ուստի մեկ կամ մի քանի էլեկտրոն կորցրած ատոմն արդեն չեզոք չէ. այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն։ Եթե ատոմին միանա մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա ատոմը ձեռք կբերի բացասական լիցք` վերածվելով բացասական իոնի

7. Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտրոնը հայտնաբերել է՝ անգլիացի գիտնական Էռնե Ռեզներֆորը։

8. Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;

Էլեկտրոնը լիցքավորված է բացասական լիցքով։

9. Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։

Ատոմի ներսում էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջ։

10. Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։

Ատոմի միջուկը լիցքավորված է դրական լիցքով։

11. Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։

Քիմիական տարբեր տարրերի ատոմները միմիյանցից տարբերվում են իրենց էլեկտրոններով։

12. Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Մարմինը լիցք չունի երբ միջուկը չեզոք է։

13. Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Հպված մարմինների էլեկտրականացումը ունի տարանուն լիցքեր։

14. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Հպված մարմինների էլեկտրականացումը ունի տարանուն լիցքեր։

15. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

Շփման հետևանքով լիցքերը բաժանվում են։

16. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Երբ մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն:

Գրականություն

Մտածումի շիթեր

Վահան Թոթովենց ,,Մտածումի շիթեր,,․ կարդա՛ և պատասխանի՛ր հարցերին ։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։
    Այս մտքում ասվում է, որ պետք է ջանալ միշտ կատարելագործվել և դառանալ ավելի լավը քան դու երեկ էիր։
  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։
    Ըստ մտքի մարդ պետք է ձգտի կատարելագործվել, զոհաբերել և վստահել ուրիշներին, բայց իմաստությունը չպետք է վերածել նրան, որ կասկածել ամեն ինչին և ամեն մեկին, ապա և՛ քո կյանքը կդժբախտեցնես և՛ ուրիշներինը։
  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։
    Այս միտքը ասում է, որ պետք չէ տեսնել սահմաններ։ Միշտ ավելիին պետք է ձգտես, չպետք է կանգնես մեկ տեղում։ Բայց ավելիին ձգտելը և ագահությունը նույն բանը չէ։ Ագահությունը այն է, որ չես բավարարվում քո ունեցածով, իսկ ավելիին ձգտելը այն է, որ դու շնորհակալ ես քո ունեցածով, բայց ավելին ես ուզում։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Այս միտքը ասում է, որ պետք է շփվել խելացի մարդկանց հետ, որպեսզի ներշնչվես նրանցից և սովորես։ Իսկ անխելք մարդկանցից պետք չէ ինչ-որ բան սովորել կամ ներշնչվես։

***Գարնան, ձյունհալի ժամանակ, երբ կը տեսնեմ լեռներու կողերեն դանդաղորեն վազող ջրերը, որոնք կուգան վարը, կը կազմեն մեծ առուներ և երթալով դեպի հովիտները կը միանան ուրիշ առուներու և կը հեղեղնան՝ կզգամ, որ մար­դուն հմտությունն ալ այդպես դանդաղորեն, կաթիլներով կը կազմվի և օր մըն ալ կը դառնա անդիմադրելի, հզոր և տի­րական։

Այս մտքում ասվում է, որ մարդու մեծ քայլերը և հաջողությունները ձևավորվում են փոքր քայլերից։ Ամեն օր փոքր քայլ անելով, դու կհասնես մեծ բանի, քանի որ վերջում այդ քայլերը իրար միացնելով կստացվի մեծ բան։

Գրականություն

Բարին և չարը հայկական հեքիաթներում

Հայկական հեքիաթները մեշ մշակույթի անբաժանելի մասնիկն են, որոնք սերնդե սերունդ փոխանցվել է և մինչ օրերս փոխանցվում է։ Հայկական հեքիաթներում բարին և չարը ներկայացված են որպես լիովին հակադիր բաներ։ Այս էսսեում կփորձեմ ներկայացնեմ, թե ինչպես են հայ գրողները ներկայացանում բարին և չարը հեքիաթներում։
Հայկական հեքիաթներում, հաճախ հերոսները լիովին տարբերվում են իրարից, բարին խելացի է՝ չարը տգետ, բարին գեղեցիկ՝ չարը տգեղ, բարին համարձակ է՝ չարը վախկոտ և այլն։ Հեղինակները այսպես են անում, որպեսզի կարդացողին հեշտ լինի հասկանալ ով է բարին, ով չարը։ Նաև, ցույց են տալիս, բարին և չարը լիովին իրերից տարբերվում են։ Նաև, հայկական հեքիաթներում միշտ բարին է հաղթում չարին, այլ ոչ հակառակ։ Այս ձևով, գրողները նաև, ներշնչում են, որ հաղթանակը և արդարությունը միշտ ճիշտի կողքին է։ Այսքան ասածիս ամենավառ օրինակը Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> է։ Այս հեքիաթում, կերպարները իրարից տարբերվում են՝ մեկը շուն է մյուսը կատու։ Նրանց բնավորությունը տարբեր է՝ շունը գնում էր առաջ միայն ազնվությամբ, իսկ կատուն խորամանկ և սուտասան էր։ Վերջում էլ հեքիաթի բարին՝ շունը, հաղթեց հեքիաթի չարին՝ կատվին։ Ընդհանրապես, <<բարին ընդդեմ չարի>> այս ոճը Հովհաննես Թումանյանի ժամանակաշրջաններից չէն, նրանից առաջ նույնպես եղել այդպես հեքիաթներ կամ առասպելներ։ Բոլոր հին հայկական առասպելներում հաղթում է հայը՝ բարին։ Ինչքան էլ առասպելը մոտ է ինչ որ իրականում եղած բաները, և այն որ հայերը հին ժամանակներում ուժեղ էին, չի կարող այնպես լինել, որ բոլոր մարտերում նրանք էին հաղթում, հայերը ուղղակի գրում էին այն առասպելները, որտեղ հաղթում էին հայերը՝ բարին, և դա լռիվ սովորական երևույթ է։ Այս ոճը, տարածված է ամբողջ աշխարհով։ Բոլոր ֆիլմերում, գրքերում և այլ տեղեր միշտ բարին եղել է ամեն ինչով չարից լավը և միշտ բարին է հաղթել։ Այնպես որ, չէնք կարող ասել որ <<բարին ընդդեմ չարի>> ոճը ստեղծվել է Հայաստանում, ուղղակի հայերը այն սկսել են օգտագործել վաղ ժամանակներից և նրանց մոտ դա շատ լավ է ստացվել։
Այսքանը կարող ենք ամփոփենք նրանով, որ <<բարին ընդդեմ չարի>> ոճը ամբողջ աշխարհով տարածված է, ուղղակի հայերը այն օգտագործում են շատ և լավ։

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, –բարեբախտաբար,  թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։ 

Ա․ Պետք է հույսը չկորցնել։ 

Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։

Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։ 

Պետք է միշտ զվարճանալ։ 

2.  Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։

Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

3.  Դո՛ւրս գրիր  փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։ 

Տասնմեկ հազարը քիչ թիվ չէ։ 

4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։ 

– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:

5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։ 

Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ:

6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։ 

Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը՝ Գևորգը,  կանգնեցնում է նրան և հարցնում.

7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: 

Հատկացուցիչ։

8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։ 

Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:

Մարդիկ- ենթակա,

թակում են- ստորոգյալ

տան- հատկացուցիչ

կամացուկ- ձևի մակբայ

9. Ե՞րբ բոլորը լռեցին։ 

Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված:

10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։ 

Վշտով։

11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։ 

Լացուկոծ

12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։ 

Սարսափով։

13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը,  որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։ 
Մարդիկ։

14. Դո’ւրս գրիր մեկ սոսկածանցավոր բառ։ 

Չվշտանալ։

15. Գրի’ր ընդգծված բառի պաշտոնը։ 

Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
Ստորոգյալ

Անհրաժեշտ հղումներ՝

Ֆիզիկա 9

Թեմա 2.Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը։

2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

Էլեկտրացույցի կառուցվածքը՝ մետաղե շրջանակ, պլաստմասսայե խցան, մետաղե ձող և թերթիկներ։

3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

Էլեկտրոչափը այն սարքն է, որը որոշում է լիցքի արժեքը։

4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս ՞ս են դատում նրանց լիցքի մասին:

Որքան մեծ է էլեկտրոչափը լիցքը այնքան մեծ է սլաքի շեղման անկյունը։

5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

Էլեկտրոչափի ձողին ամրացված մետաղե գունդը լիցքավորենք մեծ լիցք և մեկուսիչ բեռնել ունեցող հաղորդիչ ձողով միացնենք երկրորդ նույնատիպ էլեկտրոչափին ամրացված ճիշտ նույնպիսի բայց չլիցքավորած գնդին։

6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

Միլիկենը եկել է այն եզրակացության, որ տարրական լիցքը անբաժանելի է։

7. Որքա՞ն է տարրական լիցքը:

e=-q0=-1,6*10-19Կլ

Հաշվետվություններ, Պատմություն

Պատմության սեպտեմբեր ամսվա ամփոփում

ՍԵպտեմբերի 6-10, առաջադրանք, 9-րդ դասարան

Սեպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 9-րդ դաս.

Սեպտեմբերի 1-5

Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Ե՞րբ եմ ես ամենից շատ ծիծաղում

Ծիծաղը մարդու ամենալավ դեղամիջոցներից մեկն է։ Այն մեզ ուրախացնում է, զվարճացնում է, օգնում է հաղթահարել դժվար պահեր։ Ես շատ եմ սիրում ծիծաղել։ Մտածելիս՝ երբ եմ ամենից շատ ծիծաղում, միանգամից մտքիս են գալիս ընկերներիս և ընտանիքիս հետ ամենալավ պահերը, երբ մոռանում ես ամեն ինչի մասին և ուղղակի ժպտում ես։ Ընկերներիս հետ ծիծաղում եմ կատակներից, պատմություններից և նույնիսկ ինչ-որ թեթև շարժումներից։ Կապ չունի կատակը, պատմությունը կամ շարժումը ինչքանով է զվարճալի, միշտ ծիծաղում ենք և ուղղակի մոռանում ենք ամեն ինչի մասին։ Ընտանիքիս հետ ել եմ ծիծաղում, բայց հիմնականում եղբայրներիս հետ։ Այստեղ արդեն շարժումներ չկան, այստեղ միայն պատմություններ և կատակներ են։ Ծիծաղը մեզ միավորված է պահում։ Նաև ծիծաղում եմ ֆիլմերից։ Ես բացի կոմեդիաներից գրեթե ուրիշ ժանրի ֆիլմեր չեմ նայում, որովհետև ես շատ եմ սիրում ծիծաղել։ Վատ օրերին, երբ տխուր եմ կամ անհանգիստ, ծիծաղը բուժում է ինձ ավելին քան կարող է բուժել ցանկացած ուրիշ դեղ։ Ծիծաղալը շատ լավ բան է, բայց պետք էլ չէ ամբողջ օրը ծիծաղել, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի։ Այնպես որ, ծիծաղը ոչ միայն էմոցիաների արտահայտելու ձև է, այլ նաև դեղ, որը բուժում է բոլոր հոգու միջի խնդիրները։