Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Անջատման խնդիր

Այն առարկան, որից անջատվում, ծագում կամ սկսվում է գործողությունը, կոչվում է անջատման անուղղակի խնդիր։

Անջատման անուղղակի խնդիր են պահանջում հեռանալ, անաջատվել, բաժանվել, թաքնվել, թաքցնել, խուսափել, փախչել, պոկել, փախցնել, հեռացնել, զրկել, ձանձրանալ, հրաժարվել, զզվել և այլ բայեր։

Դրվում է բացառական հոլովով և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց հարցերին։

1.       Գտի՛ր և ընդգծի՛ր անջատման խնդիրները։

Արսենը քեզնից երբեք չի կարող բաժանվել։

Մարդիկ փախչում էին ստից և կեղծիքից։

Նա վաղուց էր ձանձրացել իր ընկերներից։

Թաքցրեց իր անհանգստությունը ծնողներից։

Ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել այդ ծանր մղձավանջից։

2.       Համեմատել երեք նախադասությունները։

Ես նրան չեմ զրկի այդ հաճույքից։-անջատման

Ես վիրավորվեցի նրա խոսքերից։-ներգործող

Ես լալիս էի վիրավորանքից։-վերաբերության

Միասնության խնդիր

Այն առարկան, որի հետ, որի ընկերակցությամբ կատարվում է գործողությունը, կոչվում է միասնության խնդիր։

Արտահայտվում է սեռական հոլովի և հետ կապի կապակցությամբ, պատասխանում է ո՞ւմ հետ, ինչի՞ հետ հարցերին։

Արտահայտվում է նաև գործիական հոլով , հանդերձ կապային կապակցությամբ։

3.       Գտի՛ր միասնության խնդիրները, ընդգծիր։

Մինչ ուշ երեկո եղբայրներով աշխատեցին դաշտում։

Նա միշտ որսի էր գնում շան հետ։

Ընտանյոք հանդերձ քննարկեցին այդ հարցը։

Արմենի հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։

Նուբարն ամեն առավոտ մոր հետ բարձրանում էր սարը։

Կնոջ հետ գնում էր նրանց այգին՝ խնամելու։

Վերաբերության խնդիր

Այն առարկան, որի վերաբերմամբ կամ շուրջը կատարվում է գործողությունը, կոչվում է վերաբերության անուղղակի խնդիր։

Դրվում է․

Ա․ Բացառական հոլով

Բ․ Սեռական հոլովով և մասին, շուրջը, վերաբերմամբ կամ վերաբերյալ, նկատմամբ, առթիվ, հանդեպ կապերի կապակցությամբ։

4.       Գտի՛ր վերաբերության խնդիրները, ընդգծի՛ր։

Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։

Նրա շուրջը զանազան պատմություններ էին պտտվում։

Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղածն արդեն իսկ բավական է գործը սկսելու համար։

Ավարտական զանգի մասին բոլորը մոռացել էին։

Անհանգստացած պատմում էին այդ օրվա անցուդարձից։ 

Հայոց լեզու

Գործնական քերականություն

Աշխատանք դասարանում 

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը սիրում է թոռներին։

Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։ — նման է տրականի

Արևը վերևից կրակ է թափում։ — նման է ուղղականին

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։ — նման է ուղղականին

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։ — նման է տրականի

Ամպերը  ծածկեցին երկինքը։ — նման է ուղղականին

Նա համառորեն տանջում էր բոլորին։ — նման է տրականի

Արքայազնը պաշտում էր ճոխությունը։ — նման է ուղղականին

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։ — նման է տրականի

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։ — նման է ուղղականին

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։ 

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

1.Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։ 

Անգլերեն

Classwork

Complete the sentences with the correct perfect continuous tense:

  1. She has been working (work) here for five years. (present perfect continuous)
  2. I have been studying (study) English since I was a child. (present perfect continuous)
  3. They had been playing(play) football for an hour before it started to rain. (past perfect continuous)
  4. He had been waiting(wait) for 30 minutes when the bus finally arrived. (past perfect continuous)
  5. By next month, we will have been living(live) in this city for a decade. (future perfect continuous)
  6. She will have been practicing(practice) the piano for two hours by the time her lesson starts. (future perfect continuous)

 Choose the correct form:

  1. have been working here since 2020.
  2. They will have been traveling for a week by Friday.
  3. He had been sleeping before you called.
  4. We will have been studying for six hours by the time the test begins.

 Make sentences using the prompts:

  1. She / read / all morning (present perfect continuous)
    She has been reading all morning
  2. They / wait / for hours before help arrived (past perfect continuous)
    They have been waiting for hours before help arrived.
  3. By June / I / work / at the company / for 2 years (future perfect continuous)
    By June I will have been working at the company for 2 years.
Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ դասարանական 28․04․2025

Դասարանական առաջադրանքներ՝  246-ա,գ,ե,է,թ; 248-ա,գ,ե,է,թ;249-ա,գ,ե; 251-ա,գ,ե,է;252-ա,գ,ե,է;

ա․-k-3/3*1/3k=-k-3/9k

գ․21/a^2

ե․(n+1)(n-1)/b-a*7(a-b)/n(n+1)=n-1/-1*7/n=-7n-7/n

է․(y+5)(y-5)/2(x-6)*3(x-6)/2(y+5)=y-5/2*3/2=3y-15/4

թ․(a+b)(a-b)/a^2-ab+b^2*(a+b)(a^2-ab+b^2)/a-b=a+b/1*a+b/1=(a+b)^2

ա․b+2/(b+c)(b-c)*b-c/3(b+2)=1/b+c*1/3=1/3b+3c

գ․k-3p/6k:3kp/4(k-3p)=1/2*p/4=p/8

ե․4ab^2/(a+2)(a-2)*a(2-a)/-6a=2b^2/-a+2 * a/-3=2ab^2/3a=2b^2/3

ա․(y-4)(y+4)/3(y+4)=y-4/3

գ․(b+2)^2/7b(b+2)=b+2/7b

ե․a+b

ա․7^3

գ․3^3

ե․4^4

է․8^2

ա․b^5

գ․c^15

ե․x^18

է․k^8

Հասարակագիտություն

Կոռուպցիա

Կոռուպցիան այն է, երբ մարդը, ով աշխատում է պետության համար, օգտագործում է իր աշխատանքը՝ սխալ ձևով օգուտ ստանալու համար։ Օրինակ՝ եթե մարդը փող է տալիս պետական աշխատողին, որ արագ լուծի իր գործը կամ անի մի բան, որ չի կարելի, դա կոռուպցիա է։ Կոռուպցիան կարող է լինել շատ ձևերով։ Երբեմն ղեկավարները աշխատանքի են ընդունում իրենց բարեկամներին, նույնիսկ եթե ուրիշ մարդիկ ավելի լավ գիտեն այդ գործը։ Կամ՝ պաշտոնյան կարող է գումար վերցնել մարդկանցից, որ նրանց օգնի, թեկուզ օրենքով չի կարելի։ Կոռուպցիան շատ վատ է երկրի համար։ Երբ կան օրենքներ, բայց մարդիկ վճարում են՝ դրանք շրջանցելու համար, արդարություն չի լինում։ Լավ մարդիկ չեն կարող հասնել հաջողության, իսկ վատ մարդիկ բարձր պաշտոններ են ունենում։ Իսկ դա խանգարում է, որ երկիրը լավ զարգանա։

կենսաբանություն

Մաշկ

Ապրիլի 21-27

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:

1. Ի՞նչ նշանակություն ունի մարﬓի մազածածկույթը:
Մարմնի մազածածկույթը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգում։ Այն պաշտպանում է մաշկը վնասակար արտաքին գործոններից, ինչպես օրինակ՝ ուժեղ արևի ճառագայթներից, ցրտից և փոշուց։ Բացի այդ, մազածածկույթը մասնակցում է ջերմակարգավորման գործընթացին՝ օգնելով պահպանել մարմնի ջերմությունը ցուրտ եղանակին։ Մազերն ունեն նաև զգացող ֆունկցիա․ նրանք արձագանքում են միջավայրի թեթև փոփոխություններին՝ դիպչելուն կամ քամուն։ Ընդհանուր առմամբ, մարմնի մազածածկույթը ծառայում է որպես բնական պաշտպանություն և օժանդակում մարդու ընդհանուր առողջությանը։
2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:
Մազաթափությունն ունի տարբեր պատճառներ, որոնք կարող են լինել թե՛ բնական, և թե՛ առողջական խնդիրների հետևանք։ Ամենատարածված գործոններից են ժառանգականությունը, երբ մազաթափությունը պայմանավորված է գենետիկայով։ Մազերը կարող են թափվել նաև հորմոնալ փոփոխությունների ժամանակ, օրինակ՝ հղիության, սթրեսի կամ տարիքային անցումների դեպքում։ Սննդակարգում վիտամինների և հանքանյութերի պակասը նույնպես վատ ազդեցություն է թողնում մազերի վրա։ Բացի այդ, որոշ հիվանդություններ, ինչպես նաև քիմիական բուժումները, դեղորայքը կամ ուժեղ սթրեսային իրավիճակները կարող են արագացնել մազաթափությունը։ Այդ պատճառով կարևոր է ճիշտ սնվել, խուսափել սթրեսից և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի։
3.Ինչպե՞ս խնաﬔլ եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:
Եղունգները պետք է մաքուր պահել, ժամանակին կտրել և խուսափել վնասելուց։ Ձեռքերը պետք է հաճախ լվանալ օճառով, իսկ եղունգների տակ կուտակված կեղտը մաքրել։ Կարևոր է նաև օգտագործել խոնավեցնող կրեմ։
4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:
Ցրտահարված մաշկը գունաթափվում է, դառնում սառը և թմրում։ Խորը ցրտահարման դեպքում կարող են առաջանալ բշտիկներ և ցավ։ Անհրաժեշտ է արագ տաքացնել և խուսափել լուրջ վնասումից։

Երկրաչափություն 8

Երկրաչափություն դասարանական 25․04․2025

Դասարանական առաջադրանքներ՝402; 404; 406; ; 410;411

dAB=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√4+64=√68
dBC=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√9+9=√18
dAC=√(x2-x1)^2+(y2+y1)^2=√25+25=√50

Ուղղանկյուն եռանկյան ապացուցում

AB^2=AC^2+BC^2
AB=√AC^2+BC^2
AB=√18+50=√68

√68=√4*17=2√17
Միջնագիծ=2√17/2=√17

1/2

ֆիզիկա 8

Ներքին էներգիա:Ջերմահաղորդականություն:Կոնվեկցիա:Ճառագայթային ջերմափոխանակում:Տեսակարար ջերմունակություն:

Ինչ է ներքին էներգիան,որոնք են փոփոխման եղանակները։

Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկ էներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա։   Մարմնի ներքին էներգիան կարելի է փոխանակել երկու եղանակով առաջինը՝ մեխանիկական աշխատանք կատարելով երկրորդն էլ՝ ջերմահաղորդման։

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Օրինակ՝ երբ տաք թեյի մեջ դնում ենք սառը գդալ, մի քանի րոպե հետո սառը գդալը տաքանում է մեծանում է ներքին էներգիան, իսկ թեյը սառում է փոքրանում է ներքին էներգիան

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Թեյի տաք մոլեկուլները փոխազդելով սառը մարմնի մոլեկուլների հետ իրենց կինետիկ էներգիան հաղորդում են սառը մոլեկուլների։

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Օրինակ՝ մետաղները, իսկ վատ հաղորդիչներ են հեղուկները, իսկ շատ ավելի վատ հաղորդիչներ են գազերը։

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ։

Օդը վատ ջերմահաղորդիչ է, քանի որ գազ է և կախված է մոլեկուլների դասավորությունից։

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները։

Ցածր ջերմահաղորդականությամբ նյութերը օգտագործում են, որպես ջերմամեկուսիչ։

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա։

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հո սանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման։

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվենցիայի ժամանակ տեղի է ունենում նյութի տեղափոխություն, իսկ ջերմահաղորդականության ժամանակ ջերմության հաղորդումը չի ուղեկցվում նյութի տեղափոխման։

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Վեր բարձրացող օդն սկսում է սառչել, և եթե նաև բավականաչափ խոնավ է, ապա, որոշ բարձրությունից սկսած, գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ. գոյանում է ամպ։

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Ցերեկն Արեգակի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի ջուրը, այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ջրինը: Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը: Իսկ տաք օդն էլ, ընդարձակվելով, բարձրանում է վեր Նրա տեղը զբաղեցնում է ծովից եկող սառն օդային զանգվածը: Այսպես առաջանում է քամի։

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Հեղուկները և գազերը տաքացնելուց դառնում են ավելի թեթև և բարձրանում են վերև։

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում: Ինչու՞։

Պինդ մարմիններում կոնվեկցիա չի լինում, քանի որ լավ հաղորդիչներ են։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դա մատերիաի տեսակ է օրինակ՝ լույսը։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում կամ նյութից առանձին։

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Նյութից առանձնացված էլեկտրամագնիսական դաշտը անվանում են էլեկտրամագնիսական ալիքը։

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում, օրինակ՝ կրակի առաջ ձեռքերի տաքացնելը։

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, քան սպիտակ մարմինները, օրինակ՝ սև շորերը։

Գրականություն

Առավոտ է, արև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Առուները՝ գարնան

Դրոշակն են տանում

Իրենց գլխի վերև:

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Բարդիները կարծես

Արեգակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Կանաչների միջով,

Կանաչների միջով

Քամիները ծաղկանց

Ճոխ պսակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև։

Ծաղիկների միջով

Ծաղիկների միջով

Մրջյունները մեղվի

Պաղ դիակն են տանում

Իրենց գլխի վերև։

Առավոտ է, արև…

1. Նկարագրի՛ր բանաստեղծական առավոտը։

Այս բանաստեղծության մեջ առավոտը լուսավոր է, արևով լցված։ Ամեն ինչ կանաչ է՝ ծառեր, խոտեր, ծաղիկներ։ Գարնան առուները վազում են, քամին խաղում է ծաղիկների հետ, բարդիները ձգվում են դեպի արևը։ Ամեն ինչ կենդանի ու շարժուն է։

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը արտահայտում է գարնանային, արևոտ, տաք և ուրախ տրամադրություն։

Գրականություն

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 

թիապարտ-ազատությունից զրկված

անդուլ-անդադար

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Բանաստեղծը ասում է, որ մարդուն ճանաչելը հեշտ չէ։ Մարդը միաժամանակ կարող է լինել ուժեղ և թույլ, ուրախ և տխուր։ Երբեմն մարդը կարծես ազատ է, բայց երբեմն էլ զգում է, որ սահմանափակված է։ Արտաքինից թվում է հանգիստ են, բայց ներսում կարող է փոթորիկներ լինեն։

3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։