Ես ամառային արձակուրդների ընթացքում ընթերցել եմ Ագաթա Քրիստիի <<Տարեկանով լի գրպան>> գիրքը։Ստեղծագործության ընթացքում Ռեքս Ֆորթեսքյուի տանը կատարվում են սպանություններ, որտեղ սպանվում հենց ինքը Ռեքս Ֆորթեսքյուն, նրա կին Ադել Ֆորթեսքյուն և տան սպասուհին Գլեդիս Մարտին։ Գլխավոր հերոսներն էին՝
Ռեքս Ֆորթեսքյուն, Ադել Ֆորթեսքյուն, Լենս Ֆորթեսքյուն, Փերսիվալ Ֆորթեսքյուն, Ջեննիֆֆեր Ֆորթեսքյուն, Միսս Մարփլը և Գլեդիս Մարտինը։ Ռեքսը սառնասիրտ մարդ էր և ոչ մեկ տան մեջ նրան չէր սիրում, կային նույնիսկ մարդիկ ովքեր ուրախացել էին, երբ իմացան նրա մահի մասին։ Ադելը, Ռեքսի երկրորդ կինը շատ բան էր թաքցնում իր ընտանիքից և սիրված չէր իր խորդ զավակների կողմից։ Լենսը, Ռեքսի որդին, անհոգ էր, ազատ, բայց խորամանկ։ Փերսին, մյուս որդին, խիստ էր և հոր բիզնեսների ժառանգորդն էր։ Ջեննին, դուստրը, մեղմ և նուրբ աղջիկ է։ Գլեդիսը, տան սպասուհին, միամիտ էր։ Միսս Մարփլը, ծեր և խելացի կին է, որը գրեթե ամենամեծ դերն է ունենում հանցագործին բացահայտելու համար։ Գրքի ասելիքը կարող է լինել այն, որ տեսքը և առաջին տպավորությունը կարող է խափուսիկ լինել, քանի որ մարդասպանը ուներ շատ լավ ալիբի, և բացի այդ նա իրեն այնպես էր ցույց տալիս, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նա է եղել մարդասպանը։ Ինձ դուր եկավ գիրքը, քանի որ սա դետեկտիվ էր, իսկ դետեկտիվ գրքերի իմաստն այն է, որ կարդացողին ստիպես քեզ հետ մտածի ով է հանցագործը, իսկ ինտրիգան մնար մինչև վերջին էջը։ Այս երկուսն էլ կային գրքի մեջ։